14.7 C
Yerevan

​​Ալիևը Գործը Տանում Է Պատե­րազմի

Նա ռևանշիստ է ու նա դա չի էլ թաքցրել։ Նա պատրաստվել է այդ ընթացքում, մինչև 2020 թվա­կա­նին Ռուսաստա­նի, Թուրքիա­յի, Իսրա­յե­լի, Պակիստա­նի օգնությամբ հաղթա­նակ է տարել ու մեր սեփա­կան օգնությամբ՝ ի դեպ։ Այնպես որ, նա հիմա մտա­ծում է, որ մենք նույն բանին ենք պատրաստվում։

Դավիթ Ստե­փանյան

Ալիևը հերթա­կան անգամ գործը տանում է դեպի պատե­րազմ, ու պարտա­դիր չէ, որ այդ պատե­րազմը լինի հիմա կամ մյուս տարի, բայց լինե­լու է. Դավիթ Ստե­փանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը

– Պարո՛ն Ստե­փանյան, Բաքվում ավարտվեց ՄԱԿ‑ի կլի­մա­յի փոփո­խության համա­ժո­ղո­վը՝ COP29‑ը, ի՞նչ շահեց Ադրբե­ջանն այս միջո­ցա­ռումից։

– COP29‑ի՝ որպես կլի­մա­յի փոփո­խության համա­ժո­ղո­վի նշա­նա­կությունը աշխարհի, առա­ջին հերթին՝ մեզ համար, մեծ հաշվով, զրո էր, և մենք դա տեսնում ենք այն արդյունքնե­րից, որոնք կան։ Այս առումով նույնիսկ չի կարե­լի համե­մա­տել Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րում անցկացված նախորդ համա­ժո­ղո­վի հետ, սա ընդա­մե­նը Իլհամ Ալիևի համար իր ոչ լեգի­տիմ իշխա­նությունը միջազգա­յին մակարդա­կով լեգի­տի­մացնե­լու ձև էր: Երբ մի երկրի նախա­գահ, որը շատ հեռու է հանրա­պե­տություն կոչվե­լուց, ներկա­յա­նում է աշխարհին որպես հանրա­պե­տության նախա­գահ ու փորձում է Բաքու կանչել տարբեր երկրնե­րի առաջնորդնե­րի, դրա­նով իսկ փորձե­լով լեգի­տի­մացնել իր իշխա­նությունը, մենք տեսանք, որ դա նրան չհա­ջողվեց, որովհետև բացի մի քանի օդիոզ դեմքե­րից, խոսքն ամե­նա­բարձր մակարդա­կով ներկա­յա­ցածնե­րի մասին է, որևէ մեկն այնտեղ չգնաց, նույնիսկ Պուտի­նը։ Այդ իսկ պատճա­ռով կարծում եմ, որ Ալիևի ծախսած փողերն իրենց չեն արդա­րացրել։

– Իսկ եթե հայկա­կան կողմը մասնակցեր, Հայաստա­նին ինչ-որ բան կարո՞ղ էր տալ այս միջո­ցա­ռումը։

– Ոչ թե՝ եթե Հայաստա­նը մասնակցեր, այլ եթե Հայաստա­նին վերա­դարձնեին գերի­նե­րին՝ բացի Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունից, ապա այդ դեպքում, այո՛, մենք կարող էինք ինչ-որ մակարդա­կով մասնակցել, իհարկե ոչ առա­ջին դեմքի, ու որքա­նով ես եմ հասկա­նում, այդ ուղղությամբ բանակցություններ ընթա­նում էին, բայց տեսանք, որ դա տեղի չունե­ցավ։

– Ինչո՞ւ դա տեղի չունե­ցավ, որովհետև մինչև այս միջո­ցառման մեկնարկը հնչում էին կարծիքներ, որ Ադրբե­ջա­նը խաղա­ղա­սեր, մարդա­սեր ձևա­նա­լու համար, հնա­րա­վոր է, որոշ հայ գերի­նե­րի ազատ կարձա­կի։

– Այդ հարցը ճիշտ կլի­նի ուղղեք նրանց, որոնք դա ասում էին, ես նրանց թվին չեմ պատկա­նում, իսկ ինչո՞ւ, որովհետև Իլհամ Ալիևը մարդա­սեր, խաղա­ղա­սեր չէ, շատ պարզ է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իլհամ Ալիևն այսօր փորձում է բոլո­րին ցույց տալ, թե ինքը շատ ամուր, կայա­ցած քաղա­քա­կան գործիչ է, որը ոչ մի կոմպրո­մի­սի Հայաստա­նի նման պետության հետ չի գնա ու փորձե­լու է գնալ մինչև վերջ։

Այստեղ ամե­նա­կարև­որն այն է, որ նա ունի ոչ միայն սուբյեկտիվ վախեր, իրա­կա­նում, որոնց հիմքում ընկած են նրա տասնամյակնե­րով կոմպլեքսնե­րը, այլ նաև՝ օբյեկտիվ, որովհետև Ալիևը մեզ իր արշի­նով է չափում։ Նա մտա­ծում է, որ եթե ինքը 2003-ին եկել է իշխա­նության մի երկրում, որը լուրջ պարտություն էր կրել, ու բնակչությունը գտնվում էր շատ ծանր բարո­յա­հո­գե­բա­նա­կան վիճա­կում, ինչ վիճա­կում մենք ենք հիմա, նրա կարծի­քով՝ մենք ձգտում ենք ռևանշի, որովհետև Ալիևի ամբողջ նախա­գա­հությունը եղել է ռևանշի նախա­գա­հություն, նա ռևանշիստ է ու նա դա չի էլ թաքցրել։ Նա պատրաստվել է այդ ընթացքում, մինչև 2020 թվա­կա­նին Ռուսաստա­նի, Թուրքիա­յի, Իսրա­յե­լի, Պակիստա­նի օգնությամբ հաղթա­նակ է տարել ու մեր սեփա­կան օգնությամբ՝ ի դեպ։ Այնպես որ, նա հիմա մտա­ծում է, որ մենք նույն բանին ենք պատրաստվում։

-Իսկ նման բան մտա­ծե­լու հիմքեր ունի՞, պարո՛ն Ստե­փանյան, դատե­լով ՀՀ գործող իշխա­նության քաղա­քա­կա­նությունից։

– Իհարկե ո՛չ, որովհետև այսպի­սի ռևանշի պատրաստվելն իռա­ցիո­նալ է, դա իմ անձնա­կան կարծիքն է, խոսքն իշխա­նության մասին չէ, իշխա­նությունն էլ է հիմա այդպես մտա­ծում։

Եկեք հասկա­նանք՝ ի՛նչ է տեղի ունե­ցել վերջին 26 տարվա ընթացքում․ մեզ օգտա­գործել են՝ և՛ մեզ՝ հայե­րիս, և՛ ադրբե­ջանցի­նե­րին, մեզ օգտա­գործել են ուրի­շի խաղի մեջ, մենք մտել ենք մի պատե­րազմի մեջ, մենք գրա­վել ենք տարածքներ, վերա­դարձրել ենք մեր հայրե­նի­քի մի մասը, այստեղ որևէ մեկը չի վիճում, բայց մենք չենք արել միա­ցում։

Ղարա­բաղյան շարժման հիմքում ընկած էր միա­ցումը, այսօր ինչ-որ մեկը հիշո՞ւմ է դրա մասին, բայց արի ու տես, որ մենք Ղարա­բա­ղը վերցրինք ու միա­ցում չարե­ցինք։ Ինչո՞ւ չարե­ցինք, որովհետև դա պետք չէր այդ ամե­նը նախա­ձեռնող խմբին, դրանք «Ղարա­բաղ» կոմի­տեին փոխա­րի­նած մարդիկ են Հայաստանում՝բոլոր իշխա­նություննե­րը և նրանց կուրա­տորնե­րը դրսից՝ Ռուսաստա­նը, որը շահագրգռված չէր, որպեսզի այս հարցը փակվեր։ Այնպես որ, մենք 26 տարի ստա­տուս քվո ենք պահել՝ ուրի­շի շահե­րից ելնե­լով։

Հիմա Ադրբե­ջա­նը նույն բանն է անում․ Ադրբե­ջա­նը գրա­վել է Արցախն ու չի ուզում գնալ խաղա­ղության, որովհետև դա ձեռնտու չէ այդ թվում Ռուսաստա­նին, կոնֆլիկտը պետք է մնա։ Հիմա եթե մենք սկսենք ռևանշի նախա­պատրաստվել, ինչ-որ X ժամա­նակ կարող ենք հարձակվել Ադրբե­ջա­նի վրա, միգուցե Արցախն էլ հետ վերցնենք, բայց դա մեզ պե՞տք է, ու մենք դա անե­լու ենք ո՞ւմ համար, սա է առանցքա­յին հարցը։

– Այսինքն՝ Ալիևը հրա­ժարվում է խաղա­ղության պայմա­նագրի կնքումից, ոչ թե այն պատճա­ռով, որ, ինչպես ասում են, առա­վե­լա­գույն նկրտումներ ունի Հայաստա­նից, այլ որովհետև դա չի ուզում Ռուսաստա՞նը։

– Ռուսաստա­նին միանշա­նակ դա պետք չէ իհարկե, ու Ալիև­ին էլ պետք չէ, բայց Ադրբե­ջա­նին պետք է: Հավա­տա­ցեք, Ադրբե­ջա­նում շատ քիչ մարդիկ կան այսօր, որոնք հավա­տում են, որ Երև­ա­նը կամ Սևա­նը ադրբե­ջա­նա­կան է, ուղղա­կի իրենց պրո­պա­գանդան դա է տարա­ծում, ու այստեղ կա վտանգ, որովհետև այսօր չեն հավա­տում, բայց տասը տարի հետո կարող են հավա­տալ։ Այսինքն՝ հիմա ինքը հերթա­կան անգամ գործը տանում է ոչ թե դեպի խաղա­ղություն, այլ՝ դեպի պատե­րազմ, ու անպայման չէ, որ այդ պատե­րազմը լինի հիմա կամ մյուս տարի, բայց լինե­լու է։

Նա չի ուզում խաղա­ղության պայմա­նա­գիր կնքել, քանի որ դա պետք չէ անձամբ իրեն, որովհետև իր ռեժի­մի բնույթն է այդպի­սին, ու պետք չէ Ռուսաստա­նին, որովհետև այդ դեպքում Ռուսաստանն այստեղ կորցնում է իրա­վի­ճա­կի վրա ազդե­լու վերջին լծակնե­րը, որովհետև Արցախն արդեն կորցրել է, այո՛, Ռուսաստանն էլ է կորցրել Արցա­խը որպես լծակ։

Հիմա մնա­ցել է հայ-ադրբե­ջա­նա­կան չսահմա­նա­զատված սահմա­նը, այն օրը, երբ սահմա­նա­զա­տումը եղավ, Ռուսաստանն այստեղ ընդհանրա­պես անե­լիք չի ունե­նա, ու նրանք դա շատ լավ հասկա­նում են։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ