Արցախ

Արցախցու Իրավունքների Համար Ադրբեջանի Հետ Է Պետք Խոսել

Եթե հիմա միջազգային իրավունքի դատարանը ինչ որ որոշում ընդունեց արցախցիների վերադարձի հաշվով ո՞վ ու ինչպե՞ս է դա ապահովելու։ Ո՞վ է ապահովելու, որ ինքը գնա ու տեր կանգնի իր քաղաքական, քաղաքացիական ու գույքային իրավունքներին։

Վահրամ Աթանեսյան

1inTV-ը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային դատարանների՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ հայցերի ու առարկությունների վերաբերյալ որոշումները։

Միջազգային իրավունքի դատարանը մինչև 2025թ․ նոյեմբերի 12-ը  ժամանակ է տվել հայաստանին ու Ադրբեջանին` փաթեթներ պատրաստեու համար։ Միաժամանակ օրակարգում է մնում Արցախի հայերի իրավունքների հարցը՝ մասնավորապես արցախցիների վերադարձի ու նրանց քաղաքական, քաղաքացիական, գույքային և այլն։

Վահրամ Աթանեսյանը նշեց, որ իր ասածը գուցե տարօրինակ հնչի, բայց արցախցիների վերադարձի մասով պետք է բանակցել ոչ թե աշխարհի տարբեր կետերի, այլ հենց Ադրբեջանցիների հետ։ Այդ միջազգային դատական ակտերը, որոշումները գուցե գեղեցիկ են հնչում, բայց իրականության մեջ ոչ մի գործնական հետևանք չեն թողնում։ Իսկ արցախցիների ներկայացուցիչները ինչ որ շահեր կամ վախեր ունեն, չեն արտահայտում արցախցիների իրավունքները, այլ զբաղված են միամիտ պատկերացումներով ու նաև արցախի էլիտայի համար քաղաքական ապաստան փնտրելով։

Աթանեսյանը հիշեցրեց, որ 1923թ․ Լոզանի կոնֆերանսում ևս հայերը սպասում էին, որ ահա եվրոպացիները զենքով ու զորքով Հայաստանը կազատագրեն ու կտան հայերին, իսկ այնտեղ հայկական հարցը փակվեց, Թուրքիան ճանաչվեց իր այն սահմաններով, որը կա նաև հիմա և 100 տարվա ընթացքում ութ միլիոնից դարձավ 80 միլիոն։ Եթե այն ժամանակ հայերը փորձեին բանակցել Մուստաֆա Քեմալի հետ, գուցե շատ ավելի լավ արդյունքներ գրանցեին, քան Լոզանը, որը տոտալ տապալում էր հնարավոր բոլոր առումներով։ Պետք չէ մոռանալ նաև այն, որ հայերը, որ պահանջում էին ազատագրված Հայաստան, ասես էին էլ նկատում, որ Թուրքիայում նույնիսկ «հայկական օջախներ» ստեղծելու գաղափարն էր նույնիսկ կտրուկ կերպով մերժվում քէեմալականների կողմից, ուր մնաց հողային վերադարձը։ Բայց մենք հիմա նույնն ենք անում։ Ադրբեջանն ինքը մի քանի անգամ հրավիրել էր նախագահի մակարդակով այցելել Բաքու։ Մերոնք չլսեցին, Բաքու չցանկացան գնալ, հետո ստիպված գնացին Եվլախ, որտեղ և Արցախի լիակատար կապիտուլյացիան ստորագրվեց։ Մինչդեռ պետք է բանակցել հենց Ադրբեջանի հետ, քանի որ միջազգային որևէ գեղեցիկ որոշում գործնական հետևանք չի թողնելու։ Հաագայի դատարանը ևս որոշում էր ընդունել Լաչինի հարցով։ Ի՞նչ եղավ։ Ոչինչ։ Եթե հիմա միջազգային իրավունքի դատարանը ինչ որ որոշում ընդունեց արցախցիների վերադարձի հաշվով ո՞վ ու ինչպե՞ս է դա ապահովելու։ Ո՞վ է ապահովելու, որ ինքը գնա ու տեր կանգնի իր քաղաքական, քաղաքացիական ու գույքային իրավունքներին։

Վահրամ Աթանեսյանը նաև նշեց, որ այն մարդիկ, ովքեր ներգրավված են քաղաքական գործընթացներում ու իրենց պատասխանատու են համարում հայրենիքի առաջ, նրանք չպետք է նայեն, թե տվյալ պահին հանրային դաշտն ինչ արձագանք կտա, կամ ինչ հայհոյանքներ կլինեն։ ՄԱԿ-ը զենքով ու զորքով չի գալու ազատագրելու Արցախն ու մեզ նվիրելու, մենք պետք է բանակցենք Բաքվի հետ արցախցիների իրավունքների վերականգնման ու պահպանման համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

(29։ 28 -ից սկսած)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *