12.7 C
Yerevan

Պարտա­դիր Պետք Է Պատասխա­նել

Հայաստա­նի կողմից հստակ ու միանշա­նակ հայտա­րա­րություն չանե­լը կարող է անդառնա­լի հետև­անքներ ունե­նալ Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության, անվտանգության ու կենսունա­կության համար։

Սոսի Թաթիկյան

Հայաստա­նի իշխա­նություննե­րին կոչ եմ անում բարձր մակարդա­կով հստակ ու միանշա­նակ պատասխան տալ Պուտի­նի վտանգա­վոր, ապա­տե­ղե­կատվա­կան, մանի­պուլյա­տիվ ու կեղծ հայտա­րա­րությա­նը։ Դրա­նով Պուտի­նը ակնհայտ նպա­տակ ունի լեգի­տի­մացնել ինքնիշխան Հայաստա­նի հանդեպ Ադրբե­ջա­նի ռազմա­կան հարձա­կումնե­րը, Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ոտնա­հա­րումը և Հայաստա­նի սահմա­նա­յին շրջաննե­րից նշա­նա­կա­լից և ռազմա­վա­րա­կան տարածքի գրա­վումը։

Հայաստա­նը ՀԱՊԿ֊ից երբևէ չի ակնկա­լել միջամտել Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտությա­նը, քանի որ դա ի սկզբա­նե չի հանդի­սա­ցել ՀԱՊԿ֊ի մանդա­տը։

Հայաստա­նը ՀԱՊԿ֊ից իրա­վա­ցիո­րեն ակնկա­լել է իր պայմա­նագրա­յին դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րի համա­ձայն դատա­պարտել Ադրբե­ջա­նի կողմից 2021–2022 թթ․ Հայաստա­նի ինքնիշխան տարածքի ամբողջա­կա­նության ոտնա­հա­րումը, Հայաստա­նի մի քանի մարզի սահմա­նա­յին շրջաննե­րից շուրջ 250 քառ կմ ռազմա­կան հարձա­կումնե­րի և սողա­ցող անեքսիա­յի միջո­ցով գրա­վումը, և ուժի կիրառմամբ կամ դրա սպառնա­լի­քով դիվա­նա­գի­տա­կան բանակցություննե­րում միա­կողմա­նի զիջումներ պարտադրե­լու շարունա­կա­կան փորձե­րը։

Հայաստա­նի կողմից հստակ ու միանշա­նակ հայտա­րա­րություն չանե­լը կարող է անդառնա­լի հետև­անքներ ունե­նալ Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության, անվտանգության ու կենսունա­կության համար։

Նաև, հարկա­վոր է հենց այս հայտա­րա­րության կապակցությամբ պաշտո­նա­կա­նացնել ՀԱՊԿ֊ից դուրս գալը։ Դա նույնպես կարև­որ ազդանշան կլի­նի։

Գրա­ռումը՝ Սոսի Թաթիկյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ