16.2 C
Yerevan

Հս. Կորեան Զենք Է Արտադրում Հատուկ Մոսկվա­յի Համար

KN-23 հրթիռնե­րը նախա­տեսված են հակահրթի­ռա­յին պաշտպա­նության համա­կարգե­րից խուսա­փե­լու համար՝ ավե­լի ցածր, «սեղմված» թռիչքա­յին ուղիով շարժվե­լու միջո­ցով, ինչը նրանց դարձնում է պոտենցիալ օգտա­կար Ռուսաստա­նի համար, որը փնտրում է Ուկրաի­նա­յի ՀՕՊ համա­կարգե­րը հաղթա­հա­րե­լու ուղի­ներ է փնտրում։

Reuters Exclusive‘ Հյուսի­սա­յին Կորեան ընդլայնում է հրթիռնե­րի արտադրության գործա­րա­նը, որոնք Ռուսաստա­նը կիրա­ռում է Ուկրաի­նա­յում  
Հյուսի­սա­յին Կորեան ընդլայնում է զենքի արտադրության կարև­որ համա­լիր, որտեղ հավաքվում են կարճ հեռա­հա­րության հրթիռներ, որոնք օգտա­գործվում են Ռուսաստա­նի կողմից Ուկրաի­նա­յում, հայտնում են հետա­զո­տողնե­րը՝ հիմնվե­լով արբանյա­կա­յին պատկերնե­րի վրա։  
«Փետրվա­րի 11‑ի գործա­րան» անունով հայտնի այս ձեռնարկությունը հանդի­սա­նում է Ռյոնսո­նի մեքե­նա­շի­նա­կան համա­լի­րի մի մաս, որը գտնվում է Հյուսի­սա­յին Կորեա­յի արև­ելյան մասի երկրորդ խոշո­րա­գույն քաղաք Համհունում։  
Ջեյմս Մարտի­նի չտա­րածման հետա­զո­տա­կան կենտրո­նի գիտաշխա­տող Սեմ Լեյրը նշել է, որ սա միակ գործա­րանն է, որտեղ արտադրվում են Hwasong-11 տիպի պինդ վառե­լի­քով բալիստիկ հրթիռներ։ Ուկրաի­նա­կան իշխա­նություննե­րը պնդում են, որ այս զինամթերքը, որը Արևմուտքում հայտնի է որպես KN-23, օգտա­գործվել է ռուսա­կան ուժե­րի կողմից։  
Planet Labs ընկե­րության արբանյա­կա­յին պատկերնե­րը ցույց են տալիս, որ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կառուցվում է նոր հավաքման շենք, ինչպես նաև նոր բնա­կե­լի համա­լիր, որը, ըստ երև­ույթին, նախա­տեսված է աշխա­տողնե­րի համար։ Այս մասին նշվում է CNS հետա­զո­տողնե­րի վերլուծության մեջ։ Թվում է, թե Փհենյա­նը նաև բարե­լա­վում է համա­լի­րի որոշ ստորգետնյա տարածքնե­րի մուտքե­րը։ Ըստ Լեյրի՝ թունե­լի մուտքի մոտ ապա­մոնտաժվել է լքված կամրջա­յին կռունկը, ինչը կարող է վկա­յել, որ նրանք շեշտադրում են այս հատվա­ծի վրա։ Նոր հավաքման շենքը մոտ 60–70%-ով մեծ է նախորդ շինությունից։  
KN-23 հրթիռնե­րը նախա­տեսված են հակահրթի­ռա­յին պաշտպա­նության համա­կարգե­րից խուսա­փե­լու համար՝ ավե­լի ցածր, «սեղմված» թռիչքա­յին ուղիով շարժվե­լու միջո­ցով, ինչը նրանց դարձնում է պոտենցիալ օգտա­կար Ռուսաստա­նի համար, որը փնտրում է Ուկրաի­նա­յի ՀՕՊ համա­կարգե­րից հաղթա­հա­րե­լու ուղի­ներ է փնտրում։
Հարավկո­րեա­կան SI Analytics ընկե­րության հետա­զո­տողներն էլ հաստա­տել են գործա­րա­նում նոր շինա­րա­րության փաստը՝ նշե­լով, որ բեռնման հարթա­կի հարև­ա­նությամբ կառուցված շինություննե­րից որոշնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, օգտա­գործվում են գործա­րա­նի ապա­գա գործունեությունը արբանյակնե­րից թաքցնե­լու համար։  
 «Շինանյութե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի և բաց վերև­ով բեռնա­տար վագոննե­րի առկա­յությունը վկա­յում է, որ շինա­րա­րությունը ընթա­նում է արագ տեմպե­րով»,- հայտնել է ընկե­րությունը։ Զեկույցում նշվում է, որ օբյեկտը օգտա­գործվում է բալիստիկ հրթիռնե­րի արտադրության համար։  
SI Analytics‑ը նաև հայտնել է նոր շինա­րա­րություն մոտա­կա Վինա­լոն համա­լի­րում, որը, ըստ ենթադրություննե­րի, արտադրում է բալիստիկ հրթիռնե­րի և հրթի­ռա­յին շարժիչնե­րի վառե­լիք։  

Աղբյուրը‘
https://www.reuters.com/world/asia-pacific/satellite-images-suggest-north-korea-expanding-missile-plant-researchers-say-2024–11-25/
Թարգմա­նեց‘
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ