15.1 C
Yerevan

Կիևը Կարող Է Հարվա­ծել ՌԴ֊ի Խորքա­յին Հատվածնե­րին

ATACMS‑ի օգնությունը առա­վե­լություն կտրա­մադրի Ուկրաի­նա­յին մարտի դաշտում, բայց դրանց կիրա­ռությունը չի ունե­նա ռազմա­վա­րա­կան ազդե­ցություն Կուրսկում գտնվող ռուսա­կան կամ հյուսիսկո­րեա­կան ուժե­րի վրա»։

Le Monde. Ինչու՞ է ԱՄՆ որո­շումը‘ թույլատրել Ուկրաի­նա­յին օգտա­գործել ATACMS հրթիռնե­րը Ռուսաստա­նի տարածքում, քիչ հավա­նա­կան է, որ փոխի ուժե­րի հավա­սա­րակշռությունը։

ԱՄՆ‑ի դիրքո­րոշման փոփո­խությունը դժվար թե զգա­լիո­րեն փոխի ուժե­րի հավա­սա­րակշռությունը տեղում, սակայն այն բարձրացնում է հարցեր ֆրանսիա­կան Scalp և բրի­տա­նա­կան Storm Shadow հրթիռնե­րի օգտա­գործման վերա­բերյալ։

-ԱՄՆ‑ի որո­շումը, որն ընդունվել է՝ ի պատասխան կոնֆլիկտում հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րի մասնակցության, համարվում է միա­ժա­մա­նակ և՛ ուշա­ցած, և՛ չափա­զանց սահմա­նա­փակ։ Ավե­լի շուտ քաղա­քա­կան, քան ռազմա­կան այս քայլը կարող է դանդա­ղեցնել ռուսնե­րի առաջխա­ղա­ցումը, բայց չի փոխի ուժե­րի հավա­սա­րակշռությունը։

Նոյեմբե­րի 18-ին, երկուշաբթի օրը, Մոսկվան դատա­պարտեց այս որո­շումը որպես «անխո­հեմ և վտանգա­վոր» և մեղադրեց Բայդե­նի վարչա­կազմին «կրա­կի վրա յուղ լցնե­լու» մեջ։ Այսօր առա­վոտյան Կրեմլը հայտա­րա­րեց, որ Ռուսաստա­նը կարող է միջուկա­յին զենք կիրա­ռել «զանգվա­ծա­յին հարձակման» կամ միջուկա­յին զենք ունե­ցող երկրի աջակցությամբ ոչ միջուկա­յին հարձա­կում իրա­կա­նացրած պետության ագրե­սիա­յի դեպքում։

ԱՄՆ‑ի որո­շումն ընդունվել է այն պահին, երբ Ռուսաստա­նը ճակա­տա­յին գծում մեծացնում է իր առա­վե­լությունը՝ վերջին երկու տարի­նե­րի ընթացքում առա­ջին անգամ արա­գո­րեն գրա­վե­լով արև­ելյան Ուկրաի­նա­յի տարածքներ։ Միևնույն ժամա­նակ, Կրեմլը թիկունքում ուժե­ղացնում է ճնշումը բնակչության վրա՝ հասցնե­լով մահա­բեր հարվածներ։

“Հազար օր անց կոնֆլիկտի մեկնարկից” Վաշինգտո­նի հայտա­րա­րությունը Ուկրաի­նա­յում ընդունվեց ուրա­խության և դժգո­հության խառն զգացմունքնե­րով։ «Լավ է ուշ, քան երբեք… Բայց սա հազար օր ուշա­ցումով է»,- արձա­գանքեց ուկրաի­նա­ցի ռազմա­կան փորձա­գետ Եվգե­նի Դիկին։ Մինչ ԱՄՆ‑ի որո­շումը, Ռուսաստա­նը հասցրել էր զգուշա­վոր միջոցներ ձեռնարկել՝ մի շարք օբյեկտներ և զինամթերք տեղա­փո­խե­լով ավե­լի խոր տարածքներ, որպեսզի դրանք դուրս մնան ամե­րիկյան հրթիռնե­րի հասա­նե­լիությունից։ Սակայն «հարվա­ծի տակ մնում են պահեստներն ու հրա­մա­նա­տա­րա­կան կետե­րը»,- հավե­լում է Եվգե­նի Դիկին։

Սեպտեմբե­րին Պենտա­գո­նը զգուշացրել էր, որ ATACMS հրթիռնե­րը չեն կարո­ղա­նա լուծել Ուկրաի­նա­յի առջև կանգնած գլխա­վոր խնդի­րը՝ ռուսա­կան կողմի 300 կիլո­մետրից ավել հեռա­վո­րությունից արձակվող ճշգրիտ ռումբե­րը։

Ըստ Պատե­րազմի ուսումնա­սի­րության ինստի­տուտի տվյալնե­րի, օգոստո­սի վերջում բազմա­թիվ ռուսա­կան ռազմա­կան օբյեկտներ դեռ գտնվում էին ATACMS համա­կարգե­րի հարվա­ծի գոտում։ Ուկրաի­նա­ցի վերլուծա­բաննե­րի կարծի­քով, սակայն, ինչպես նշում է «Տատա­րի­գա­մի» կեղծանվամբ փորձա­գե­տը սոցիա­լա­կան X ցանցում, «ATACMS‑ի օգնությունը առա­վե­լություն կտրա­մադրի Ուկրաի­նա­յին մարտի դաշտում, բայց դրանց կիրա­ռությունը չի ունե­նա ռազմա­վա­րա­կան ազդե­ցություն Կուրսկում գտնվող ռուսա­կան կամ հյուսիսկո­րեա­կան ուժե­րի վրա»։ Նա հավե­լում է, որ դրանք կավե­լացնեն միայն հավելյալ տակտի­կա­կան առա­վե­լություններ՝ առանց անմի­ջա­կան և վճռո­րոշ արդյունքնե­րի։

ԱՄՆ‑ի հայտա­րա­րության հրա­պա­րակման ձևը հարցեր է առա­ջացնում։ «Այդ վերահսկվող արտա­հոսքե­րը մամուլում հնա­րա­վո­րություն տվե­ցին Ռուսաստա­նին էլ ավե­լի ամրապնդել նախազգուշա­կան միջոցնե­րը… Սա այն չէ, ինչ պետք է անել, և դա հակա­սում է ռազմա­կան տրա­մա­բա­նությա­նը», — նշում է Կիևի Ռազմա­վա­րա­կան հետա­զո­տություննե­րի Ռազումկով կենտրո­նի գիտաշխա­տող Ալեքսեյ Մելնի­կը։

Պարզ չէ‘ արդյո՞ք ԱՄՆ վարչա­կազմը սահմա­նա­փա­կումներ է դրել ATACMS հրթիռնե­րի օգտա­գործման վրա։ “New York Times”-ին հղում անող ամե­րիկյան պաշտոնյա­նե­րը պնդում են, որ հրթիռնե­րը նախ կօգտա­գործվեն Կուրսկի շրջա­նում։ Սակայն նշվում է, որ Ջո Բայդե­նը կարող է «թույլ տալ այդ զենքի կիրա­ռումը այլ վայրե­րում»։

«Մենք չենք կարող ասել, արդյոք սա սահմա­նա­փակվում է միայն Կուրսկով, թե հնարավո՞ր կլի­նի կիրա­ռել նաև այլ շրջաննե­րում», — նշում է Կիևի Պաշտպա­նա­կան ռազմա­վա­րություննե­րի կենտրո­նի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի մասնա­գետ Ալեքսանդր Խարան։ Նրա խոսքով՝ «սա ավե­լի շատ վնա­սի նվա­զեցման միջոց է, քան ռազմա­վա­րա­կան որո­շում», և ընդգծում է այն անո­րո­շությունը, որը կապված է Ուկրաի­նա­յի ներկա­յիս հրթիռնե­րի քանա­կի հետ։

Ամե­րիկյան «կանաչ լույսը» կրկին բարձրացնում է հարցը ֆրանսիա­կան “Scalp” և բրի­տա­նա­կան “Storm Shadow” հրթիռնե­րի օգտա­գործման մասին, որոնք արտադրվում են այս ոլորտում եվրո­պա­կան առա­ջա­տար “MBDA” ընկե­րության կողմից։ Դրանք արձակվում են կործա­նիչնե­րից և կարող են խոցել թիրախներ 250-ից 500 կիլո­մետր հեռա­վո­րության վրա՝ կրե­լով 450 կգ պայթուցիկ նյութ (համե­մա­տած ATACMS‑ի 170 կգ‑ի հետ)։ Սա մեծ հետաքրքրություն է առա­ջացնում ուկրաի­նա­կան բանա­կի համար։

Եվրո­պա­կան Միության արտա­քին գործե­րի բարձր ներկա­յա­ցուցիչ Ժոզեֆ Բորե­լը երկուշաբթի օրը հույս հայտնեց, որ ԵՄ երկրնե­րը որո­շում կընդունեն Ուկրաի­նա­յին թույլ տալ հարվա­ծել Ռուսաստա­նին երկա­րատև գործող զենքով։ Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Քիր Սթարմե­րը երկուշաբթի օրը, Ռիո դե Ժանեյրո­յում կայա­ցած G20 գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում, հրա­ժարվեց մեկնա­բա­նել՝ արդյոք իր երկի­րը կգնա ԱՄՆ‑ի ուղիով։
«Ես, իհարկե, չեմ քննարկի գործառնա­կան մանրա­մասնե­րը, որովհետև եթե դա անեմ, միակ հաղթո­ղը կլի­նի Վլա­դի­միր Պուտի­նը», — պարզա­բա­նեց նա։

Ֆրանսիան երկուշաբթի օրը հաստա­տեց, որ ֆրանսիա­կան հրթիռնե­րով ուկրաի­նա­կան ուժե­րի կողմից Ռուսաստա­նի տարածքին հարվա­ծե­լը մնում է «հնա­րա­վոր տարբե­րակ»։ «Դուք լսել եք նախա­գահ Մակրո­նին մայի­սի 25-ին Գերմա­նիա­յի Մեզե­բերգում, որտեղ մենք բացա­հայտ հայտա­րա­րե­ցինք, որ այդ տարբե­րա­կը քննարկվում է», — Բրյուսել ժամա­նե­լիս լրագրողնե­րին ասաց Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Ժան-Նոել Բարոն։

Հարցին ծանոթ աղբյուրի համա­ձայն, Ֆրանսիան ունի սահմա­նա­փակ քանա­կությամբ Scalp հրթիռներ, որոնք կարող են տրա­մադրվել Ուկրաի­նա­յին։ Խորհրդակցություններ են անցկացվում Մեծ Բրի­տա­նիա­յի հետ, որը ունի ավե­լի մեծ պաշարներ “Storm Shadow” հրթիռնե­րի և արտա­հա­նում է դրանք մեծ քանա­կությամբ։

Աղբյուրը‘

Le Monde: Why the U.S. Decision to Allow Ukraine to Use ATACMS Missiles on Russian Territory is Unlikely to Shift the Balance of Power

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ