21.4 C
Yerevan

Սիրիա­յում Ռուս-Թուրքա­կան Գործա՞րք Է, Թե Դիմակայությու՞ն

Իսրա­յե­լը «Հեզբոլլա­յի» հարցում ռազմա­վա­րա­կան սխալ հաշվարկ է կատա­րել: Լրջո­րեն թուլացնե­լով այդ կառույցի ռազմա­կան ներուժը, Նաթանյա­հուի կառա­վա­րությունը Սիրիա­յում թուրքա­մետ ընդդի­մությա­նը գործե­լու բացա­ռիկ հնա­րա­վո­րություն է ընձե­ռել, եւ Էրդո­ղանն այդ շանսը չէր կարող բաց թողնել:

Վահրամ Աթա­նեսյան

«Տարա­ծաշրջա­նա­յին եւ գլո­բալ հակա­մարտություննե­րը միահյուսվել են, Ուկրաի­նա, Գազա, Լիբա­նան՝ հիմա այստեղ են, «դարսդարսվել են» Հալե­պում»- ասել է Վաշինգտո­նի մերձա­վո­րա­րեւելյան քաղա­քա­կա­նության ինստի­տուտի ավագ գիտաշխա­տող Էնդրյու Թաբլե­րը: Դոնալդ Թրամփի պաշտո­նա­վարման առա­ջին շրջա­նում նա Սիրիա­յի հարցե­րով Սպի­տակ տան խորհրդա­կան է եղել:

Նրա գնա­հատմամբ՝ այդ հակա­մարտության մեջ Սիրիան «երկրորդ պլա­նի դերա­կա­տար է», իսկ ուղղա­կիո­րեն ներգրավված են Ռուսաստա­նը, Իրա­նը եւ «Հեզբոլլան»: Էնդրյու Թաբլերն այդ մեկնա­բա­նությունն արել է ամե­րիկյան «Wall Street Journal» պարբե­րա­կա­նի խնդրանքով: Նա գտնում է, որ «եռյա­կը ծանր հարված է ստա­ցել, իսկ Թուրքիան շահել է՝ որպես սիրիա­կան ընդդի­մության գլխա­վոր հովա­նա­վոր»:

Վաշինգտո­նի Բրուկինգսի ինստի­տուտի Թուրքիա­յի հարցե­րով փորձա­գետ Ասլի Այդինթաշբաշն ավե­լի կոնկրետ է արտա­հայտվել. «Ռուսաստա­նը եւ Իրա­նը թուլա­ցած են, «Հեզբոլլան»՝ պարտված: Դա Թուրքիա­յի համար հսկա­յա­կան հնա­րա­վո­րություն է, որից նա անմի­ջա­պես օգտվել է»: Այդինթաշբա­շը համա­րում է, որ Թուրքիան ձգտում է մերձա­վո­րա­րեւելյան դոմի­նանտության, ինչն անհանգստացնում է Իսրա­յե­լին, որ «առայժմ ուշադրությամբ հետեւում է իրա­դարձություննե­րին»:

Ստացվում է, որ Իսրա­յե­լը «Հեզբոլլա­յի» հարցում ռազմա­վա­րա­կան սխալ հաշվարկ է կատա­րել: Լրջո­րեն թուլացնե­լով այդ կառույցի ռազմա­կան ներուժը, Նաթանյա­հուի կառա­վա­րությունը Սիրիա­յում թուրքա­մետ ընդդի­մությա­նը գործե­լու բացա­ռիկ հնա­րա­վո­րություն է ընձե­ռել, եւ Էրդո­ղանն այդ շանսը չէր կարող բաց թողնել:

Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը, վկա­յա­կո­չե­լով սիրիա­կան ընդդի­մությա­նը մոտ աղբյուրի, հավա­նա­կան է համա­րում, որ Հալե­պում «ձեւա­վորվի այլընտրանքա­յին իշխա­նություն»: Արա­բա­կան լիգա­յի երկրնե­րի հայտա­րա­րությունը, որ սատա­րում են Բաշար Ասա­դի կառա­վա­րությա­նը եւ Սիրիա­յի ամբողջա­կա­նությա­նը, թերեւս, հասցեագրված է Թուրքիա­յին, որպեսզի Անկա­րան գայթակղություն չունե­նա, թե Հալե­պում իր կողմից կազմա­վո­րած «իշխա­նությունը» կարող է արա­բա­կան աշխարհում ճանաչվել:
Թուրքիան արտա­քին գործե­րի նախա­րա­րի մակարդա­կով հայտա­րա­րել է, որ Սիրիա­յի «իրա­դարձություննե­րի հետ հետ» ոչ մի կապ չունի: Դիվա­նա­գի­տա­կան նահանջի տեղ թողնված է, բայց անկասկած է, որ Էրդո­ղա­նը փորձե­լու է ԱՄՆ‑ի, Ռուսաստա­նի, Իրա­նի, արա­բա­կան երկրնե­րի եւ Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րում «արդա­րա­ցի բաժին» պահանջել:

Ի՞նչ ընթացք կունե­նա սիրիա­կան ճգնա­ժա­մը՝ դժվար է կանխա­տե­սում անել: Աչքի է զարնում այլ իրո­ղություն. ամիսներ շարունակ Ռուսաստա­նի երկու հատուկ ծառա­յություննե­րը՝ ԱԴԾ‑ն եւ ԱՀԾ‑ն, տեղե­կատվա-քարոզչա­կան տեռո­րի են ենթարկում հետխորհրդա­յին տարածքի գրե­թե բոլոր երկրնե­րին, ‑Ադրբե­ջա­նը բացա­ռություն է կազմում,- եւ Արեւմուտքին՝ նրանց մեղադրե­լով «երկրորդ ճակատ բացե­լու դավադրության» մեջ, բայց Մոսկվան այն փաստա­ցի ստա­ցել է Սիրիա­յում:

Ռուսաստա­նը չէ՞ր կարող կանխել սիրիա­կան սրա­ցումը, գործ ունենք ռուս-թուրքա­կան դիմակայությա՞ն, թե՞ եւս մեկ գործարքի հետ: Երկրորդ «շերտով», գուցե, արժե հարցադրում անել՝ Պուտի՞նն է «ուրա­նում» Ասա­դին, թե Ասա՞դն է փորձել ուրա­նալ Պուտի­նին: Ասա­դը Նաթանյա­հուի՞ «հե՞տ է», թե՝ Էրդո­ղա­նի՞: Եւ ինչու՞ են գլո­բալ եւ տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րը միահյուսվել հենց Սիրիա­յում, այն էլ՝ Միացյալ Նահանգնե­րի իշխա­նա­փո­խության շրջա­նում։

Առնչվող Հոդվածներ