14 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Ֆաշիստա­կան Երկիր Է

Գուցե կան առանձին անհատներ, որ իրա­վի­ճա­կի համար ցավում են, բայց նրանք չեն կարող բարձրա­ձայնել, որովհե­տեւ կարժա­նա­նան հանրա­յին պարսա­վանքի, իշխա­նություննե­րի կողմից կհա­լածվեն:

Վահրամ Աթա­նեսյան


Ադրբե­ջա­նում երի­տա­սարդ թալիշ գիտնա­կա­նին սպասվում է ցմահ ազա­տազրկում:

Բաքվի Սաբա­յի­լի շրջա­նա­յին դատա­րա­նը բավա­րա­րել է նախաքննության մարմնի՝ Ադրբե­ջա­նի պետա­կան անվտանգության ծառա­յության, միջնորդությունը եւ չորս ամսով երկա­րաձգել թալիշ գիտնա­կան Իգբալ Աբի­լո­վի նախնա­կան կալանքը: Այդ մասին “Թուրան”, գործա­կա­լությա­նը տեղե­կացրել է նրա դատա­պաշտպան Ռովշա­նա Ռահի­մո­վան:

Նրա գնա­հա­տա­մամբ՝ Աբի­լո­վի նախնա­կան կալանքի ժամկե­տը երկա­րաձգե­լու դատա­կան որո­շումն ապօ­րի­նի է, քանի որ քրեա­կան գործն ինքնին անհիմն է: Իգբալ Աբի­լո­վը էթնիկ թալիշ է, ունի Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցիություն, բայց մոտ տասը տարի մշտա­պես բնակվել է Մինսկում: Նախ ավարտել է Բելա­ռուսի համալսա­րա­նի արեւե­լա­գի­տության բաժի­նը, ապա՝ ասպի­րանտուրան:

Նա Ադրբե­ջան էր այցե­լել՝ մասնակցե­լու հարա­զատնե­րից մեկի հարսանյաց հանդե­սին եւ ձերբա­կալվել է Բաքվի օդա­նա­վա­կա­յա­նում՝ Մինսկ թռիչքի ինքնա­թիռ նստե­լուց րոպե­ներ առաջ: Աբի­լո­վի դեմ, ըստ ադրբե­ջա­նա­կան մամուլի հրա­պա­րա­կումնե­րի, քրեա­կան գործ հարուցվել է երկու մեղադրանքով՝ պետա­կան դավա­ճա­նություն եւ ազգա­միջյան թշնա­մանքի քարոզ:

Առա­ջին մեղադրանքի հիմքում ադրբե­ջա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րը որպես ապա­ցույց ներկա­յացրել են Մինսկից Աբի­լո­վի տեսա­կա­պա­յին հաղորդակցություննե­րը Երեւա­նի պետա­կան համալսա­րա­նի արեւե­լա­գի­տության ամբիո­նի վարիչ Վարդան Ոսկանյա­նի եւ Հայաստա­նի ԳԱԱ Արեւե­լա­գի­տության ինստի­տուտի գիտաշխա­տող Գառնիկ Ասատրյա­նի հետ:

Աբի­լո­վը եւ նրա դատա­պաշտպա­նը պնդում են, որ հայ արեւե­լա­գետնե­րի հետ քննարկումնե­րը բացա­ռա­պես գիտա­կան բնույթի են, երի­տա­սարդ իրա­նա­գե­տը մասնա­գի­տա­կան խորհրդատվություննե­րի կարիք է զգա­ցել եւ դիմել է հայ փորձա­ռու գիտնա­կաննե­րի օգնությա­նը: Որեւէ այլ խոսակցություն նա Ոսկանյա­նի եւ Ասատրյա­նի հետ չի ունե­ցել:

Ըստ էության, Բաքվում Աբի­լո­վի եւ հայ արեւե­լա­գետնե­րի տեսա­կա­պա­յին հաղորդակցությունը որակվել է որպես Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցու կողմից “պետա­կան դավա­ճա­նություն”: Ինչ վերա­բե­րում է ազգա­միջյան թշնա­մանքի հրահրմա­նը, ապա ադրբե­ջա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րը փաստա­ցի հրա­պա­րա­կայնացնում են, որ էթնիկ փոքրա­մասնություննե­րի հոգեւոր-մշա­կութա­յին ժառանգության, նրանց կենցա­ղին, լեզվին, սովո­րույթնե­րի վերա­բե­րող գիտա­կան հրա­պա­րա­կումներն արգելված են:

Փաստ է, որ թալիշնե­րի մասին ուսումնա­սի­րություններն Աբի­լո­վը հրա­պա­րա­կել է արտերկրում: Ադրբե­ջա­նում, այդպի­սով, նրան մեղադրում են թալիշնե­րի շրջա­նում ազգա­յին ինքնություն քարո­զե­լու մեջ, որովհե­տեւ դա կարող է թալիշնե­րի մոտ արթնացնել հանուն իրենց իրա­վունքնե­րի շարժում:

Որքան էլ արտա­ռոց չհնչի, դատա­րանն Աբի­լո­վի նախնա­կան կալանքը չորս ամսով երկա­րաձգել է նույն օրը, երբ Եվրո­պա­յի խորհրդի էթնիկ փոքրա­մասնություննե­րի կոնվենցիա­յի Խորհրդատվա­կան կոմի­տեն հրա­պա­րա­կել է Ադրբե­ջա­նի վերա­բերյալ հերթա­կան՝ հինգե­րորդ զեկույցը, որտեղ Բաքվի իշխա­նություննե­րին կոչ է արվում փոքրա­մասնություննե­րի լեզվով հանրակրթություն, մամուլի միջոցներ եւ հեռուստա­տե­սա­յին հաղորդումներ ապա­հո­վել: Ընդ որում, հատուկ կարեւորվում է, որ այդ իրա­վունքնե­րը պետք է սահմանվեն օրենքով՝ որպես միջազգա­յին պարտա­վո­րություն:

Ալիեւյան վարչա­կազմը միջազգա­յին կառույցնե­րի որեւէ խորհրդատվություն կամ հորդոր երբեւէ չի կատա­րել: Երի­տա­սարդ թալիշ գիտնա­կա­նի ճակա­տա­գի­րը դրա վկա­յությունն է: Նրան սպասվում է քսան տարվա կամ նույնիսկ ցմահ ազա­տազրկում: Ու թեեւ բոլոր իրա­վա­պաշտպան կառույցներն Իգբալ Աբի­լո­վին ճանա­չել են քաղբանտարկյալ, Բաքվի իշխա­նություննե­րը նրան կդա­պարտեն:

Ադրբե­ջա­նում ազգա­յին փոքրա­մասնություննե­րի հանդեպ անհանդուրժո­ղա­կա­նությունը համա­տա­րած, համա­կարգա­յին է: Տեղի ոչ մի կազմա­կերպություն կամ անհատ գործիչ երբեւ՝ թալիշ երի­տա­սարդին ազատ արձա­կե­լու մասին որեւէ ակնարկ իսկ չի արել: Գուցե կան առանձին անհատներ, որ իրա­վի­ճա­կի համար ցավում են, բայց նրանք չեն կարող բարձրա­ձայնել, որովհե­տեւ կարժա­նա­նան հանրա­յին պարսա­վանքի, իշխա­նություննե­րի կողմից կհա­լածվեն:

Եվրո­պա­կան ինստի­տուտնե­րը, երբ խոսքը վերա­բե­րում է Ադրբե­ջա­նին, այս հանգա­մանքը պետք է աչքի առաջ ունե­նան. անհրա­ժեշտ է նախ ադրբե­ջա­նա­կան հանրությունը ձերբա­զա­տել այլատյա­ցությունից, ապա անդրա­դառնալ համա­մարդկա­յին արժեքնե­րին: Ալիեւյան իշխա­նության հիմքը մոլե­ռանդ այլատյա­ցությունն է: Այդ իշխա­նությունը քարո­զում է, որ Ադրբե­ջա­նի բոլոր քաղա­քա­ցի­ներն ադրբե­ջանցի են, նրանք ազգա­յին ինքնությունը կարող են պահել միայն սեփա­կան տանը:

Երկրի պետա­կան-քաղա­քա­կան կյանքում էթնիկ բազմա­զա­նություն չկա եւ չի կարող լինել այնքան ժամա­նակ, քանի դեռ Ադրբե­ջա­նի գործող սահմա­նադրությունը կա, որը փաստա­ցի պոլիէթնիկ երկրի համար սահմա­նել է ունի­տար պետա­կան կարգ:

Առնչվող Հոդվածներ