16.2 C
Yerevan

Ո՞վ Եւ Ինչո՞ւ Պայթեցրեց «Հյուսի­սա­յին Հոսքը»

Մաս Վերջին

Թվում է, թե իրա­վի­ճա­կը չի փոխվել։ Հուլի­սի սկզբին գերմա­նա-լեհա­կան կառա­վա­րա­կան խորհրդակցություննե­րի ժամա­նակ գերմա­նա­ցի­նե­րը հասկա­նում են, որ լեհե­րը չեն ցանկա­նում օգնել, չնա­յած ԵՄ‑ի կողմից տրված ձերբա­կալման հրա­մա­նին Վլա­դի­միր Շ.-ի նկատմամբ։ Ավե­լին, կարծես, նրանք նախազգուշացրել են ուկրաի­նա­կան կողմին։

Der Spiegel

Սեպտեմբե­րի 23-ին «Անդրո­մե­դան» վերա­դառնում է Ռյուգե­նի Վիկ: Հանգստա­ցողնե­րի աչքի առաջ առա­վոտյան վաղ նավից դուրս են բերվում սուզվե­լու բալոններ, արկղեր, խմիչքնե­րի շշեր և պայուսակներ, որոնք բեռնվում են կարմիր ֆուրգոն: Ավտո­մե­քե­նա­յի համա­րա­նի­շը երև­ում է լուսանկարնե­րում: Ավե­լի ուշ, Լեհաստա­նի սահմա­նա­պահ ոստի­կա­նության տվյալնե­րը ցույց են տալիս, որ ֆուրգո­նը դուրս է եկել Ուկրաի­նա­յից դեպի Լեհաստան սեպտեմբե­րի 22-ին և Գերմա­նիա մուտք է գործել սեպտեմբե­րի 23-ին՝ առա­վոտյան 6:13-ին: Նույն օրը՝ 13:56-ին, վերա­դարձել է Լեհաստան և սեպտեմբե­րի 24-ին՝ 11:05-ին, հատել Ուկրաի­նա­յի սահմա­նը:
Սեպտեմբե­րի 23-ին «Անդրո­մե­դան» վերջնա­կա­նա­պես վերա­դառնում է Ռոստոկ-Վառնեմյունդեի նավա­հանգիստ: Նավը պարզա­պես ջրի տակ թողնելն այնքան էլ աննկատ չէր անցնի: Անցնում է մի քանի ամիս, մինչև Գերմա­նիա­յի քննիչնե­րը տեղե­կա­նում են «Անդրո­մե­դա­յի» մասին:
Սեպտեմբե­րի 26-ին, երբ պայթյուննե­րը տեղի են ունե­նում, խմբի անդամնե­րը տանն էին:
Երկար ժամա­նակ թվում էր, թե տղա­մարդկանց և կնո­ջը հաջողվել է կատա­րել իդեա­լա­կան գործո­ղություն՝ չնա­յած փոքր բյուջեին և քաղա­քա­ցիա­կան անձանց ներգրավմա­նը: Բայց դիվերսանտնե­րը սխալներ էին թույլ տվել. պարզա­պես ժամա­նակ էր պետք դրանք բացա­հայտե­լու համար:
Հայտնվում է տեսախցի­կի լուսանկար, որը արվել է 2022թ. սեպտեմբե­րի 8‑ին Ռյուգե­նի Լիցով քաղա­քում: Լուսանկա­րում երև­ում է ուկրաի­նա­կան համա­րա­նի­շե­րով սպի­տակ Citroën Spacetourer ֆուրգոն: Այս լուսանկա­րը ոստի­կաննե­րին հասցնում է Վլա­դի­միր Շ.-ի, ով օդո­րակման տեխնիկ էր, երեք երե­խա­նե­րի հայր և սուզման հրա­հանգիչ, վերջին անգամ բնակվել է Լեհաստա­նի Պրուշկուվ քաղա­քում: Դաշնա­յին դատա­խա­զության, դաշնա­յին ոստի­կա­նության և ԲԿԱ‑ի քննիչնե­րի համար դա հազիվ թե նշա­նա­կա­լի առա­ջընթաց լիներ:
Գլխա­վոր դատա­խազ Յենս Ռոմե­լը հունի­սի 21-ին ստա­նում է կասկածյալ դիվերսանտի նկատմամբ եվրո­պա­կան ձերբա­կալման հրա­ման և այն ուղարկում Լեհաստան՝ տան հասցեի հետ միա­սին: Ձերբա­կա­լությունը թվում էր պարզ պաշտո­նա­կան ակտ, բայց ոչինչ տեղի չի ունե­նում: Ինչի մասին քննիչնե­րը չեն կասկա­ծում, այն է, որ մայի­սի վերջին նրանք կարող էին գտնել Վլա­դի­միր Շ.-ին Գերմա­նիա­յում՝ Բեռլի­նի Վեստենդ շրջա­նում: Վերա­դառնա­լով կարճատև արձա­կուրդից՝ նա կնոջ և երե­խա­նե­րի հետ այցե­լում էր հարա­զատնե­րին:
Միայն ավե­լի ուշ քննիչնե­րը պարզում են, որ Շ.-ն գտնվել է Գերմա­նիա­յում։ Հեռա­հա­ղորդակցության ընկե­րություննե­րից ստացված տեխնի­կա­կան տվյալնե­րի շնորհիվ նրանք կարո­ղա­նում են վերա­կանգնել ուղև­ո­րության մեծ մասը։ Պաշտոնյա­նե­րը զարմա­ցած են, բայց Շ.-ին Լեհաստա­նում բռնե­լու հույսե­րը դեռ չեն մարել։
Գերմա­նիա­յի տեսանկյունից, Վարշա­վան նախկի­նում մեծ հետաքրքրություն չէր ցուցա­բե­րել ահա­բեկչության բացա­հայտման հարցում։ Լեհ պաշտոնյա­նե­րը հրա­պա­րա­կայնո­րեն կասկա­ծի տակ էին դնում դեպքե­րը, որոնք կապվում էին իրենց երկրի հետ։
Թվում է, թե իրա­վի­ճա­կը չի փոխվել։ Հուլի­սի սկզբին գերմա­նա-լեհա­կան կառա­վա­րա­կան խորհրդակցություննե­րի ժամա­նակ գերմա­նա­ցի­նե­րը հասկա­նում են, որ լեհե­րը չեն ցանկա­նում օգնել, չնա­յած ԵՄ‑ի կողմից տրված ձերբա­կալման հրա­մա­նին Վլա­դի­միր Շ.-ի նկատմամբ։ Ավե­լին, կարծես, նրանք նախազգուշացրել են ուկրաի­նա­կան կողմին։
Հուլի­սի 6‑ին՝ առա­վոտյան 6։20-ին, Շ.-ն փախչում է Ուկրաի­նա՝ Կորչո­վեի սահմա­նա­յին անցա­կե­տով։ Լուսանկարնե­րից երև­ում է, որ կասկածյալ դիվերսանտը նստած է մեքե­նա­յում, որն օգտա­գործվում է Վարշա­վա­յում ուկրաի­նա­կան դեսպա­նա­տան կողմից և դիվա­նա­գի­տա­կան համա­րա­նիշներ ունի։ Հավա­նա­բար, մեքե­նան վարում էր ուկրաի­նա­կան ռազմա­կան կցորդը։
Բեռլի­նի անվտանգության մարմիննե­րը ցնցված են։ Նրանք հարցնում են լեհ պաշտոնյա­նե­րին, թե ինչպես է դա հնա­րա­վոր։ Պատասխա­նը, ինչպես նշում են Բեռլի­նում, միանշա­նակ էր․ «Ինչու՞ պետք է նրան ձերբա­կա­լենք։ Նա մեր համար հերոս է»։
Աղբյուրը՝ Der Spiegel

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ