16.2 C
Yerevan

Եվրո­պա­յին Ցուրտ Ու Թանկ Ձմեռ Է Սպասվում

Չնա­յած Եվրո­պան կրճա­տել է Ռուսաստա­նի վրա իր կախվա­ծությունը, վերլուծա­բաննե­րը նշում են, որ մնա­ցած խողո­վա­կա­շա­րա­յին գազի կորուստը կխստացնի շուկա­յի վիճա­կը և կբարձրացնի համաշխարհա­յին գնե­րը։ Եվրո­պան արդեն պատրաստվում է ռուսա­կան գազի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րեցմա­նը Ուկրաի­նա­յի միջո­ցով, երբ տարե­վերջին կլրա­նա տարանցման պայմա­նագրի ժամկե­տը։

Bloomberg. Եվրո­պան արդեն բախվել է հաջորդ էներգե­տիկ ճգնա­ժա­մին։
Ձմռան մոտեցմամբ գազի պահուստնե­րը սպառվում են ավե­լի արագ, իսկ գազի գնե­րը կտրուկ բարձրա­ցել են, կրկնե­լով 2022‑ի ցնցումնե­րի արձա­գանքը։ Գազի պաշարնե­րի արագ սպա­ռումն ու Մոսկվա­յից մատա­կա­րա­րումնե­րի հնա­րա­վոր խափա­նումնե­րը նոր էներգե­տիկ ճգնա­ժա­մի նախադրյալներ են ստեղծում Եվրո­պա­յում, որը դեռ վերապրում է երկուսուկես տարվա թեժ ցնցումնե­րը։
Ուկրաի­նա­յում լարվա­ծության աճը նպաստել է այս տարի գազի գնե­րի շուրջ 45% աճին։ Թեև գնե­րը շատ ավե­լի ցածր են 2022‑ի ռեկորդա­յին մակարդակնե­րից, դրանք բավա­կա­նին բարձր են՝ կյանքի արժե­քի ճգնա­ժա­մը խորացնե­լու և դժվա­րություննե­րի առաջ կանգնած արտադրողնե­րի վրա մրցակցա­յին ճնշումնե­րը մեծացնե­լու համար։ Գազի պահեստա­րաննե­րը մնում են փրկօ­ղակ ամե­նա­ցուրտ օրե­րի համար, սակայն այս տարի պահուստնե­րը արա­գո­րեն սպառվում են. ցրտերն ավե­լացրել են ջեռուցման պահանջարկը, իսկ քամու անկումը ստի­պել է ավե­լի շատ գազ օգտա­գործել էլեկտրաէ­ներգիա­յի արտադրության համար։
Վլա­դի­միր Պուտի­նի կողմից էներգե­տի­կան որպես զենք օգտա­գործե­լուց հետո Եվրո­պան դժվա­րա­նում է ապա­հո­վել իր էներգե­տիկ համա­կարգի անվտանգությունը։ Շուկա­յի լարված իրա­վի­ճա­կը ցույց է տալիս այն դժվա­րություննե­րը, որոնց բախվում է մայրցա­մա­քը՝ ռուսա­կան վառե­լի­քից ամբողջությամբ կախվա­ծությունը վերացնե­լու ճանա­պարհին։ 2024-ին պահուստնե­րը համալրած գազի մատա­կա­րա­րումնե­րը հաջորդ տարի չեն լինի, ինչը էլ ավե­լի կբարձրացնի գնե­րի վրա ճնշումը։
«Մենք դեռ գազի մատա­կա­րարման հետ կապված խնդիրներ ունենք», — նշել է RWE AG‑ի գործա­դիր տնօ­րեն Մարկուս Կրեբբե­րը։ «Եթե մենք իսկա­պես ցանկա­նում ենք անկա­խա­նալ ռուսա­կան գազից, պետք է ունե­նանք ավե­լի մեծ ներմուծման հնա­րա­վո­րություններ։ Հավա­նա­բար այս ձմռա­նը դա նորից կտեսնենք, քանի որ գազի պահուստա­րաննե­րը բավա­կան արագ են սպառվում՝ ձմռան սկզբի ցրտի պատճա­ռով»,- հավե­լել է նա։
Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի միջև հակա­մարտությունը սրվում է, և այս շաբաթ կողմե­րը հրթի­ռա­յին հարվածներ են հասցրել՝ փորձե­լով առա­վե­լություն ստա­նալ Դոնալդ Թրամփի՝ Սպի­տակ տուն վերա­դառնա­լուց առաջ։ ԱՄՆ‑ը պատժա­մի­ջոցներ է կիրա­ռել «Գազպրոմբանկի» նկատմամբ, որը ռուսա­կան գազի վճա­րումնե­րի վերջին խոշոր ֆինանսա­կան կազմա­կերպությունն էր, որին նախկի­նում պատժա­մի­ջոցներ չէին կիրառվել։ Պատժա­մի­ջոցնե­րը նպա­տակ ունեն կրճա­տել Կրեմլի եկա­մուտնե­րը էներգա­կիրնե­րի արտա­հա­նումից, բայց դրանք նաև մեծացնում են Կենտրո­նա­կան Եվրո­պա­յի մի քանի երկրնե­րին գազի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րեցման ռիսկը։
Չնա­յած Եվրո­պան կրճա­տել է Ռուսաստա­նի վրա իր կախվա­ծությունը, վերլուծա­բաննե­րը նշում են, որ մնա­ցած խողո­վա­կա­շա­րա­յին գազի կորուստը կխստացնի շուկա­յի վիճա­կը և կբարձրացնի համաշխարհա­յին գնե­րը։ Եվրո­պան արդեն պատրաստվում է ռուսա­կան գազի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րեցմա­նը Ուկրաի­նա­յի միջո­ցով, երբ տարե­վերջին կլրա­նա տարանցման պայմա­նագրի ժամկե­տը։ Պատժա­մի­ջոցնե­րը կարող են հանգեցնել գազի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րեցմա­նը ավե­լի վաղ։ Հունգա­րիան զգուշացնում է, որ իր էներգե­տիկ անվտանգությունը վտանգի տակ է։
Գնե­րի աճը պայմա­նա­վորված է մնա­ցած էժան ռուսա­կան գազի կորուստի հնա­րա­վո­րությամբ, ԱՄՆ-ից լրա­ցուցիչ հեղուկ բնա­կան գազի մատա­կա­րա­րումնե­րի ուշա­ցումնե­րով և ցուրտ ձմռան կանխա­տեսմամբ։ Համա­կարգի ճնշման ևս մեկ անսո­վոր նշան է այն, որ ամառվա գնե­րը, որոնք սովո­րա­բար լինում են ցածր, ավե­լի բարձր են, քան հաջորդ ձմռա­նը։ Սա նշա­նա­կում է, որ էներգիա­յի արժե­քը կմնա բարձր երկար ժամա­նակ, և եթե այս ձմռա­նը պահեստա­րաննե­րում պաշարնե­րի մակարդա­կը ցածր լինի, ապա դրանք համալրելն ավե­լի բարդ կլի­նի։
Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ