21.4 C
Yerevan

Մերձա­վոր Արև­ելքի Գոյա­բա­նա­կան Խնդիրնե­րը

Գազա­յի հատվա­ծում Իսրա­յե­լի գործած ավե­րա­ծություննե­րի ֆոնին, անշուշտ, ոչ ոք Նաթանյա­հուին օգնության ձեռք չի պարզի։

Վահրամ Աթա­նեսյան

Լիբա­նա­նի հարա­վում հրա­դա­դա­րի հաստա­տումից երկու օր անց “Հեզբոլլա­յի„ նորընտիր առաջնորդ Նաիմ Կասե­մը, որ անվտանգության նկա­տա­ռումնե­րով Բեյրութից տեղա­փոխվել է Իրան, տեսաուղերձով դիմել է “դիմադրության շարժման„ մարտիկնե­րին եւ իսլա­մա­կան աշխարհին։ Նա ասել է, որ Իսրա­յե­լին չի հաջողվել լուծել իր առջեւ դրված ոչ ռազմա­կան, ոչ քաղա­քա­կան խնդիրնե­րը։

Կասե­մը խոստո­վա­նել է, որ Իսրա­յե­լը ֆիզի­կա­պես հաշվե­հարդար է տեսել “Հեզբոլլա­յի„ առաջնորդնե­րի եւ զինված խմբա­վո­րումնե­րի մի քանի հրա­մա­նա­տա­րի հետ, բայց ի պատասխան շատ ծանր հարվածներ է ստա­ցել։ Կասե­մի գնա­հատմամբ՝ “Հեզբոլլան„ պահպա­նում է մարտունա­կությունը, սպա­ռա­զի­նություննե­րի անհրա­ժեշտ քանա­կությունը, ոչ մի խնդիր չունի շարքե­րի համալրման հետ կապված եւ պատրաստ է “մինչեւ վերջնա­կան հաղթա­նակ շարունա­կել սրբա­զան պատե­րազմը„։

“Հեզբոլլա­յի„ քաղա­քա­կան առաջնորդի հայտա­րա­րության քաղա­քա­կան բաղադրիչն ավե­լի ուշագրավ է։ Նա ասել է, որ հարձակման անցնե­լով՝ Իսրա­յե­լը ռազմա­կա­նից զատ հետապնդել է Լիբա­նա­նը քաղա­քա­կա­նա­պես մասնա­տե­լու, երկրի ամբողջա­կա­նությունը տրո­հե­լու եւ պետա­կան համա­կարգը կաթվա­ծա­հար անե­լու նպա­տակ, բայց դարձյալ մատնվել է լիա­կա­տար անհա­ջո­ղության։

Իսրա­յե­լա-լիբա­նանյան հրա­դա­դա­րի համա­ձայնագրով նախա­տեսվում է, որ Լիբա­նա­նը վաթսուն օրվա ընթացքում պետք է նախա­գահ ընտրի, ինչը կնշա­նա­կի, որ երկրում ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը հաղթա­հարված է։ Թեեւ “Հեզբոլլան„ աշխարհի շատ երկրնե­րի կողմից ճանաչված է որպես արմա­տա­կան իսլա­մա­դա­վան-ահա­բեկչա­կան կազմա­կերպություն, նա Լիբա­նա­նի ներքա­ղա­քա­կան կյանքի օրի­նա­կան եւ բավա­կան ազդե­ցիկ դերա­կա­տար է։

Ինչպե՞ս կզարգա­նան իրա­դարձություննե­րը՝ չափա­զանց բարդ է ասել։ Հրա­դա­դա­րի հաստա­տումից հետո առնվազն երկու միջա­դե­պի կապակցությամբ Լիբա­նա­նի կառա­վա­րությունն Իսրա­յե­լին մեղադրանք է ներկա­յացրել։ Երուսա­ղե­մում ընդդի­մա­դիր կուսակցություննե­րը քննա­դա­տել են հրա­դա­դա­րի համա­ձայնությունը։ Նրանք գտնում են, որ փաստա­թուղթը “Հեզբոլլա­յին„ վերա­կազմա­վորվե­լու, վերա­զինվե­լու եւ նոր հարձա­կումնե­րի նախա­պատրաստվե­լու ժամա­նակ է տալիս։

Իրա­կա­նում հրեա­կան հանրությունը հրա­դա­դա­րի համա­ձայնությա­նը կողմ է։ Եւ դա նույնիսկ իսրա­յելցի մեկնա­բաններն են ընդունում։ Վերջին մեկուկես ամի­սը հրեա­կան պետության հյուսի­սա­յին եւ կենտրո­նա­կան շրջաննե­րի բնակչության համար պարզա­պես դժո­խա­յին իրա­վի­ճակ է ստեղծվել։ Հարյուր հազա­րա­վոր մարդիկ լքել են բնա­կա­վայրե­րը եւ ապաստա­նել Երուսա­ղե­մի ու Թել-Ավի­վի մերձա­կայքում։
Կառա­վա­րությունը, սակայն, չափա­զանց զգուշա­վոր է եւ տեղա­հանված բնա­կիչնե­րին խորհուրդ է տվել վերա­դառնալ եկող տարվա փետրվա­րից սկսած։

Ըստ երեւույթին, Նաթանյա­հուն վստահ չէ, որ վաթսունօրյա հրա­դա­դա­րը կայուն կլի­նի եւ կերկա­րաձգվի։ Ըստ պաշտո­նա­կան վիճա­կագրության՝ “Հեզբոլլա­յի„ արձա­կած հրթիռնե­րից Իսրա­յե­լի հյուսի­սում 500 բնա­կե­լի տուն հիմնո­վին ավերվել է, իսկ 1000‑ը ենթա­կա է վերա­նո­րոգման։
Միայն բնա­կե­լի տնե­րի կառուցման եւ վերա­նո­րոգման ծախսե­րը կազմում են 3,5 միլիարդ շեկել։ Իսրա­յե­լա­կան մեկ շեկելն արժե մոտ 0,3 ԱՄՆ դոլար։ Կառա­վա­րությունը որո­շել է, որ երկու ծնող եւ չորս երե­խա ունե­ցող ընտա­նի­քը բնա­կության մշտա­կան վայր վերա­դառնա­լու դեպքում կստա­նա 60 , իսկ միայնակ ամուսիննե­րը՝ 20 հազար շեկել դրա­մա­կան միանվագ աջակցություն։

Իսրա­յե­լի կառա­վա­րությունը, հավա­նա­բար գաղտնիության նկա­տա­ռումնե­րից ելնե­լով, չի հրա­պա­րա­կում, թե երկրի հյուսի­սից կոնկերտ քանի՞ մարդ է էվա­կուացվել կամ կամա­վոր հեռա­ցել համե­մա­տա­բար անվտանգ վայրեր։ Նաթանյա­հուի ռազմա­կան կաբի­նե­տը միջազգա­յին որեւէ կառույցի կամ այլ երկրի այդ հարցով չի դիմել։ Գազա­յի հատվա­ծում Իսրա­յե­լի գործած ավե­րա­ծություննե­րի ֆոնին, անշուշտ, ոչ ոք Նաթանյա­հուին օգնության ձեռք չի պարզի։

Իսրա­յե­լի ռազմա­կան կաբի­նե­տին մնում է “գոտին ձգել„ եւ ձեռնա­մուխ լինել տարհանված բնակչության վերա­դարձի հետ կապված հարցե­րի լուծմա­նը։ Իսկ դա շատ ծանր է ոչ միայն ֆինանսա­կան, այլեւ քաղա­քա­կան առումով։ Եւ այս տեսա­կե­տից “Հեզբոլլա­յի„ առաջնորդի հայտա­րա­րության մեջ ճշմարտության բավա­րար չափա­բա­ժին կա․ Իսրա­յե­լը բացա­հայտվել է որպես բավա­կա­նա­չափ խոցե­լի երկիր, որի գոյությունը պայմա­նա­վորված է ԱՄՆ հովա­նա­վորչությամբ եւ Պարսից ծոցի արա­բա­կան երկրնե­րի հանդուրժո­ղա­կա­նությամբ։

Համաա­րա­բա­կան –ընդհա­նուր-իսլա­մա­կան մոբի­լի­զա­ցիա­յի դեպքում Իսրա­յե­լի գոյությունը խիստ կասկա­ծե­լի է։

Առնչվող Հոդվածներ