14 C
Yerevan

Ո՞վ Եւ Ինչո՞ւ Պայթեցրեց «Հյուսի­սա­յին Հոսքը»

Մաս 4‑րդ

«Անդրո­մե­դա­յի» ժամա­նա­կը սպառվում է։ Ժամա­նա­կա­չա­փե­րը կարգա­վորված են սեպտեմբե­րի 26-ին։ Վեց պայթուցիկ սարքեր արդեն տեղադրված են, սակայն մեկ ռումբ չի հասնում նպա­տա­կին։ «Հյուսի­սա­յին հոսք 2»-ի խողո­վակ B‑ը մնում է անվնաս։

Der Spiegel

Խնդիրնե­րը սկսվե­ցին ամռա­նը։ Արևմտյան հատուկ ծառա­յություննե­րը տեղե­կա­ցան հարձակման ծրագրե­րի մասին 2022 թվա­կա­նի հունի­սին՝ պայթյուննե­րից երեք ամիս առաջ։ Հատուկ ծառա­յություննե­րի տվյալնե­րով՝ դիվերսանտնե­րի պատրաստման մասին իմա­ցել է շվեդ գործա­կա­լը։ Հետա­գա­յում այս վտանգա­վոր տեղե­կությունը փոխանցվում է այլ գաղտնի ծառա­յություննե­րին։ ԿՀՎ ներկա­յա­ցուցի­չը հայտնվում է Կիև­ում՝ նախա­գա­հի գրա­սենյա­կում՝ հստակ հաղորդագրությամբ. հարձակման ծրագրե­րը պետք է կանխվեն։ Այդ պահին Զելենսկին արդեն գիտեր, թե ինչ է կատարվում։ Ամե­րիկյան գործա­կալնե­րը նաև կապ են հաստա­տում խմբի հրա­մա­նա­տա­րության հետ, քանի որ ծանոթ էին նրանց։ Ուկրաի­նա­ցի­նե­րին ասել են, որ ամեն ինչ թողնեն ինչպես կա։
Ըստ տեղե­կություննե­րի՝ Ուկրաի­նա­յի զինված ուժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Վալե­րի Զալուժնին տեղե­կա­նում է, որ հատուկ ծառա­յություննե­րը բացա­հայտել են ծրա­գի­րը։ «Եթե չդա­դա­րեցնեք, ապա հավա­նա­բար բոլորդ կձերբա­կալվեք»,- խմբի հրա­մա­նա­տա­րությա­նը փոխանցել է զինվո­րա­կա­նը։
Ամեն դեպքում, Կիև­ում ավե­լի նպաստա­վոր պայմաննե­րի սպա­սե­լը հնա­րա­վոր չէ։ Աշունը մոտ է։ Հոկտեմբե­րին Բալթիկ ծովն արդեն չափա­զանց անհանգիստ է ծանր սարքա­վո­րումնե­րով սուզորդնե­րի աշխա­տանքի համար։ «Տրա­մա­գիծ» օպե­րա­ցիա­յի ղեկա­վարնե­րը քննարկում են՝ կամ հիմա, կամ գարնա­նը։ Օգոստո­սի կեսե­րին խմբի առա­ջին մասը մեկնում է Լեհաստան։ Առա­ջի­նը ճանա­պարհ է ընկնում «Ռուբիկ» ծածկա­նունով գործի­չը։ Նա մեծ փորձ ունի գաղտնի օպե­րա­ցիա­նե­րում և չի կորցնում սառնասրտությունը բարդ իրա­վի­ճակնե­րում։ Միկրոավտո­բուսում գտնվում է սուզորդա­յին սարքա­վո­րումներ և պայթուցիկ նյութեր, որոնք քողարկված են որպես սեղմված օդի բալոններ՝ յուրա­քանչյուրը 20–35 կգ պայթուցիկ նյութով։ Նույն մեքե­նա­յում է նաև Դարյան։ Նրանք հորի­նել էին մի պատմություն, թե ինչու են նման սարքա­վո­րումնե­րով ճանա­պարհ ընկել․ Դարյան նախկի­նում ղեկա­վա­րել է սուզորդության դպրոց, որը ցանկա­նում է տեղա­փո­խել ԵՄ՝ պատե­րազմի պատճա­ռով։ Նա համա­պա­տասխան փաստաթղթեր ունի։ Ռուբի­կը ներկա­յացվում է որպես նրա սիրե­կա­նը։
Այն, ինչ սուզորդնե­րը չգի­տեին, այն էր, որ 2022 թվա­կա­նի հունի­սին Գերմա­նիա­յի Դաշնա­յին հետա­խուզա­կան ծառա­յությունը ստա­ցել էր ծածկագրված գերգաղտնի հաղորդագրություն հստակ նախազգուշացմամբ։ Այն ուղարկվել էր Նիդեռլանդնե­րի ռազմա­կան հետա­խուզության կողմից։ ԿՀՎ‑ն նույնպես տեղե­կացվել էր հոլանդա­ցի­նե­րի կողմից, իսկ ավե­լի ուշ ամե­րի­կա­ցի­նե­րը տեղե­կությունը փոխանցել էին գերմա­նա­ցի­նե­րին։
Գաղտնի նամակնե­րում նկա­րագրվում էր «Հյուսի­սա­յին հոսք» գազա­տա­րի վրա հարձակման ծրա­գի­րը․ Ուկրաի­նա­յի վեց դիվերսանտներ կեղծ անձնագրե­րով պատրաստվում էին վարձել նավ, իջնել հատուկ սարքա­վո­րումնե­րով ծովի հատա­կին գտնվող խողո­վա­կա­շա­րե­րին և պայթեցնել դրանք։ Խմբի հրա­մա­նա­տա­րությունը իրա­կա­նացնում էր Զալուժնու գլխա­վո­րությամբ, բայց նախա­գահ Զելենսկին տեղյակ չէր դիվերսիա­յից։ Ծրա­գի­րը նախա­տեսված էր ՆԱՏՕ‑ի «Բալտոպս» զորա­վարժություննե­րի ժամա­նակ։
Դաշնա­յին հետա­խուզա­կան ծառա­յությունը տեղե­կությունը փոխանցում է կանցլե­րի գրա­սենյակ, բայց կառա­վա­րության կենտրո­նա­կան շտա­բում նամակնե­րը նշա­նա­կա­լի չեն համա­րում։ Դա բացատրվում է նրա­նով, որ տեղե­կություննե­րը ստացվում են այն ժամա­նակ, երբ ՆԱՏՕ‑ի զորա­վարժություններն արդեն ավարտվել էին, և ոչինչ չէր տեղի ունե­ցել։ Հետև­ա­բար, այլևս անհանգստություն չկար։ Ինչպես Բեռլի­նում քչե­րը նշում էին, անվտանգության մարմիննե­րում գերակշռում էր կարծի­քը, որ տեղե­կությունը սխալ էր։ Չնա­յած նախազգուշացմա­նը, գերմա­նա­կան կողմը ոչինչ չէր ձեռնարկում ապա­գա հնա­րա­վոր հարձա­կումը կանխե­լու համար։ Դաշնա­յին ոստի­կա­նությունը, նավա­տորմը և ահա­բեկչության դեմ պայքա­րի կենտրոննե­րը ոչինչ չգի­տեին ստացված տեղե­կության մասին։
Սեպտեմբե­րի սկզբին «Անդրո­մե­դան» անարգել լքում է Ռոստոկ-Վառնեմյունդեի նավա­հանգիստը։ Սկզբում այն շարժվում է Ռյուգեն՝ վառե­լիք լիցքա­վո­րե­լու և բեռնե­լու։ Մյուս անձնա­կազմի անդամնե­րը միա­նում են՝ կեղծ փաստաթղթե­րով և ինքնա­շեն «նվերներ» կոչվող ռումբե­րով։ Սկսվում է խողո­վակնե­րի որո­նումը։ Հզոր հիդրտե­ղո­րո­շի­չը սկա­նա­վո­րում է ծովի հատա­կը։ Երե­կո­յան «Անդրո­մե­դան» կանգ է առնում տարբեր նավա­հանգիստնե­րում՝ Բորնհոլմ, Քրիստիանսյո, Սանդհամն։ Երբ հիդրո­տե­ղո­րո­շի­չը հայտնա­բե­րում է խողո­վա­կը, նավը շարժվում է այն գտնե­լու ճիշտ խորության վրա։ Խորությունը պետք է լինի ավե­լի քան 50 մետր, բայց ոչ շատ ավե­լի խորը։ Փորձե­րի ժամա­նակ նրանք հասնում էին 100 մետրի, սակայն անվտանգության համար որոշվել է նվա­զեցնել խորությունը։ Խողո­վա­կի վրա թիմը իջեցնում է «սուզվե­լու գիծ» կոչվող պարան։ Այն հասնում է հատակ մոտ մեկ րոպեում։ Վերև­ում ամրացված է բոյ(ծովում կամ ջրա­վա­զա­նում լողա­ցող նշան է, որը ցույց է տալիս ինչ-որ կետ՝ տեղո­րոշման, զգուշացման կամ սարքա­վորման ամրացման համար, ծնթ․ խմբ․)՝ պատված աղբարկղի պարկով։
Սուզորդնե­րը դուրս են գալիս նավի հետնա­մա­սից։ Օդի ծանր տարա­նե­րով և ռումբե­րով աշխա­տե­լը դժվար է, հատկա­պես փոթորկի ժամա­նակ։ Ռումբե­րը կցվում են պարա­նին կարա­բիննե­րով։ Զույգե­րով նրանք սուզվում են խողո­վա­կի մոտ, գտնում միացվող հատվա­ծը և տեղադրում պայթուցիկ սարքը։ Սիլի­կո­նե բարձիկն ուժե­ղացնում է պայթյունի ազդե­ցությունը՝ խողո­վա­կից որո­շա­կի հեռա­վո­րություն ապա­հո­վե­լով։ Սուզվե­լուն տրա­մադրվում է ընդա­մե­նը 15 րոպե։ Խավար է, տեսա­նե­լիությունը՝ 2 մետրից քիչ։ Եթե նստվածքը բարձրա­նում է, տեսա­նե­լիությունը նվա­զում է մինչև ձեռքի երկա­րությունը։
Վերա­դառնա­լու համար պահանջվում է մոտ 40 րոպե։ Երբ նրանք ջրի տակ են, «Անդրո­մե­դան» շրջաններ է անում՝ կասկած չառա­ջացնե­լու համար։ Սուզվե­լու ժամա­նա­կի ավարտին նավը մոտե­նում է բոյին։ Սուզորդնե­րը տեղադրում են նարնջա­գույն ազդանշա­նա­յին բոյ և վերա­դառնում նավ։
Գործն առաջ է գնում դանդաղ։ Դիվերսանտնե­րը կատա­րում են առա­վե­լա­գույնը մեկ սուզում օրա­կան՝ տեղադրե­լով մեկ «նվեր»։ Դարյան տեխնի­կա­պես պակաս պատրաստված է, բայց ավե­լի համարձակ է։ Փոթո­րի­կը ստի­պում է «Անդրո­մե­դա­յին» մի քանի օր մնալ նավա­հանգստում։ Հաջորդ օրե­րին նույնպես ալիքնե­րը ուժեղ են։ Ամբողջ անձնա­կազմը տանջվում է սրտխառնո­ցից։ Ոչ ոք չի ուզում սուզվել, բացի Դարյա­յից, ով ի վերջո հասնում է իր ուզա­ծին։ «Ամե­նա­մեծ կամքը հենց նրա մոտ էր»,- ասում է թիմի անդամնե­րից մեկը։
«Անդրո­մե­դա­յի» ժամա­նա­կը սպառվում է։ Ժամա­նա­կա­չա­փե­րը կարգա­վորված են սեպտեմբե­րի 26-ին։ Վեց պայթուցիկ սարքեր արդեն տեղադրված են, սակայն մեկ ռումբ չի հասնում նպա­տա­կին։ «Հյուսի­սա­յին հոսք 2»-ի խողո­վակ B‑ը մնում է անվնաս։

[շարունա­կե­լի]
Աղբյուրը՝ Spiegel

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ