25.3 C
Yerevan

Ընդդի­մության Ընդդի­մա­դի­րը

Բայց այդ դեպքում ի՞նչ գործ ունի Գեղամ Նազարյա­նը «Հայաստան» խմբակցությունում։ Դեռևս 2021թ․ «Հայաստան» խմբակցությունից հայտա­րա­րել էին, որ գալիս են խորհրդա­րան «իշխա­նությա­նը օր ու արև չտա­լու համար»։ Այդ ողջ ընթացքում Գեղամ Նազարյա­նը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ։ Ինչպե՞ս է, որ նա մինչև հիմա նման հյա­տա­րա­րությամբ երբեք հանդես չի եկել, կամ «Հայաստան» խմբակցությունը մի՞թե երեք տարի չի հասկա­ցել, որ իրենց պատգա­մա­վորնե­րից մեկը այլ կարծիք ու տեսա­կետ ունի։ Մի՞թե այդ ամե­նը նոր երև­ույթ է։

Մեր Ուղին

Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան դաշտը շարունա­կում է մնալ խոշոր հաշվով անբո­վանդակ։ Բացի փոծա­դարձ մեղադրանքնե­րից, որոնք, ըստ էության ոչ մի տեղա­շարժ չունեն, առանձին որևէ բան չի կատարվում։ Եթե Հայաստա­նը լիներ Իսլանդիա­յի կամ Նոր Զելանդիա­յի նման խաղաղ ու «անդարդ» երկիր, գուցե ինչ որ տեղ հանդուրժե­լի լիներ այն անհե­թե­թությունը, որով զբաղված են ՀՀ քաղա­քա­կան դեմքե­րը։ Բայց, ունենք ինչ ունենք։ Առայժմ, բացի մանր մունր ինտրիգնե­րից, այլ բան չկա։ Ամե­նա­շա­տը, որ պատա­հում է, որևէ քաղա­քա­կան գործչի մասին հերթա­կան «սենսսա­ցիոն» տեղե­կատվությունն է հրա­պա­րակվում, մի քանի օր քննարկվում, հետո մոռացվում ու հերթը հասնում է նոր բամբա­սանքնե­րին։
Ներքա­ղա­քա­կան դաշտի հերթա­կան աղմուկը վերա­բե­րում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգա­մա­վոր Գեղամ Նազարյա­նին։ Աղմուկի պատճա­ռը պատգա­մա­վո­րի այն հայտա­րա­րությունն է, որ օրա­կարգում Նիկոլ Փաշինյա­նին հեռացնե­լու օրա­կարգ չկա, ինքը տեղյակ չէ, թե ովքեր են «այդ հարցը օրա­կարգ մտցրել»։ Գեղամ Նազարյա­նին նաև կես-բերան մեղադրում են Ալեն Սիմոնյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կության հետ Հանոյ մեկնե­լու ժամա­նակ իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ «ուրախ դեմքով» նկարվե­լու մեջ։
Գեղամ Նազարյա­նը լրագրող Հռիփսի­մե Ջեբեջյա­նի հետ հեռա­խո­սազրույցում ասել է, որ ինքը Ազգա­յին Ժողո­վում է որպես ՀՀ պատգա­մա­վոր և առա­ջին հերթին փորձում է զբաղվել պետա­կան հարցե­րով։ Հանոյ չի գնա­ցել ժամա­նակ անցկացնելլու, այլ աշխա­տանքա­յին այցով, ինչ վերա­բե­րում է նկարվե­լուն, ապա դա այնպի­սի մանր հարց է, որ նույնիսկ չարժե դրան անդրա­դառնալ և մյուս կողմից էլ զարմա­ցավ, որ եթե նկարվե­լը «հանցանք է», ապա ինչո՞ւ նույն իշխա­նություննե­րի հետ աշխա­տե­լը հանցանք չէ։ Ընդդի­մա­դիր ու իշխա­նա­կան պատգա­մա­վորնե­րը նույն շեքնում ու նույն դահլի­ճում են աշխա­տում, հարց ու պատասխան տալիս իրար, քննարկումներ կազմա­կերպում։ Այսինքն իրար հետ աշխա­տե­լը նորմալ է, իսկ նկարվե­լը ո՞չ։ Եթե ինքը Հանոյ այցի ժամա­նակ չնկարվեր, ուրեմն ամեն ինչ նորմա՞լ էր լինե­լու։ Կամ երբ արտա­սահմանցի լրագրո­ղը գալիս և նկա­րա­հա­նում է, ապա մոտե­նա և ասի, գիտեք ինձ իրենց հետ մի նկա­րեք, մենք միմյանց չենք սիրում։ Դա անհե­թեթ ու մանրախնդիր երև­ույթ է։ Ինչ վերա­բե­րում է նրան, որ իշխա­նության հանդեպ ինքը բարե­հաճ է, ապա պատգա­մա­վորն ասաց, որ իշխա­նության հետ աշխա­տե­լու տրա­մա­բա­նությունը չի նշա­նա­կում, որ իշխա­նությունը չպետք է պատասխան տա իր գործած սխալնե­րի համար։ Ինքը ԱԺ նախա­գահ Ալեն Սիմոնյա­նի հետ հենց այցի ընթացքում շատ է խոսել և բացատրել, որ իշխա­նություննե­րը սխալ գծի վրա են, թեև ԱԺ նախա­գա­հը չի համոզվել։
Գեղամ Նազարյա­նը նշում է, որ ինքը խորհրդա­րան գնում է որպես պատգա­մա­վոր և պարտա­վոր է առա­ջին հերթին զբաղվել պետա­կան հարցե­րի քննարկմամբ ու լուծմամբ, ոչ թե ինչ որ անձնա­կան հարցրի լճա­ցումով։
«Հայաստան» խմբակցության պատգա­մա­վոր ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյա­նը լրագրողնե­րի հետ ճեպազրույցի ժամա­նակ անդրա­դարձել էր նաև Գեղամ Նազարյա­նի այդ արտա­հայտությա­նը, որ «Փաշինյա­նին հեռացնե­լու օրա­կարգ չկա» և նշել էր, որ 29 հոգա­նոց խմբից մեկ հոգու հակա­ռակ կարծի­քը որևէ նշա­նա­կություն չունի։ Պրն․ Խաչատրյա­նը այլ մանրա­մասներ չէր ասել և նշել էր, որ խմբակցության նիստ կլի­նի, կորոշվի նաև Գեղամ Նազարյա­նի հայտա­րա­րություննե­րի հարցը։
Գեղամ Նազարյա­նին էր անդրա­դարձել նաև ՀՀ երկրորդ նախա­գահ, «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյա­նը։ Նա նշել էր, որ մանդատ վայր դնե­լու մասին խորսակցություններ չկան, չեն եղել, եթե Գեղամ Նազարյա­նը դեմ է իր քաղա­քա­կան թիմի տրա­մա­բա­նությա­նը, ապա կարող է հեռա­նալ խմբակցությունից, ինչ վերա­բե­րում է մանդատ վայր դնել-չդնե­լուն, ապա, դա կախված է մարդու ներքին բարո­յա­կան համոզմունքնե­րից ու գուցե ավե­լի պատշաճ կլի­ներ վայր դնել այս դեպքում։
Խոշոր հաշով ոչ մի ողբերգություն չկա։ Ընդա­մե­նը ընդի­մա­դիր խմբակցության պատգա­մա­վո­րը հակա­ռակ է խոսում իր թիմի գործունեության տրա­մա­բա­նությա­նը։ Անկախ նրա­նից, թե Գեղամ Նազարյա­նը վայր կդնի մանդա­տը, թե ոչ, մի շարք հարցեր են ծագում, որոնք գուցե ինչ որ առումով լույս կսփռեն այս փոքրիկ, բայց նշա­նա­կա­լից իրա­րանցման վրա։
Իհարկե շատ ողջունե­լի է, որ պատե­րազմում որդի կորցրած ընդդի­մա­դիր պատգա­մա­վորն այնքան կամա­յին և ուժեղ է, որ մի կողմ է դնում իշխա­նության հանդեպ իր հասկա­նա­լի մերժո­ղա­կան պահվածքը, գուցե նաև զզվանքը ու պատրաստ է աշխա­տել իշխա­նության հետ պետա­կան հարցե­րի լուծման համար։ Դա ինչ որ առումով բավա­կան բացա­ռիկ կարող է համարվել Հայաստա­նում, այն էլ հիմա, երբ սկզբունքո­րեն միմյանց թշնա­մի­ներ համա­րող քաղա­քա­կան իրա­կա­նության մեջ ընդդի­մա­դիր պատգա­մա­վո­րը այնքան լայնա­խոհ է, որ պատրաստ է իր անձնա­կան հարցե­րը մի կողմ դնել հանուն պետա­կան, ազգա­յին շահե­րի։ Ինչ խոսք գովե­լի է, նույնիսկ խրա­խուսե­լի, թեև շատ զարմա­նա­լի, քանի որ «Հայաստան» խմբակցությունը մշտա­պես աչքի է ընկել իր ծայրա­հեղ թշնա­մա­կան պահվածքով ու Գեղամ Նազարյա­նի հայտա­րա­րությունից հետո էլ այնտե­ղից հնչե­ցին մեկնա­բա­նություններ, որ իրենց թիվ մեկ օրա­կարգը իշխա­նությա­նը հեռացնելն է։
Բայց այդ դեպքում ի՞նչ գործ ունի Գեղամ Նազարյա­նը «Հայաստան» խմբակցությունում։ Դեռևս 2021թ․ «Հայաստան» խմբակցությունից հայտա­րա­րել էին, որ գալիս են խորհրդա­րան «իշխա­նությա­նը օր ու արև չտա­լու համար»։ Անընդմեջ նիստե­րի բոյկոտներ, իրար վրա շշեր շպրտել, հայհո­յանքներ, ծեծկռտուք, քաշքշուքներ։ Ահա սա է եղել վերջին տարի­նե­րի ՀՀ ԱԺ պատկե­րը։ «Հայաստան» խմբակցությունը շատ հաճախ շաբաթնե­րով ընդհանրա­պես ԱԺ չի ներկա­յա­ցել, եղել է դրսում, զբաղվել է փողո­ցա­յին պայքա­րով։ Այդ ողջ ընթացքում Գեղամ Նազարյա­նը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ։ Ինչպե՞ս է, որ նա մինչև հիմա նման հյա­տա­րա­րությամբ երբեք հանդես չի եկել, կամ «Հայաստան» խմբակցությունը մի՞թե երեք տարի չի հասկա­ցել, որ իրենց պատգա­մա­վորնե­րից մեկը այլ կարծիք ու տեսա­կետ ունի։ Մի՞թե այդ ամե­նը նոր երև­ույթ է։
Գեղամ Նազարյա­նը չէր կարող չիմա­նալ, որ իր այդ արտա­հայտությունը «Հայաստան» խմբակցությունում թշնա­մանքով է ընդունվե­լու։ Նա կամ ընդհանրա­պես պիտի ոչինչ չասեր, կամ՝ շատ ավե­լի շուտ ասեր, կամ էլ չանդա­մակցեր այդ դաշինքին։ Ուրեմն ինչո՞ւ հենց հիմա։
Իսկ գուցե ինչ որ բա՞ն է փոխվել։ Գուցե Գեղամ Նազարյա­նը հիասթափվել է խմբակցության անվերջ փողո­ցա­յին պայքա­րից ու որո­շել է մի կողմ դնել իր անձնա­կան ցավը և աշխա­տել՝ չնա­յած իշխա­նության հանդեպ իր հակակրանքին՝ այսինքն անել այն, ինչի համար ընտրվել է։ Կամ գուցե «Հայաստան» խմբակցությունում այնքան էլ հաշտ չեն իրար հետ։ Գուցե ինչ որ հարցեր են առա­ջա­ցել այս ընթացքում, գուցե այնստեղ հակընդդեմ կարծիքներ ու խումբ է ձևա­վորվել ու առայժմ տեսնում ենք միայն Գեղամ Նազարյա­նին։
Հատկանշա­կան է, որ սա ընդդի­մության առա­ջին խմո­րումը չէ։ Ընդդի­մության որոշ ներկա­յա­ցուցիչներ հեռա­խո­սա­զանգե­րի ժամա­նակ հայհո­յել են մյուսնե­րին, հնչել են կարծիքներ, որ «կան մարդիկ, որ այստեղ չպի­տի լինեն»։ ՀՀ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը միակ միա­վո­րող բանը իշխա­նության հանդեպ արյունոտ վրեժխնդրության երա­զանք է, դրա­նից այն կողմ ոչինչ չի գնում, ընդդի­մությունը պառակտված է ներքին ինտրիգնե­րով, թշնա­մանքով ու փոծա­դարձ մեղադրանքնե­րով։
Այս ամե­նի ֆոնին Գեղամ Նազարյա­նի հայտա­րա­րություննե­րը բավա­կան ողջա­միտ են հնչում, թեև դեռևս անպա­տասխան են մնում մի շարք հարցեր, որոնք հավա­նա­բար պատասխան կգտնեն մոտ ապա­գա­յում։ Արդյո՞ք սա ընդդի­մությանն «վրի­պակն է» իր կադրե­րի ընտրության հարցով, թե՞ ավե­լի կարև­որ ու նշա­նա­կա­լից մի բան։
Ամեն դեպքում «Հայաստան» դաշինքն ու առհա­սա­րակ ընդդի­մությունը մտա­ծե­լու շատ բան ունեն։

Առնչվող Հոդվածներ