14 C
Yerevan

Ամե­րի­կա­ցին Կգնի՞ Հյուսի­սա­յին Հոսքը

2022-ին ԱՄՆ ֆինանսնե­րի նախա­րա­րությունը Լինչին թույլտվություն է տվել ձեռք բերե­լու ռուսա­կան «Սբերբանկի» շվեյցա­րա­կան մասնաճյուղը, այն բանից հետո, երբ ԱՄՆ‑ը պատժա­մի­ջոցներ էր կիրա­ռել մայր ընկե­րության նկատմամբ։

The Wall Street Journal֊ի հաղորդմամբ Ֆինանսիստը Մայա­միում բնակվող ֆինանսիստը գաղտնի փորձում է գնել «Հյուսի­սա­յին հոսք 2» գազա­տա­րը

Ամե­րի­կա­ցի ներդրո­ղը, ով Ռուսաստա­նում գործարքներ իրա­կա­նացնե­լու փորձ ունի, դիմել է ԱՄՆ կառա­վա­րությա­նը՝ թույլ տալու մասնակցել «Հյուսի­սա­յին հոսք 2» գազա­տա­րի աճուրդին, եթե այն դրվի վաճառքի Շվեյցա­րիա­յում սնանկության գործընթա­ցի շրջա­նա­կում։ Սթի­վեն Պ. Լինչը, ով երկու տասնամյակ բիզնես էր վարել Մոսկվա­յում, այժմ ցանկա­նում է գնել Ռուսաստա­նից Գերմա­նիա անցնող գազա­տա­րը։ Նա համո­զում է ամե­րի­կա­ցի պաշտոնյա­նե­րին ու օրենսդիրնե­րին, որ ամե­րիկյան սեփա­կա­նությունը գազա­տա­րի նկատմամբ կարող է ազդե­ցություն ունե­նալ Ռուսաստա­նի հետ Ուկրաի­նա­յի հակա­մարտությունը դադա­րեցնե­լու խաղաղ բանակցություննե­րի վրա և նպաստել ԱՄՆ երկա­րա­ժամկետ շահե­րին։

«Հիմքը սա է՝ սերնդում մեկ անգամ տրվող հնա­րա­վո­րություն՝ Ամե­րի­կա­յին ու Եվրո­պա­յին ապա­հո­վե­լու էներգա­կիրնե­րի մատա­կա­րա­րումնե­րի վերահսկո­ղությունը Եվրո­պա­յում՝ մինչև հանա­ծո վառե­լի­քի դարաշրջա­նի ավարտը», — ասել է Լինչը հազվա­դեպ տրվող հարցազրույցում։

Մայա­միում բնակվող Լինչը, ով մեծ ներդրում է կատա­րել Դոնալդ Թրամփի նախա­գա­հա­կան քարո­զարշա­վում, ասել է, որ ցանկա­նում է դառնալ «ամե­նա­հա­րուստ տղան, որի մասին դուք երբեք չեք լսել», բայց նրա համարձակ պլա­նը նրան դնում է հասա­րա­կության ուշադրության կենտրո­նում։

765 մղոն երկա­րությամբ գազա­տա­րը եղել է ռուսա­կան նավթա­գա­զա­յին տնտե­սության գոհա­րը՝ կապե­լով նրա հսկա­յա­կան գազի հանքա­վայրե­րը Եվրո­պա­յին։ Նրա կառուցումը ավարտվել էր մինչև 2022 թվա­կա­նի Ուկրաի­նա­յի հակա­մարտության սկսվե­լը, սակայն գազա­տա­րը երբեք կոմերցիոն շահա­գործման չէր հանձնվել։ Այն պատկա­նում է ռուսա­կան պետա­կան «Գազպրոմ» գազա­յին հսկա­յի դուստր ընկե­րությա­նը, որը Շվեյցա­րիա­յում սնանկության հայտ էր ներկա­յացրել հակա­մարտության մեկնարկից մի քանի օր անց։

2022 թվա­կա­նի սեպտեմբե­րին ստորջրյա պայթյուննե­րը վնա­սել են գազա­տա­րի երկու գծե­րից մեկը։ Երկրորդ գիծը մնա­ցել է անվնաս, բայց չի օգտա­գործվում։ Լինչը փետրվա­րին դիմել է ԱՄՆ ֆինանսնե­րի նախա­րա­րությա­նը՝ թույլտվություն ստա­նա­լու իր փաստա­բաննե­րի միջո­ցով, ինչը փաստաթղթով հայտնվել է “The Wall Street Journal”-ի տրա­մադրության տակ։ Թույլտվությունը նրան հնա­րա­վո­րություն կտա բանակցություններ վարել գազա­տա­րի վերա­բերյալ այն կազմա­կերպություննե­րի հետ, որոնք ներկա­յումս գտնվում են ամե­րիկյան պատժա­մի­ջոցնե­րի ներքո։

Նամա­կում նշվում է, որ 2024 թվա­կա­նի հունվա­րին «Հյուսի­սա­յին հոսք 2»-ի շվեյցա­րա­կան սնանկության գործընթա­ցում վերջնա­ժամկետ է սահմանված. ընկե­րությունը պետք է կամ վերա­կա­ռուցի իր պարտքը (ինչը, ըստ նամա­կի, քիչ հավա­նա­կան է), կամ լուծարվի։ Լինչը պնդում է, որ հակա­մարտության ավարտից հետո թե՛ Ռուսաստա­նը, թե՛ նրա նախկին հաճա­խորդնե­րը Գերմա­նիա­յում ու Եվրո­պա­յում գայթակղվե­լու են վերսկսել գազա­տա­րի շահա­գործումը՝ անկախ նրա­նից, թե ով է դրա սեփա­կա­նա­տե­րը։

Լինչը հաջո­ղությամբ ձեռք է բերում ռուսա­կան ակտիվնե­րը ցածր գնե­րով, ինչը նրան արժա­նացրել է այն քիչ ամե­րի­կա­ցի ներդրողնե­րի համբա­վին, որոնք կարո­ղա­նում են կողմնո­րոշվել երկրի բարդ գործա­րար և քաղա­քա­կան իրա­վի­ճա­կում։ 2022-ին ԱՄՆ ֆինանսնե­րի նախա­րա­րությունը Լինչին թույլտվություն է տվել ձեռք բերե­լու ռուսա­կան «Սբերբանկի» շվեյցա­րա­կան մասնաճյուղը, այն բանից հետո, երբ ԱՄՆ‑ը պատժա­մի­ջոցներ էր կիրա­ռել մայր ընկե­րության նկատմամբ։

Հնչել են հարցեր Լինչի‘ ռուսա­կան կառա­վա­րության հետ կապե­րի մասին Մեկ քաղա­քա­ցիա­կան հայցում մեղադրանք էր ներկա­յացվում, որ Լինչը և օտա­րերկրյա ներդրողնե­րի խումբը 2007-ին մասնակցել են կեղծ աճուրդի՝ վաճառքի հանե­լով նախկին «Յուկոս» նավթա­յին ընկե­րության ակտիվնե­րը։ 2019-ին բրի­տա­նա­կան դատա­վո­րը հանել է մեղադրանքնե­րը Լինչի և այլ ներդրողնե­րի նկատմամբ։

Լինչը նշել է, որ կարող է գնել մոտ 11 միլիարդ դոլար գնա­հատվող «Հյուսի­սա­յին հոսք 2»-ը գրոշնե­րով, ըստ իրա­վի­ճա­կին ծանոթ մարդկանց։ Նրա խոսքով՝ շատ ներդրողներ չեն մասնակցի աճուրդին գազա­տա­րի հետ կապված բարդ աշխարհա­քա­ղա­քա­կա­նության պատճա­ռով, իսկ մյուս հավակնորդնե­րի թվում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կլի­նեն ռուսա­կան վստահված անձինք, չինա­կան ընկե­րություններ կամ այլ սուբյեկտներ, որոնք չեն համա­պա­տասխա­նում ԱՄՆ շահե­րին։ Ռուսա­կան փորձ ունե­ցող գործա­րարներն ու նախկին պետա­կան պաշտոնյա­նե­րը նշում են, որ Լինչի պլա­նը բախվում է լուրջ խոչընդոտնե­րի, սակայն կարող է հաջո­ղություն ունե­նալ, եթե օգտա­գործվի որպես բանակցություննե­րի գործիք Ուկրաի­նա­յում խաղա­ղության հասնե­լու համար՝ Թրամփի իշխա­նության գալուց հետո։

Աղբյուրը‘ the Wall Street Journal

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ