16.2 C
Yerevan

Որքա՞ն Զոհ Ունի Ուկրաի­նան

Տվյալնե­րը ցույց են տալիս, որ առ այսօր զոհվել է առնվազն 60,000–100,000 ուկրաի­նա­ցի զինվոր։ Հավա­նա­բար, ևս 400,000 զինվոր ծանր վիրա­վորվել են և չեն կարող շարունա­կել կռվել

The Economist֊ը անդրա­դարձել է ռուս֊ուկրաինական պատե­րազմում ուկրաի­նա­կան զոհե­րի թվին։

-Երկու կողմերն էլ ծանր գին են վճա­րել երեք տարվա կոնֆլիկտի համար։ Նոյեմբե­րին Wall Street Journal‑ը, հղում անե­լով արևմտյան հետա­խուզության անա­նուն աշխա­տա­կիցնե­րին, հաղորդել է, որ մինչ այժմ զոհվել է մինչև 200,000 ռուս զինվոր։ The Economist‑ի վերջին գնա­հա­տա­կաննե­րի համա­ձայն, 2024 թվա­կա­նի հուլի­սի դրությամբ, մինչև հունի­սի 21‑ը զոհվել էր 106,000–140,000 ռուս զինծա­ռա­յող։

-Ուկրաի­նա­յի կորուստնե­րի մասին տվյալներ ստա­նալն ավե­լի դժվար է, քանի որ նրա դաշնա­կիցնե­րը հակված չեն տրա­մադրե­լու նման գնա­հա­տա­կաններ։

-Ուկրաի­նա­յի կորուստնե­րը գնա­հա­տե­լու համար մենք հավա­քել ենք տվյալներ մարտե­րում զոհվածնե­րի մասին՝ օգտա­գործե­լով արտա­հո­սած կամ հրա­պա­րակված հաշվետվություններ՝ հետա­խուզա­կան ծառա­յություննե­րից, պաշտպա­նա­կան գերա­տեսչություննե­րից, հետա­զո­տողնե­րից և բաց աղբյուրնե­րից (տես գրաֆիկ 1)։

Այս հաշվետվություննե­րը դժվար է անկա­խո­րեն ստուգել։ Անհետ կորած կամ ենթադրյալ զոհված զինվորնե­րը միշտ չէ, որ գրանցվում են տվյալնե­րում։ Սակայն դրանք մոտա­վոր պատկե­րա­ցում են տալիս զոհե­րի թվի մասին։

Տվյալնե­րը ցույց են տալիս, որ առ այսօր զոհվել է առնվազն 60,000–100,000 ուկրաի­նա­ցի զինվոր։ Հավա­նա­բար, ևս 400,000 զինվոր ծանր վիրա­վորվել են և չեն կարող շարունա­կել կռվել։

Այս թվե­րը չեն ներա­ռում քաղա­քա­ցիա­կան զոհե­րին, որոնց մասին տվյալնե­րը շատ քիչ են։ Ենթադրվում է, որ զոհվել են տասնյակ հազա­րա­վոր խաղաղ բնա­կիչներ։

UAlosses կայքի տվյալնե­րի համա­ձայն, 2022 թվա­կա­նից ի վեր զոհվել է առնվազն 60,435 զինվոր։ Ի տարբե­րություն այլ աղբյուրնե­րի, UAlosses‑ը համա­կարգում է զոհվածնե­րի անուննե­րը և տարի­քա­յին տվյալնե­րը, ինչը թույլ է տալիս հաշվարկել կորուստնե­րը տարի­քա­յին խմբե­րով և համե­մա­տել տղա­մարդկանց ընդհա­նուր բնակչության հետ։ (Չնա­յած որոշ կանայք նույնպես ծառա­յում են առաջնագծում, մեծ մասը տղա­մարդիկ են)։

Տվյալնե­րը ցույց են տալիս, որ մահա­ցել է ուկրաի­նա­յի զորա­կո­չա­յին տարի­քա­յին (18–49 տարե­կան) տղա­մարդկանց ավե­լի քան 0.5%-ը։

UAlosses‑ի տվյալնե­րը լրիվ չեն, և ոչ բոլոր զինվորնե­րի տարիքներն են հայտնի։ Իրա­կա­նում տղա­մարդկանց կորուստնե­րը ավե­լի մեծ են։ Իսկ ծանր վիրա­վորվածնե­րի թիվն ավե­լի բարձր է։ Եթե ենթադրենք, որ յուրա­քանչյուր զոհված զինվո­րի հաշվով կա վեցից ութ ծանր վիրա­վոր, ապա մարտունակ տարի­քա­յին յուրա­քանչյուր քսա­նե­րորդ տղա­մարդ կա՛մ զոհվել է, կա՛մ ծանր վիրա­վորվել։

Երկու երկրնե­րի մարտա­կան զոհե­րի թիվը գերա­զանցում է Վիետնա­մի և Կորեա­յի պատե­րազմնե­րի զոհե­րին միա­սին վերցրած։ Զոհե­րի թիվը մոտե­նում է Ամե­րի­կա­յի երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի կորուստնե­րին։ Ռուսաստա­նի կորուստնե­րը Ուկրաի­նա­յում 2022 թվա­կա­նից ի վեր (առանց նրա կողմից հավա­քագրված օտա­րերկրյա մարտիկնե­րի զոհե­րի) գերա­զանցում են 1945 թվա­կա­նից հետո Ռուսաստա­նի բոլոր պատե­րազմնե­րի կորուստնե­րը միա­սին վերցրած։

Աղբյուրը‘Economist

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ