12.7 C
Yerevan

Կանանց Դերը ՀՀ Պաշտպա­նո­ղա­կան Ոլորտում

Հայաստա­նում աստի­ճա­նա­բար սովո­րում են կանանց ներգրավմանն անվտանգա­յին ոլորտում։ Անվտանգա­յին կառա­վարման ոլորտում մի քանի կանանց վստահվել են ղեկա­վար դերեր, մասնա­վո­րա­պես՝ նորաստեղծ Արտա­քին հետա­խուզության ղեկա­վա­րի, Ներքին գործե­րի փոխնա­խա­րա­րի, ինչպես նաև անվտանգության ոլորտի հետ սերտո­րեն կապված իրա­վունքի գերա­կա­յության ոլորտում՝ արդա­րա­դա­տության նախա­րա­րի և գլխա­վոր դատա­խա­զի պաշտոննե­րը։

Սոսի Թաթիկյան

Կանանց դերը խաղա­ղության և անվտանգության ոլորտում պետք է առա­վել մեծա­նա Հայաստա­նում. Սոսի Թաթիկյան

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
Tert.am‑ը հրա­պա­րա­կում է Արտա­քին քաղա­քա­կա­նության և անվտանգության կառույցնե­րի բարե­փո­խումնե­րի փորձա­գետ Սոսի Թաթիկյա­նի հոդվա­ծը խաղա­ղության և անվտանգության ոլորտում կանանց դերի մասին:

«Վերջին տարի­նե­րին նկատվում է հայ կանանց դերի որո­շա­կի ընդլայնում խաղա­ղության և անվտանգա­յին ոլորտնե­րում, սակայն առա­ջընթա­ցը դեռևս բավա­րար չէ։ Այն պետք է շարունակվի, սակայն կարև­որ է հասկա­նալ, թե ինչու և ինչպես է կարև­որ այն խթա­նել, ինչպես խուսա­փել դրա ձևա­կան դրսև­ո­րումնե­րից ու հասնել կանանց իրա­կան և իմաստա­լից ներգրավման։
Դեռևս 2020‑ի պատե­րազմից առաջ, ինչպես նաև անմի­ջա­պես հետո, Հայաստա­նում արմա­տա­ցած էին կարծրա­տի­պեր անվտանգա­յին կառույցնե­րում կանանց դերի վերա­բերյալ։ Կանայք փոքրա­թիվ մասնակցություն ունեին անվտանգա­յին կառույցնե­րում և սովո­րա­բար աջա­կից, այլ ոչ թե առանցքա­յին ու ղեկա­վար դերե­րում։ Դա վերա­բե­րում էր արտա­քին քաղա­քա­կա­նության, պաշտպա­նության և ներքին անվտանգության ոլորտնե­րում կանանց դերին։ Կար այն թյուրընկա­լումը, թե քանի որ կանայք բանա­կում չեն ծառա­յում կամ ֆիզի­կա­պես առա­վել փխրուն են համարվում, նրանք չեն կարող հասկա­նալ երկրի պաշտպա­նության և անվտանգության հարցե­րը։ Անվտանգա­յին ոլորտնե­րում ակտի­վություն ցուցա­բե­րող կանանց կարող էին անլուրջ վերա­բերվել, նրանց հիշեցնել հասա­րա­կության մեջ կնոջ ավանդա­կան դերե­րի կամ առա­վել «կանա­ցի» մասնա­գի­տություննե­րի մասին։ Սակայն տղա­մարդկանց մենաշնորհ հանդի­սա­ցող անվտանգա­յին համա­կարգը Հայաստա­նում իրեն չարդա­րացրեց և հանգեցրեց ճգնա­ժա­մի։
Միջազգայնո­րեն ֆեմի­նիստա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությունը հաճախ ասո­ցացվել է խաղա­ղա­սի­րության հետ, իսկ վերջինս՝ ապա­ռազմա­կա­նացման, այսինքն՝ եղել է այն ընկա­լումը, որ կանայք հակված են ապա­ռազմա­կա­նա­ցումը և լիբե­րալ խաղա­ղա­շի­նությունը դիտարկել որպես խաղա­ղության միջոց։ Սակայն վերջին երկու տասնամյա­կում միջազգա­յին իրա­վի­ճա­կի փոփո­խություննե­րը հանգեցրին այդ մտա­ծո­ղության փոփո­խությա­նը։ Ավտո­րի­տար, ռազմա­տենչ և ծավա­լա­պաշտա­կան պետություննե­րը մարտահրա­վեր են նետել մարդու իրա­վունքնե­րի արժեքնե­րին և միջազգա­յին իրա­վա­կարգին։ Այդ վարչա­կարգե­րը ձգտում են առա­վել ժողովրդա­վար ու խաղա­ղա­սեր հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րում ռազմա­կան ճանա­պարհով հասնել հակա­մարտություննե­րի միա­կողմա­նի «լուծումնե­րի», սպառնալ հարև­աննե­րի ինքնիշխա­նությանն ու տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը և ձգտել տարա­ծաշրջա­նա­յին հեգե­մո­նիա­յի հաստատմա­նը։ Ռազմա­քա­ղա­քա­կան անհա­վա­սա­րակշռությունից օգտվե­լով՝ դիվա­նա­գի­տության մեջ ուժի սպառնա­լի­քի կիրա­ռումը և անընդունե­լի զիջումնե­րի պարտադրումը դարձել է որոշ պետություննե­րի գործե­լաո­ճը։
Այդ ամենն անխուսա­փե­լիո­րեն հիշեցնում է հին հռո­մեա­կան գենե­րալ Ռենա­տուսի հայտնի ասացվածքը՝ «եթե ցանկա­նում ես խաղա­ղություն, պատրաստ եղիր պատե­րազմի»։ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո և Սառը պատե­րազմի ժամա­նակ նաեւ կային պետություններ, որոնք ընտրել էին ռազմա­կան չեզո­քություն, ինչը նրանց մղել էր նաև պաշտպա­նա­կան ամուր համա­կարգի ստեղծմա­նը, ինչպես օրի­նակ՝ Շվեյցա­րիան, Իռլանդիան, Շվե­դիան, Ֆինլանդիան և Սինգա­պուրը։
Հայաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքն ու վերջին տարի­նե­րին ծագած անվտանգա­յին մարտահրա­վերնե­րը ցույց են տվել, որ Հայաստա­նի համար տևա­կան խաղա­ղության ու անվտանգության հասնելն ունի թե՛ դիվա­նա­գի­տա­կան, և թե՛ պաշտպա­նա­կան ասպեկտներ։ Հայաստա­նը մի կողմից պետք է ձգտի բնա­կա­նոն հարա­բե­րություններ ունե­նալ հարև­ան երկրնե­րի հետ, եթե անգամ դրանց հետ ունի ցեղասպա­նության, էթնիկ զտման և հակա­մարտության ծանր պատմություն։ Մյուս կողմից՝ Հայաստա­նը պետք է վերա­կանգնի և արդիա­կա­նացնի իր պաշտպա­նա­կան համա­կարգը։ Վերջինս ոչ միայն ապա­հո­վում է Հայաստա­նի պաշտպա­նունա­կությունը ռազմա­կան ագրե­սիա­յի ենթարկվե­լու դեպքում, այլև պայմաններ է ստեղծում խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրման և իրա­գործման համար։ Հակա­ռակ դեպքում Հայաստա­նին կարող են պարտադրվել անվերջա­նա­լի միա­կողմա­նի զիջումներ, տարածքա­յին կորուստներ, ինքնիշխա­նության փաստա­ցի կամ անգամ իրա­վա­կան կորուստ։
Հայաստա­նի հանրա­յին կյանքում ակտիվ կին փորձա­գետնե­րը պաշտպա­նության ոլորտի արմա­տա­կան և համա­պարփակ բարե­փո­խումնե­րի անհրա­ժեշտությունը Հայաստա­նում գիտակցում էին պատե­րազմից անմի­ջա­պես հետո։ Նրանք բավա­րարված չէին պաշտպա­նության ոլորտի‘ 2021-ին կառա­վա­րության կողմից խոստացված, սակայն ձգձգվող բարե­փո­խումնե­րով, կամ էլ դրանց մակե­րե­սա­յին բնույթով։ Հայաստա­նում կին փորձա­գետներն ու քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության անդամնե­րը նաև ջատա­գո­վում էին Եվրո­պա­կան միության դիտորդա­կան առա­քե­լության տեղա­կա­յումը։
Հայաստա­նում աստի­ճա­նա­բար սովո­րում են կանանց ներգրավմանն անվտանգա­յին ոլորտում։ Անվտանգա­յին կառա­վարման ոլորտում մի քանի կանանց վստահվել են ղեկա­վար դերեր, մասնա­վո­րա­պես՝ նորաստեղծ Արտա­քին հետա­խուզության ղեկա­վա­րի, Ներքին գործե­րի փոխնա­խա­րա­րի, ինչպես նաև անվտանգության ոլորտի հետ սերտո­րեն կապված իրա­վունքի գերա­կա­յության ոլորտում՝ արդա­րա­դա­տության նախա­րա­րի և գլխա­վոր դատա­խա­զի պաշտոննե­րը։ Պետա­կան մակարդա­կով սկսել է խրա­խուսվել զինված ուժե­րում և ոստի­կա­նությունում կանանց ծառա­յությունը։ Փոքրա­թիվ կին մասնա­գետներ հրա­վիրվում են երկրի իշխա­նություննե­րի և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության միջև անցկացվող հանրա­յին ու փակ քննարկումնե­րի։ Անվտանգության կին փորձա­գետնե­րին հրա­վի­րում են հեռուստա­տե­սա­յին հարցազրույցնե­րի և բանա­վե­ճե­րի։ Կանայք կամա­վոր վերա­պատրաստում են անցնում քաղա­քա­ցիա­կան պաշտպա­նության վարժանքնե­րով զբաղվող հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րում։
Այնուա­մե­նայնիվ, Հայաստա­նում անվտանգա­յին ոլորտում կանանց մասնակցության առա­ջընթա­ցը դանդաղ է ընթա­նում, և դեռևս շատ աշխա­տանք կա անե­լու՝ թե՛ երկրի ղեկա­վա­րության, պետա­կան հաստա­տություննե­րի և անվտանգա­յին կառույցնե­րի, և թե՛ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ու առա­վել լայն հանրության կողմից։
Առա­ջին ակնհայտ նկատվող բացն այն է, որ երկրի անվտանգա­յին ամե­նա­կարև­որ հարցի լուծման՝ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև ընթա­ցող խաղա­ղության բանակցա­յին թիմե­րում կանայք ներգրավված չեն։ Այնինչ ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի կողմից 2000-ին առա­ջին անգամ ընդունված կանանց, խաղա­ղության և անվտանգության վերա­բերյալ 1,325 բանաձևը և դրա­նից բխող այլ փաստաթղթե­րը ենթադրում են կանանց ներգրա­վում հակա­մարտություննե­րի կանխարգելման, խաղա­ղա­պա­հության, խաղա­ղա­շի­նության, և հետհա­կա­մարտյան վերա­կանգնման մեջ։ Այդ փաստաթղթե­րի իրա­գործման վերա­բերյալ դիտարկումնե­րը ցույց են տալիս, որ խաղա­ղության այն համա­ձայնագրե­րը, որոնք բանակցվել են կանանց մասնակցությամբ, առա­վել տևա­կան խաղա­ղություն են ապա­հո­վում։ Դա կարե­լի է պայմա­նա­վո­րել նրա­նով, որ կանայք չեն անտե­սում մարդու իրա­վունքնե­րի և մարդկա­յին անվտանգության հարցե­րը, ինչը նպաստում է դրա­կան և երկա­րա­ժամկետ խաղա­ղության հաստատմա­նը։ Մինչդեռ տղա­մարդիկ կարող են հակված լինել աշխարհա­քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան շահե­րի վրա հիմնված իրա­վի­ճա­կա­յին լուծումնե­րի, որոնք կարող են պրագմա­տիկ թվալ, տեղա­վորվել ռեալպո­լի­տի­կի տրա­մա­բա­նության մեջ, սակայն հանգեցնել բացա­սա­կան և կարճա­ժամկետ խաղա­ղության։
Պատե­րազմի կամ փխրուն խաղա­ղության դեպքում բնակչության առնվազն կեսը կազմող կանայք զգում են դրա տարբեր ցավա­լի դրսև­ո­րումնե­րը։ Նրանք կարող են կորցնել որդի­նե­րին, ամուսիննե­րին, եղբայրնե­րին, հայրե­րին, ընկերնե­րին, զուգընկերնե­րին ու գործընկերնե­րին՝ համա­պա­տասխան սոցիա­լա­կան, հոգե­բա­նա­կան, տնտե­սա­կան և ժողովրդագրա­կան հետև­անքնե­րով։ Լեռնա­յին Ղարա­բա­ղում շրջա­փակման ժամա­նակ կանայք մեծ դեր էին խաղում սահմա­նա­փակ սննդամթերքից կերա­կուր պատրաստե­լու գործում։ Կանայք կարող են զոհվել որպես հակա­մարտություննե­րի և սահմա­նա­յին գոտի­նե­րում ապրող քաղա­քա­ցիա­կան անձինք, ինչպես մի շարք կանայք զոհվել են Լեռնա­յին Ղարա­բա­ղում 2020–2023‑ը տեղի ունե­ցած ռազմա­կան գործո­ղություննե­րի ժամա­նակ։
Նրանք կարող են զոհվել առաջնագծում ծառա­յե­լիս, ինչպես չորս կին զինծա­ռա­յող զոհվե­ցին 2022‑ի սեպտեմբե­րին Ջերմուկի շրջա­կայքում հրահրված ռազմա­կան ագրե­սիա­յի ժամա­նակ։ Թե՛ քաղա­քա­ցիա­կան, և թե՛ զինծա­ռա­յող կանայք աշխարհի տարբեր զինված հակա­մարտություննե­րում կարող են ռազմա­գե­րու դերում ենթարկվել սեռա­կան բռնության։ Հետև­ա­բար, կանայք կարող են ունե­նալ անվտանգա­յին առանձնա­հա­տուկ կարիքներ և անվտանգության վերա­բերյալ յուրա­հա­տուկ և արժե­քա­վոր մոտե­ցումներ։
Առհա­սա­րակ կանայք առա­վել մեծ ուշադրություն են հատկացնում անվտանգա­յին կառույցնե­րի քաղա­քա­ցիա­կան վերահսկո­ղությանն ու մարդու իրա­վունքնե­րի նորմե­րի ամրապնդմա­նը, առա­վել են արժե­վո­րում յուրա­քանչյուր զինծա­ռա­յո­ղի կյանքն ու արժա­նա­պա­տիվ ծառա­յությունը։ Զինված ուժե­րում կանանց ծառա­յությունը կարող է բարե­լա­վել բանա­կում բարո­յա­հո­գե­բա­նա­կան մթնո­լորտը և մարդու իրա­վունքնե­րի իրա­վի­ճա­կը, եթե այն կատարվի կամա­վոր հիմունքնե­րով և միջազգա­յին նորմե­րին համա­պա­տասխան։ Դրա համար պետք է ապա­հովվեն համա­պա­տասխան պայմաններ, ինչպես օրի­նակ՝ ենթա­կա­ռուցվածք, նրանց ոտնձգություննե­րից պաշտպա­նող օրենսդրություն և կանո­նա­կարգ, դրանց իրա­գործման ու դիտարկման մեխա­նիզմներ։ Վերջերս ՄԱԿ‑ը հրա­պա­րա­կել է ծավա­լուն փաստա­թուղթ պաշտպա­նության ոլորտում կանանց հավա­սար հնա­րա­վո­րություննե­րի վերա­բերյալ՝ այդ ուղղությամբ համա­պա­տասխան միջո­ցա­ռումնե­րի համա­պարփակ առա­ջարկնե­րով։
Հայաստա­նում կանայք պետք է շարունա­կեն մասնա­գի­տա­նալ և նախա­ձեռնո­ղա­կա­նություն ցուցա­բե­րել անվտանգության ոլորտում, և անա­ռողջ մրցակցության փոխա­րեն համե­րաշխություն դրսև­ո­րեն միմյանց հանդեպ։ Տղա­մարդիկ պետք է կանանց ներգրա­վեն, խրա­խուսեն և աջակցեն խաղա­ղության բանակցություննե­րի, անվտանգա­յին դիվա­նա­գի­տության, անվտանգության կառա­վարման և վերահսկո­ղության, անվտանգության և պաշտպա­նության ապա­հովման գործում։ Կանայք պետք է մասնակցեն անվտանգության քաղա­քա­կա­նության ձևա­վորմանն ու որո­շումնե­րի կայացմա­նը։ Այդ ամենն անհրա­ժեշտ է ոչ միայն այդ կանանց ներուժի բացա­հայտման ու իրա­գործման, այլև առա­վել տևա­կան ու համա­պարփակ խաղա­ղության և անվտանգության հաստատման համար»։

Առնչվող Հոդվածներ