16.9 C
Yerevan

Արցախցի­նե­րը Կվե­րա­դառնան Արցախ Միայն Եվրո­պա­կան Երկա­թե Երաշխա­վո­րությամբ

Անկախ նրա­նից, թե ինչ որո­շում կընդունվի եվրո­պա­ցի­նե­րի կողմից, ինչ կոչեր կամ հորդորներ կհնչեն, դրանք ոչ մի գործնա­կան հետև­անք չեն թողնե­լու, եթե չուղեկցվեն հստակ քայլե­րով, այս դեպքում՝ պատժա­մի­ջոցնե­րով։ Եվրո­պան կարող է պատժա­մի­ջոցնե­րով ադրբե­ջանցի­նե­րին ստի­պել ընդունե­լու խաղի նոր կանոննե­րը, այդ պատժա­մի­ջոցնե­րը պետք է հստակ չափե­լի ու տեսա­նե­լի լինեն և ամե­նա­կարև­ո­րը՝ հստակ հետև­անքներ թողնեն Բաքվի համար։

Բարդուղ Գալստյան

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է քղա­քա­գետ Բարդուղ Գալստյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են արցախցի­նե­րի՝ Արցախ վերա­դառնա­լու հնա­րա­վո­րություննե­րը և այլ հարա­կից հարցեր։

Քաղա­քա­գե­տը նշել է, որ թեև արցախցի­նե­րի՝ Արցախ վերա­դարձի հարցը քննարկվում է և՛ Եվրո­պա­յում, և՛ Մոսկվա­յում, բայց արցախցի­նե­րի ճնշող մեծա­մասնությունը վերջնա­կա­նա­պես կորցրել է ռուսնե­րի հանդեպ ամեն տեսա­կի հավատ և վստա­հություն: Արցախցի­ներն արդեն իսկ տեսել են ռուսնե­րի իրա­կա­նացրած խաղա­ղա­պա­հությունը։ Ինչ վերա­բե­րում է արցախցի­նե­րի վերա­դարձի Եվրո­պա­կան առա­ջարկություննե­րին, դա ուրիշ հարց է։ Դա բնա­կա­նա­բար շատ ավե­լի լուրջ է և քննարկման ենթա­կա։ Արցախցի­նե­րը կվե­րա­դառնան միայն մի պայմա­նով՝ եթե այնտեղ եվրո­պա­կան խաղա­ղա­պահներ տեղա­կայնվեն, որոնք իրոք երաշխա­վոր կլի­նեն, որ հայ բնակչության կյանքն արցա­խում վտանգված չէ։ Պետք է հաշվի առնել այն, որ վերա­դարձի պայմաննե­րում արցախցի­նե­րի ու արդբե­ջանցի­նե­րի համա­կե­ցությունը շատ բարդ կարող է լինել, մանա­վանդ որ հաշվի ենք առնում հայ-ադրբե­ջա­նա­կան հարև­ա­նության ամբողջ ընթացքը, վերջին պատե­րազմն ու ադրբե­ջանցի­նե­րի հակա­հայ քաղա­քա­կա­նությունը։
Գալստյա­նը համոզմունք հայտնեց, որ անկախ նրա­նից, թե ինչ որո­շում կընդունվի եվրո­պա­ցի­նե­րի կողմից, ինչ կոչեր կամ հորդորներ կհնչեն, դրանք ոչ մի գործնա­կան հետև­անք չեն թողնե­լու, եթե չուղեկցվեն հստակ քայլե­րով, այս դեպքում՝ պատժա­մի­ջոցնե­րով։ Եվրո­պան կարող է պատժա­մի­ջոցնե­րով ադրբե­ջանցի­նե­րին ստի­պել ընդունե­լու խաղի նոր կանոննե­րը, այդ պատժա­մի­ջոցնե­րը պետք է հստակ չափե­լի ու տեսա­նե­լի լինեն և ամե­նա­կարև­ո­րը՝ հստակ հետև­անքներ թողնեն Բաքվի համար։ Հակա­ռակ դեպքում դրանք կմնան օդի մեջ։
Անդրա­դառնա­լով ադրբե­ջանցի­նե­րի այն հայտա­րա­րությա­նը, որ նրանք մերժում են ու դեմ են արտա­հայտվում պրո-հայկա­կան համարվող կոչե­րին՝ վերա­բերյալ հայկա­կան մշա­կութա­յին ժառանգության հուշա­րաննե­րը գույքագրել-պահպա­նե­լուն, քանի որ խոսե­լով միայն հայե­րի մասին՝ եվրո­պա­ցի­նե­րը խտրա­կա­նություն են դնում հայե­րի և մյուս էթնիկ փոքրա­մասնություննե­րի միջև՝ Գալստյա­նը նշեց, որ Բաքվի այդ հայտա­րա­րությունը չի կարող հիմնա­վոր լինել այն պարզ պատճա­ռով, որ տարբեր են հայե­րի և ազգա­յին մյուս փոքրա­մասնություննե­րի ճակա­տագրերն ու իրա­վա­կան փորձա­ռություննե­րը։ Հայե­րը թալիշնե­րի կարգա­վի­ճա­կով չեն ապրել, նրանք ունե­ցել են շատ լայն ու մեծ ինքնա­վա­րություն, այնտեղ ղեկա­վա­րել են հայե­րը, հայե­րը գրե­թե պետա­կան մակարդա­կի ինքնուրույնություն են ունե­ցել, այնպես, որ հայե­րը չեն կարող Ադրբե­ջա­նի ազգա­յին փոքրա­մասնություննե­րի մեջ մտնել նույն կարգա­վի­ճա­կով, ինչ և մյուսնե­րը։ Եվ պետք չէ նաև մոռա­նալ այն մասին, որ խոսքը գնում է Ադրբե­ջա­նի մասին, այսինքն մի երկրի, որտեղ մշա­պես հայատյա­ցություն է քարոզվել։ Իսկ դա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջա­նը ոչ թե իր, այլ ստիպված լինե­լու հետև­անքով պիտի ապա­հո­վի հայե­րի անվտանգությունն Արցա­խում։
Քաղա­քա­գե­տը անդարդաձրավ նաև «Եվրաքվեին»՝ շնորհա­կա­լություն հայտնե­լով բոլոր այն քաղա­քա­ցի­նե­րին, ովքեր ստո­րագրե­ցին և նաև նրանց, ովքեր ուզում էին ստո­րագրել, բայց ինչ-ինչ պատճառնե­րով վախե­ցան ու հետ քաշվե­ցին։ Տեսա­նե­լի է, որ հայ ժողո­վուրդը մեծ ցանկություն ունի եվրո­պա­կան ընտանքի անդամ դառնա­լու և դա հիմնա­վորված ցանկություն է։ հայ ժողո­վուրդը տեսնում է, թե ինչ է նշա­նա­կում ունե­նալ Ռուսաստա­նի նման դաշնա­կից, ընդ որում էլ ավե­լի սարսա­փե­լի է, երբ ռուսաստա­նը քո միակ դաշնա­կիցն է։
Ինչ վերա­բե­րում է ՀՀ-ում վերձին օրե­րին հիմնա­կան ուժա­յին կառույցնե­րում տեղի ունե­ցող պաշտո­նանկություննե­րին՝ Գալստյանն ասաց, որ մարդիկ արդա­րա­դա­տությա­նը հավա­տա­լու ու վստա­հե­լու խնդիր ունեն։ Մարդիկ տեսնում են որ արդեն 7 տարի է դատա­վա­րություններ են ընթա­նում, բայց ոչ մի հետև­անք չկա և բնա­կա­նա­բար դժգոհ են։ Հասա­րա­կությունը իրա­կան արդա­րա­դա­տություն է ցանկա­նում, ուզում է, որ նախկի­նում երկի­րը թալաա­նած և կեղե­քած պաշտո­յա­նե­րը ճաղե­րի հետև­ում հայտնվեն, ոչ թե պարզա­պես դատա­վա­րության մասնակցեն։
Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ