16.2 C
Yerevan

Բրի­տա­նիան Նոր Հրթիռներ Է Ուղարկում Ուկրաի­նա

Ուկրաի­նա­յի զորքե­րը առա­ջին անգամ օգտա­գործել են բրի­տա­նա­կան Storm Shadow հրթիռնե­րը Ռուսաստա­նի տարածքում նպա­տակնե­րի դեմ անցյալ շաբաթ՝ ամե­րիկյան ATACMS հրթիռնե­րի արձակման հաջորդ օրը։

Bloomberg-ը գրում է, որ Մեծ Բրի­տա­նիան Կիև­ին ավե­լի շատ Storm Shadow հրթիռներ է ուղարկում, իսկ Սթարմե­րը խոստա­նում է մեծացնել աջակցությունը։
Մեծ Բրի­տա­նիա­յի կառա­վա­րությունը վերջերս Ուկրաի­նա­յին տրա­մադրել է ևս մի քանի տասնյակ Storm Shadow թևա­վոր հրթիռներ, ինչպես հայտնում են հարցին ծանոթ անձինք։ Սա առա­ջին դեպքն է վարչա­պետ Քիր Սթարմե­րի օրոք, ով խոստա­ցել էր շարունա­կել աջակցությունը Ուկրաի­նա­յին Ռուսաստա­նի դեմ պայքա­րում։
Մատա­կա­րա­րումնե­րը, որոնք հրա­պա­րա­կայնո­րեն չեն հայտա­րարվել, կատարվել են մի քանի շաբաթ առաջ՝ այն բանից հետո, երբ Կիև­ում ավարտվել էին երկար հեռա­հա­րության հրթիռնե­րը։ Այդ մասին հայտնել են անվտանգության հարցե­րով քննարկումներ անցկացրած, բայց անա­նուն մնա­լու ցանկություն ունե­ցող անձինք։
Հրթիռնե­րը ուղարկվել են մինչև ԱՄՆ‑ի և Մեծ Բրի­տա­նիա­յի՝ Ուկրաի­նա­յին թույլատրե­լու որո­շումը, որ դրանք կիրառվեն Ռուսաստա­նի տարածքում նպա­տակնե­րի դեմ։ Աղբյուրնե­րը չեն հստա­կեցրել հրթիռնե­րի ժամանման ժամա­նա­կը կամ դրանց ճշգրիտ քանա­կը՝ օպե­րա­տիվ անվտանգության ապա­հովման նկա­տա­ռումնե­րով։
«Մենք չենք մեկնա­բա­նում օպե­րա­տիվ մանրա­մասնե­րը, քանի որ դա կծա­ռա­յեր Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի շահե­րին», — հայտա­րա­րել են Պաշտպա­նության նախա­րա­րությունում՝ ընդգծե­լով, որ Մեծ Բրի­տա­նիա­յի աջակցությունը Ուկրաի­նա­յին մնում է «անսա­սան»։
Ուկրաի­նա­յի զորքե­րը առա­ջին անգամ օգտա­գործել են բրի­տա­նա­կան Storm Shadow հրթիռնե­րը Ռուսաստա­նի տարածքում նպա­տակնե­րի դեմ անցյալ շաբաթ՝ ամե­րիկյան ATACMS հրթիռնե­րի արձակման հաջորդ օրը։ Մեծ Բրի­տա­նիա­յի կառա­վա­րությունը չի հրա­պա­րա­կել, թե քանի Storm Shadow հրթիռ է տրա­մադրել Ուկրաի­նա­յին պատե­րազմի ընթացքում, և պարբե­րա­բար մատա­կա­րա­րումնե­րի մասին չի տեղե­կացնում։ Ավե­լի վաղ Ուկրաի­նան բրի­տա­նա­կան հրթիռներ էր կիրա­ռել Սև ծովում ռուսա­կան ուժե­րի դեմ։
Վերջին անգամ Պաշտպա­նության նախա­րա­րությունը հաստա­տել է Ուկրաի­նա­յին հրթիռնե­րի մատա­կա­րա­րումը ապրի­լին, երբ վարչա­կազմը ղեկա­վա­րում էր Ռիշի Սունա­կը։

Աղբյուրը՝ bloomberg

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ