21.4 C
Yerevan

Թրամփը Ցանկա­նում Է Բանակցել Կիմ Ջոն Ունգի Հետ

Անհասկա­նա­լի է, թե ինչ արդյունքնե­րի կհանգեցնեն նոր դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րը։ Աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ Թրամփի նախնա­կան նպա­տակն է վերա­կանգնել հիմնա­կան փոխգործակցությունը, սակայն հետա­գա քաղա­քա­կան նպա­տակներն ու հստակ ժամկետնե­րը դեռևս սահմանված չեն։

Reuters

Reuters. Թրամփի թիմը քննարկում է Հյուսի­սա­յին Կորեա­յի առաջնորդ Կիմի հետ ուղիղ բանակցություննե­րի հնա­րա­վո­րությունը նոր դիվա­նա­գի­տա­կան քայլի շրջա­նակնե­րում։

Ընտրված նախա­գահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է Հյուսի­սա­յին Կորեա­յի առաջնորդ Կիմ Ջոն Ունգի հետ ուղիղ բանակցություններ անցկացնե­լու հնա­րա­վո­րությունը՝ հույս ունե­նա­լով, որ նոր դիվա­նա­գի­տա­կան քայլը կփոքրի զինված հակա­մարտության ռիսկե­րը, հայտնում են Reuters‑ի զրուցա­կիցնե­րը։

Թրամփի թիմի որոշ անդամներ կարծում են, որ Թրամփի ուղիղ մոտե­ցումը, որը հիմնված է արդեն գոյություն ունե­ցող հարա­բե­րություննե­րի վրա, կարող է բարե­լա­վել հարա­բե­րություննե­րը Կիմի հետ։ Սա տեղի կունե­նա մի քանի տարի անց այն բանից հետո, երբ նրանք փոխա­նակվել են վիրա­վո­րանքնե­րով և նամակնե­րով, որոնք Թրամփը «գեղե­ցիկ» է անվա­նել իր առա­ջին նախա­գա­հության ընթացքում աննա­խա­դեպ դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րի շրջա­նակնե­րում։

Աղբյուրնե­րի փոխանցմամբ, քաղա­քա­կան քննարկումնե­րը դեռևս փոփո­խա­կան են, և ընտրված նախա­գա­հը դեռ վերջնա­կան որո­շում չի կայացրել։

Հյուսի­սա­յին Կորեա­ցի­նե­րը անտե­սել են ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նի՝ առանց նախա­պայմաննե­րի բանակցություններ սկսե­լու մասին քառամյա կոչը, իսկ Կիմը դարձել է ավե­լի համարձակ՝ ընդլայնված հրթի­ռա­յին զինա­նո­ցով և Ռուսաստա­նի հետ շատ ավե­լի սերտ հարա­բե­րություննե­րով։

Անհասկա­նա­լի է, թե ինչ արդյունքնե­րի կհանգեցնեն նոր դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րը։ Աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ Թրամփի նախնա­կան նպա­տակն է վերա­կանգնել հիմնա­կան փոխգործակցությունը, սակայն հետա­գա քաղա­քա­կան նպա­տակներն ու հստակ ժամկետնե­րը դեռևս սահմանված չեն։

Աղբյուրնե­րը նաև հաստա­տում են, որ այս հարցը կարող է երկրորդ պլան մղվել Մերձա­վոր Արև­ելքի և Ուկրաի­նա­յի արտա­քին քաղա­քա­կա­նության ավե­լի հրա­տապ խնդիրնե­րի առջև։

Հյուսի­սա­յին Կորեա­յի պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը դեռևս հրա­պա­րա­կավ չեն անդրա­դարձել Թրամփի վերընտրությա­նը, իսկ Կիմը այս ամսին հայտա­րա­րել է, որ ԱՄՆ‑ն ուժե­ղացնում է լարվա­ծությունը և սադրանքնե­րը՝ մեծացնե­լով միջուկա­յին պատե­րազմի ռիսկը։

Աղբյուրը‘ Reuters

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ