26.1 C
Yerevan

Լուկա­շենկոն Պակիստա­նում Իշխանափոխությու՞ն Պիտի Աներ

Իրա­վի­ճա­կին ծանոթ աղբյուրնե­րի վկա­յությամբ՝ Իմրան Խանն իշխա­նությունից հեռացվել է Միացյալ Նահանգնե­րի նախա­ձեռնությամբ: Այդ իշխա­նա­փո­խությունը շատ ծանր ազդե­ցություն է թողել թուրք-պակիստանյան համա­գործակցության վրա՝ նկա­տե­լիո­րեն բարդացնե­լով նաեւ Բաքու-Իսլա­մա­բադ հարա­բե­րություննե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Մամուլը բավա­կան ուշա­ցումով հայտնել է, որ Բելա­ռուսի նախա­գահ Ալեքսանդր Լուկա­շենկոն եռօրյա աշխա­տանքա­յին այցով գտնվել է Պակիստա­նում: Տարածված պաշտո­նա­կան տեղե­կատվությունը ստանդարտ է՝ կայա­ցել են նրա բանակցություննե­րը վարչա­պետ Շարիֆի հետ, այնուհե­տեւ քննարկումնե­րը շարունակվել են պատվի­րա­կություննե­րի ընդլայնված կազմով, ստո­րագրվել են տարբեր բնա­գա­վառնե­րում համա­գործակցության, ինչպես նաեւ առեւտրա-տնտե­սա­կան եւ կոմունի­կա­ցիոն կապե­րի խորացման մասին համա­ձայնագրեր եւ հուշա­գիր:

Այդ այցին կարե­լի էր վերա­բերվել որպես, իրոք, աշխա­տանքա­յին ուղեւո­րության, եթե նույն օրե­րին Պակիստա­նի մայրա­քա­ղա­քում տեղի չունե­նա­յին բողո­քի զանգվա­ծա­յին ցույցեր, որ վերա­ճել են բախումնե­րի՝ դառնա­լով ավե­լի քան տասը մարդու սպա­նության պատճառ: Իսկ ամեն ինչ սկսվել է նրա­նից, որ կոռուպցիա­յի մեղադրանքով դատա­պարտված նախկին վարչա­պետ Իմրան Խանը դիմել է կողմնա­կիցնե­րին եւ կոչ արել երկրի բոլոր նահանգնե­րից շարժվել դեպի մայրա­քա­ղաք Իսլա­մա­բադ, տիրա­նալ կառա­վա­րա­կան նստա­վայրին, իրեն բանտից ազատ արձա­կել եւ վերա­դարձնել իշխա­նության:

Նման իրա­դարձություններ աշխարհի ամե­նա­տարբեր երկրնե­րում են տեղի ունե­նում, նախկիննե­րը միշտ եւ ամե­նուր ձգտում են վերա­դառնալ, վրեժխնդիր լինել, խոստա­նում են հաստա­տել արդա­րություն, սոցիա­լա­կան հավա­սա­րություն, երկի­րը հասցնել բարգա­վաճման: Պակիստա­նի նախկին վարչա­պետ Իմրան Խանը բացա­ռություն չէ:

Պարզա­պես աչքի է զարնում մի շատ էական հանգա­մանք. Իմրան Խանն Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւից հետո երկրորդ օտա­րերկրյա առաջնորդն է, որի հետ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմ սկսե­լուց առաջ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը Կրեմլում հանդի­պել եւ խորհրդատվություններ է անցկացրել:

Միջազգա­յին հանրությունը 2022թ. փետրվա­րին այդ տեղե­կատվությունն ընդունել է որպես „անամպ երկնքում որոտ„: Բոլո­րի համար հասկա­նա­լի էր, որ Ռուսաստա­նը Պակիստա­նից ռազմա­կան աջակցություն է խնդրել: Բայց Իմրան Խանը հայրե­նիք վերա­դառնա­լուց ընդա­մե­նը մեկ շաբաթ անց ենթարկվեց լրջա­գույն փորձության. Խորհրդա­րա­նում նրա գլխա­վո­րած կոա­լի­ցիան փլուզվեց, ապա քվեարկության դրվեց նրա վստա­հության հարցը: Խորհրդա­րանն Իմրան Խանին պաշտո­նազրկեց եւ ենթարկեց տնա­յին կալանքի:

Իրա­վի­ճա­կին ծանոթ աղբյուրնե­րի վկա­յությամբ՝ Իմրան Խանն իշխա­նությունից հեռացվել է Միացյալ Նահանգնե­րի նախա­ձեռնությամբ: Այդ իշխա­նա­փո­խությունը շատ ծանր ազդե­ցություն է թողել թուրք-պակիստանյան համա­գործակցության վրա՝ նկա­տե­լիո­րեն բարդացնե­լով նաեւ Բաքու-Իսլա­մա­բադ հարա­բե­րություննե­րը:

Եւ ահա այդ իրա­դարձություննե­րից ավե­լի քան երկուսուկես տարի անց Իմրան Խանի տասնյակ հազա­րա­վոր կողմնա­կիցներ Բելա­ռուսի նախա­գա­հի այցի օրե­րին հեղե­ղել են Իսլա­մա­բա­դի փողոցնե­րը, ներխուժել կենտրո­նա­կան թաղա­մա­սեր եւ պահանջել, որ նախկին վարչա­պե­տը կալանքից ազատ արձակվի, վերստանձնի պաշտո­նը:

Ի՞նչ առա­քե­լությամբ է Բելա­ռուսի նախա­գա­հը մեկնել Պակիստան: Բառա­ցիո­րեն երկու շաբաթ առաջ նա գտնվել է Բաքվում, որտեղ էր նաեւ Պակիստա­նի վարչա­պետ Շահբազ Շարիֆը: Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում տարբեր երկրնե­րի առաջնորդներ հարյուրա­վոր երկկողմ հանդի­պումներ են ունե­ցել: Ոչինչ չէր խանգա­րում, որ Լուկշենկո-Շարիֆ բանակցություննե­րը կայա­նա­յին Բաքվում: Դա, գուցե, ավե­լի արդյունա­վետ կլի­ներ, որովհե­տեւ հնա­րա­վոր կլի­ներ ներգրա­վել նաեւ Իլհամ Ալիեւին:

Լուկա­շենկոն գերա­դա­սել է Պակիստան մեկնել: Այդ այցը զուգորդվել է նախկին վարչա­պե­տին ազատ արձա­կե­լու պահանջով զանգվա­ծա­յին ակցիա­նե­րին: Բելա­ռուսի նախա­գա­հը Պակիստա­նի գործող վարչա­պե­տին իշխա­նությունը Մոսկվա­յի առջեւ պարտա­վո­րություններ ստանձնած Իմրան Խանին փոխանցե­լու պահանջ դրե՞լ է: Նրա պակիստանյան ուղեւո­րությունը նախորդում է ՀԱՊԿ‑ի գագա­թա­ժո­ղո­վին:

Առնչվող Հոդվածներ