16.9 C
Yerevan

Նաթանյա­հուն Փչացրեց Ալիեւի Ռենո­մեն

Նման հրա­պա­րա­կա­յին կասկա­ծը վկա­յում է, որ Նաթանյա­հուի եւ Ալիեւի միջեւ առնվազն թյուրըմբռնում կա, որ նախա­գահ Հերցո­գի այցի ընթացքում հնա­րա­վոր չէր լիարժեք պարզա­բա­նել: Հակա­ռակ դեպքում Իսրա­յե­լի նախա­գա­հը կմեկներ Բաքու եւ, ինչպես անոնսա­վորված էր, կանցկացներ իր քաղա­քա­կան հանդի­պումնե­րը:

Վահրամ Աթա­նեսյան


Իսրա­յե­լի նախա­գահ Հերցո­գը չեղյալ է հայտա­րա­րել Բաքու այցը, որ նախա­տեսված էր նոյեմբե­րի 19-ին: Աշխարհի մի շարք երկրնե­րի առաջնորդներ, կառա­վա­րության ղեկա­վարներ նույնպես Բաքու չեն մեկնել, բայց գտնվել է դիվա­նա­գի­տո­րեն պատշաճ ձեւա­կերպված պատճա­ռա­բա­նություն: Բրա­զի­լիա­յի նախա­գահն, օրի­նակ, այցը չեղարկել է, որովհե­տեւ բժիշկնե­րը խորհուրդ են տվել հրա­ժարվել երկա­րա­տեւ թռիչքից, Լեհաստա­նի վարչա­պե­տին խանգա­րել է հետվի­րա­հա­տա­կան վիճա­կը, Իսպա­նիա­յում ջրհե­ղեղ է եղել, կառա­վա­րության ղեկա­վա­րը չէր կարող այդ իրա­վի­ճա­կում բացա­կա­յել…
Իսրա­յե­լի նախա­գա­հի այցը հետաձգե­լու պաշտո­նա­կան բացատրությունը ցնցող է. նա այդ որո­շումն ընդունել է ուժա­յին կառույցնե­րի եւ հատուկ ծառա­յություննե­րի ղեկա­վարնե­րի հետ խորհրդակցություննե­րից հետո՝ ելնե­լով անվտանգության նկա­տա­ռումնե­րից: Այդպես են իրա­վի­ճա­կը ներկա­յացնում իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջոցնե­րը, որ մինչ այդ տեղե­կություն էին տարա­ծել, որ բարձրաստի­ճան պատվի­րա­կությա­նը Բաքվում մշտա­պես կուղեկցեն Իսրա­յե­լի անվտանգության ծառա­յության տասնյակ աշխա­տա­կիցներ:
Հիմնա­վո­րումն այն էր, որ Ադրբե­ջանն Իրա­նին սահմա­նա­կից է: Ըստ երեւույթին, Ադրբե­ջա­նը փորձել է հավաստիացնել, որ Իսրա­յե­լի նախա­գա­հի եւ երկու նախա­րա­րի, նրանց ուղեկցող անձանց անվտանգությունը կապա­հո­վի սեփա­կան միջոցնե­րով, ինչին իսրա­յե­լա­կան կողմը չի համա­ձայնել, եւ նախա­գահ Հերցո­գը կայացրել է Բաքու այցը չեղարկե­լու որո­շում:
Իսրա­յե­լը խորհրդա­րա­նա­կան կառա­վարման պետություն է, նման որո­շումներ ընդունում է գործա­դիր իշխա­նության ղեկա­վա­րը, որին անմի­ջա­պես ենթարկվում են ուժա­յին բոլոր կառույցնե­րը եւ հատուկ ծառա­յություննե­րը: Փաստա­ցի նախա­գահ Հերցո­գի Բաքու այցը չեղարկվել է վարչա­պետ Նաթանյա­հուի որոշմամբ եւ հիմնա­վո­րումն էլ հրա­պա­րա­կայնացվել է նրա իմա­ցությամբ:
Դա Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի քաղա­քա­կան ռենոմեին(հեղինակություն․ խմբ) շատ ծանր հարված է: Իսրա­յելն Ադրբե­ջա­նը համա­րում է հրեա­նե­րի համար ոչ անվտանգ երկիր, ակնարկում, որ Բաքվում իրա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րը մեծ եւ ազդե­ցիկ ներկա­յություն ունեն: Այնքան, որ կարող են Իսրա­յե­լի նախա­գա­հի, կառա­վա­րության անդամնե­րի դեմ մահա­փորձ կազմա­կերպել եւ իրա­կա­նացնել:
Նման հրա­պա­րա­կա­յին կասկա­ծը վկա­յում է, որ Նաթանյա­հուի եւ Ալիեւի միջեւ առնվազն թյուրըմբռնում կա, որ նախա­գահ Հերցո­գի այցի ընթացքում հնա­րա­վոր չէր լիարժեք պարզա­բա­նել: Հակա­ռակ դեպքում Իսրա­յե­լի նախա­գա­հը կմեկներ Բաքու եւ, ինչպես անոնսա­վորված էր, կանցկացներ իր քաղա­քա­կան հանդի­պումնե­րը:
Ի՞նչ թյուրըմբռնում կամ տարա­ձայնություն է ծագել Նաթանյա­հուի եւ Ալիեւի միջեւ: Արդյոք Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նին հաջողվել է Ալիեւին համո­զել, որ սառեցնի կամ նվա­զա­գույնի հասցնի Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րը: Գուցե դեր է խաղա­ցել իսրա­յե­լա­կան հատուկ ծառա­յություննե­րի կողմից Իրա­նի օգտին լրտե­սության մեջ կասկածվողնե­րի ձերբա­կա­լությունը, որ կապված են Ադրբե­ջա­նի հետ:
Ենթադրություննե­րի տեղ կա, բայց պետք է ընդունել, որ Ադրբե­ջա­նում Իսրա­յե­լի նախա­գա­հի եւ կառա­վա­րության անդամնե­րի անվտանգության երաշխիքնե­րի հանդեպ Նաթանյա­հուի կասկա­ծամտության բացա­հայտումը Բաքվի խորհրդա­ժո­ղո­վի հեղի­նա­կազրկման հստակ ենթա­տեքստ ունի: Նման ռադի­կալ քայլի գնա­լու համար Իսրա­յե­լի վարչա­պե­տը պետք է շատ ավե­լի լուրջ հիմքեր ունե­նա:

Առնչվող Հոդվածներ