16.9 C
Yerevan

Ռուսաստա­նին Ոչ Թե Դատա­պարտում Են, Այլ Մեղմ Նախա­տում

Որոշ եվրո­պա­կան պատվի­րա­կություններ պնդում էին ավե­լի խիստ ձևա­կերպումներ, որոնք դատա­պարտում էին Ռուսաստա­նին կիրա­կի օրը քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րի վրա հրթի­ռա­յին հարվածնե­րի և անօ­դա­չունե­րի հարձա­կումնե­րի համար, բայց վերջում հրա­ժարվե­ցին այդ պահանջից, մտա­հոգվե­լով, որ դա կարող է խաթա­րել համա­տեղ հայտա­րա­րության ընդունումը։

Financial Times
G20‑ն թուլացնում է Ուկրաի­նա­յին աջակցությունը՝ Ռուսաստա­նի հետ խաղաղ բանակցություննե­րի վերա­բերյալ ճնշման ֆոնին

Աշխարհի խոշո­րա­գույն տնտե­սություններն իրենց համա­տեղ հայտա­րա­րության մեջ ցույց են տվել Ուկրաի­նա­յին աջակցության թուլա­ցում։ Այդ հայտա­րա­րության մեջ մեղմացվել է Ռուսաստա­նի գործո­ղություննե­րի հասցեին նախկի­նում հնչած քննա­դա­տությունը և միայն ընդհա­նուր անդրա­դարձ կա 1000-օրյա հակա­մարտության պատճա­ռած «մարդկա­յին տառա­պանքնե­րի» մասին։

G20‑ի զարգա­ցած երկրնե­րի առաջնորդնե­րի հայտա­րա­րությունը, որոնք արդեն երկրորդ տարին չեն ցանկա­նում ուղղա­կիո­րեն դատա­պարտել Մոսկվա­յի գործո­ղություննե­րը, արվել է Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկու վրա որոշ արևմտյան դաշնա­կիցնե­րի կողմից խաղաղ բանակցություննե­րի հնա­րա­վո­րությունը դիտարկե­լու ճնշման ուժե­ղացման ֆոնին։ Այս ճնշումն մասամբ կապված է նաև Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկե­տի ակնկա­լի­քի հետ։ Նա խոստա­ցել է հնա­րա­վո­րինս արագ ավարտել հակա­մարտությունը և սպառնա­ցել է դադա­րեցնել Ուկրաի­նա­յին տրա­մադրվող ամե­րիկյան ռազմա­կան օգնությունը, եթե վերջինս չհա­մա­ձայնի բանակցել Ռուսաստա­նի հետ։

G20‑ի առաջնորդնե­րը Ռիո դե Ժանեյրո­յում համա­ձայնեցրել են հայտա­րա­րություն, որտեղ խոսվում է «պատե­րազմի բացա­սա­կան լրա­ցուցիչ հետև­անքնե­րի» մասին և ողջունվում են «ամբողջա­կան, արդար ու կայուն խաղա­ղությունը» պաշտպա­նող նախա­ձեռնություննե­րը։

Ի տարբե­րություն նախորդ տարվա Նյու Դելիի գագաթնա­ժո­ղո­վում ընդունված փաստաթղթի, այս տարվա հաղորդագրության մեջ չկար դատա­պարտում՝ կապված Ուկրաի­նա­յի հետ կապված միջուկա­յին սպառնա­լիքնե­րի, սննդի և էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի վրա հարձա­կումնե­րի դադա­րեցման պահանջի կամ «Մեր դարաշրջա­նը չպետք է լինի պատե­րազմի դարաշրջան» արտա­հայտության հետ։

Նախորդ տարի արևմտյան տերություննե­րը այս բոլոր կետե­րը ներա­ռել էին Մոսկվա­յի դիվա­նա­գի­տա­կան քննա­դա­տության շրջա­նակնե­րում։ Ռիո­յի փաստաթղթում Ուկրաի­նա­յի հակա­մարտությա­նը նվիրված ընդա­մե­նը մեկ կետ կար՝ նախորդ տարվա յոթ կետե­րի համե­մատ։ Որոշ եվրո­պա­կան պատվի­րա­կություններ պնդում էին ավե­լի խիստ ձևա­կերպումներ, որոնք դատա­պարտում էին Ռուսաստա­նին կիրա­կի օրը քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րի վրա հրթի­ռա­յին հարվածնե­րի և անօ­դա­չունե­րի հարձա­կումնե­րի համար, բայց վերջում հրա­ժարվե­ցին այդ պահանջից, մտա­հոգվե­լով, որ դա կարող է խաթա­րել համա­տեղ հայտա­րա­րության ընդունումը։

«Ձևա­կերպումներն այնքան էլ խիստ չեն… Վերջին հարձա­կումնե­րի մասին ոչինչ չկա… Բայց ոչ ոք չէր ցանկա­նում շատ հեռուն գնալ, այլա­պես սկիզբ կդրվեր վեճի, և ոչ մի հայտա­րա­րություն չէր լինի», — ասել է Ռիո­յում եվրո­պա­ցի մի դիվա­նա­գետ։

Աղբյուրը‘

https://www.ft.com/content/6e8eb529-b80a-4851-b3b0-6b32ed5063e7

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ