Միջազգային

Ռուսաստանին Ոչ Թե Դատապարտում Են, Այլ Մեղմ Նախատում

Որոշ եվրոպական պատվիրակություններ պնդում էին ավելի խիստ ձևակերպումներ, որոնք դատապարտում էին Ռուսաստանին կիրակի օրը քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռային հարվածների և անօդաչուների հարձակումների համար, բայց վերջում հրաժարվեցին այդ պահանջից, մտահոգվելով, որ դա կարող է խաթարել համատեղ հայտարարության ընդունումը։

Financial Times`
G20-ն թուլացնում է Ուկրաինային աջակցությունը՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ ճնշման ֆոնին

Աշխարհի խոշորագույն տնտեսություններն իրենց համատեղ հայտարարության մեջ ցույց են տվել Ուկրաինային աջակցության թուլացում։ Այդ հայտարարության մեջ մեղմացվել է Ռուսաստանի գործողությունների հասցեին նախկինում հնչած քննադատությունը և միայն ընդհանուր անդրադարձ կա 1000-օրյա հակամարտության պատճառած «մարդկային տառապանքների» մասին։

G20-ի զարգացած երկրների առաջնորդների հայտարարությունը, որոնք արդեն երկրորդ տարին չեն ցանկանում ուղղակիորեն դատապարտել Մոսկվայի գործողությունները, արվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա որոշ արևմտյան դաշնակիցների կողմից խաղաղ բանակցությունների հնարավորությունը դիտարկելու ճնշման ուժեղացման ֆոնին։ Այս ճնշումն մասամբ կապված է նաև Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ակնկալիքի հետ։ Նա խոստացել է հնարավորինս արագ ավարտել հակամարտությունը և սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը, եթե վերջինս չհամաձայնի բանակցել Ռուսաստանի հետ։

G20-ի առաջնորդները Ռիո դե Ժանեյրոյում համաձայնեցրել են հայտարարություն, որտեղ խոսվում է «պատերազմի բացասական լրացուցիչ հետևանքների» մասին և ողջունվում են «ամբողջական, արդար ու կայուն խաղաղությունը» պաշտպանող նախաձեռնությունները։

Ի տարբերություն նախորդ տարվա Նյու Դելիի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթի, այս տարվա հաղորդագրության մեջ չկար դատապարտում՝ կապված Ուկրաինայի հետ կապված միջուկային սպառնալիքների, սննդի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցման պահանջի կամ «Մեր դարաշրջանը չպետք է լինի պատերազմի դարաշրջան» արտահայտության հետ։

Նախորդ տարի արևմտյան տերությունները այս բոլոր կետերը ներառել էին Մոսկվայի դիվանագիտական քննադատության շրջանակներում։ Ռիոյի փաստաթղթում Ուկրաինայի հակամարտությանը նվիրված ընդամենը մեկ կետ կար՝ նախորդ տարվա յոթ կետերի համեմատ։ Որոշ եվրոպական պատվիրակություններ պնդում էին ավելի խիստ ձևակերպումներ, որոնք դատապարտում էին Ռուսաստանին կիրակի օրը քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռային հարվածների և անօդաչուների հարձակումների համար, բայց վերջում հրաժարվեցին այդ պահանջից, մտահոգվելով, որ դա կարող է խաթարել համատեղ հայտարարության ընդունումը։

«Ձևակերպումներն այնքան էլ խիստ չեն… Վերջին հարձակումների մասին ոչինչ չկա… Բայց ոչ ոք չէր ցանկանում շատ հեռուն գնալ, այլապես սկիզբ կդրվեր վեճի, և ոչ մի հայտարարություն չէր լինի», — ասել է Ռիոյում եվրոպացի մի դիվանագետ։

Աղբյուրը`

https://www.ft.com/content/6e8eb529-b80a-4851-b3b0-6b32ed5063e7

Թարգմանեց`

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *