Միջազգային

Հս. Կորեան Զենք Է Արտադրում Հատուկ Մոսկվայի Համար

KN-23 հրթիռները նախատեսված են հակահրթիռային պաշտպանության համակարգերից խուսափելու համար՝ ավելի ցածր, «սեղմված» թռիչքային ուղիով շարժվելու միջոցով, ինչը նրանց դարձնում է պոտենցիալ օգտակար Ռուսաստանի համար, որը փնտրում է Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը հաղթահարելու ուղիներ է փնտրում։

Reuters Exclusive` Հյուսիսային Կորեան ընդլայնում է հրթիռների արտադրության գործարանը, որոնք Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայում  
Հյուսիսային Կորեան ընդլայնում է զենքի արտադրության կարևոր համալիր, որտեղ հավաքվում են կարճ հեռահարության հրթիռներ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում, հայտնում են հետազոտողները՝ հիմնվելով արբանյակային պատկերների վրա։  
«Փետրվարի 11-ի գործարան» անունով հայտնի այս ձեռնարկությունը հանդիսանում է Ռյոնսոնի մեքենաշինական համալիրի մի մաս, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի արևելյան մասի երկրորդ խոշորագույն քաղաք Համհունում։  
Ջեյմս Մարտինի չտարածման հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սեմ Լեյրը նշել է, որ սա միակ գործարանն է, որտեղ արտադրվում են Hwasong-11 տիպի պինդ վառելիքով բալիստիկ հրթիռներ։ Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ այս զինամթերքը, որը Արևմուտքում հայտնի է որպես KN-23, օգտագործվել է ռուսական ուժերի կողմից։  
Planet Labs ընկերության արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, կառուցվում է նոր հավաքման շենք, ինչպես նաև նոր բնակելի համալիր, որը, ըստ երևույթին, նախատեսված է աշխատողների համար։ Այս մասին նշվում է CNS հետազոտողների վերլուծության մեջ։ Թվում է, թե Փհենյանը նաև բարելավում է համալիրի որոշ ստորգետնյա տարածքների մուտքերը։ Ըստ Լեյրի՝ թունելի մուտքի մոտ ապամոնտաժվել է լքված կամրջային կռունկը, ինչը կարող է վկայել, որ նրանք շեշտադրում են այս հատվածի վրա։ Նոր հավաքման շենքը մոտ 60-70%-ով մեծ է նախորդ շինությունից։  
KN-23 հրթիռները նախատեսված են հակահրթիռային պաշտպանության համակարգերից խուսափելու համար՝ ավելի ցածր, «սեղմված» թռիչքային ուղիով շարժվելու միջոցով, ինչը նրանց դարձնում է պոտենցիալ օգտակար Ռուսաստանի համար, որը փնտրում է Ուկրաինայի ՀՕՊ համակարգերից հաղթահարելու ուղիներ է փնտրում։
Հարավկորեական SI Analytics ընկերության հետազոտողներն էլ հաստատել են գործարանում նոր շինարարության փաստը՝ նշելով, որ բեռնման հարթակի հարևանությամբ կառուցված շինություններից որոշները, ամենայն հավանականությամբ, օգտագործվում են գործարանի ապագա գործունեությունը արբանյակներից թաքցնելու համար։  
 «Շինանյութերի, տրանսպորտային միջոցների և բաց վերևով բեռնատար վագոնների առկայությունը վկայում է, որ շինարարությունը ընթանում է արագ տեմպերով»,- հայտնել է ընկերությունը։ Զեկույցում նշվում է, որ օբյեկտը օգտագործվում է բալիստիկ հրթիռների արտադրության համար։  
SI Analytics-ը նաև հայտնել է նոր շինարարություն մոտակա Վինալոն համալիրում, որը, ըստ ենթադրությունների, արտադրում է բալիստիկ հրթիռների և հրթիռային շարժիչների վառելիք։  

Աղբյուրը`
https://www.reuters.com/world/asia-pacific/satellite-images-suggest-north-korea-expanding-missile-plant-researchers-say-2024-11-25/
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *