26.5 C
Yerevan

Թուրք-Իրաքյան Սիներգիան Չստացվե՞ց

Սիրիա­յից ստացվում է չափա­զանց ուշագրավ տեղե­կություն. քրդա­կան զինված ուժե­րը պատրաստ են կռվել Թուրքիա­յի հովա­նա­վո­րությունը վայե­լող զինառյալնե­րի դեմ, որոնք փորձում են շրջա­փա­կել Հալե­պի եւ հարա­կից բնա­կա­վայրե­րի քրդա­կան համայնքնե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Սիրիա­յից ստացվում է չափա­զանց ուշագրավ տեղե­կություն. քրդա­կան զինված ուժե­րը պատրաստ են կռվել Թուրքիա­յի հովա­նա­վո­րությունը վայե­լող զինառյալնե­րի դեմ, որոնք փորձում են շրջա­փա­կել Հալե­պի եւ հարա­կից բնա­կա­վայրե­րի քրդա­կան համայնքնե­րը:

Reuters‑ը, հղում անե­լով Սիրիա­յի կառա­վա­րա­կան բանա­կի աղբյուրնե­րին, տեղե­կագրում է, որ դեկտեմբե­րի լույս 2‑ի գիշե­րը Իրա­քի տարածքից Սիրիա են անցել եւ երկրի հյուսի­սա­յին շրջաններ ուղեւորվել մի շարք շիա­դա­վան զինված կազմա­վո­րումներ, որ «գտնվում են Իրա­նի վերահսկո­ղության տակ»:

Այս տեղե­կատվությունը հաջորդում է Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբաս Արաղզիի Դամասկոս այցին, որտեղ նա բանակցություններ է վարել Սիրիա­յի նախա­գահ Ասա­դի հետ: Այդ հանդի­պումից հետո Ասա­դը հայտա­րա­րել է, որ Սիրիան կհաղթի ահա­բե­կիչնե­րին, ով էլ որ նրանց հովա­նա­վո­րը լինի:

Ըստ տեղե­կություննե­րի, Իրա­նի նախա­գահ Արաղչին Դամասկո­սից մեկնել է Անկա­րա: Արաղչի-Ֆիդան բանակցություննե­րի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, բայց ավե­լի ուշագրավ է, որ Իրա­քը փաստա­ցի ռազմա­կան աջակցություն է ցուցա­բե­րում Սիրիա­յի նախա­գահ Բաշար Ասա­դին:

Խնդիրն այն է, որ դեռեւս ամիսներ առաջ Թուրքիան Իրա­քի հետ քրդա­կան զինված խմբա­վո­րումնե­րի դեմ համա­տեղ պայքա­րի համա­ձայնության է հասել, ինչը հնա­րա­վո­րություն է ստեղծել, որպեսզի Անկա­րան բավա­կան ազատ գործի այդ երկրի տարածքում:
Կենտրո­նա­կան կառա­վա­րությունից զատ Թուրքիան լուրջ պայմա­նա­վորվա­ծություններ է ձեռք բերել նաեւ Իրաքյան Քրդստա­նի ղեկա­վա­րության հետ: Անկա­րա­յի նպա­տակն է Իրա­քի հյուսի­սից դեպի Սիրիա ռազմա­կան փոխադրումնե­րը կասեցնել եւ պաշարման օղա­կի մեջ առնել տեղի քրդա­կան խմբա­վո­րումնե­րին:

Սիրիա­յից ստացվում է չափա­զանց ուշագրավ տեղե­կություն. քրդա­կան զինված ուժե­րը պատրաստ են կռվել Թուրքիա­յի հովա­նա­վո­րությունը վայե­լող զինառյալնե­րի դեմ, որոնք փորձում են շրջա­փա­կել Հալե­պի եւ հարա­կից բնա­կա­վայրե­րի քրդա­կան համայնքնե­րը:

Իրա­քից Սիրիա­յի տարածք շիա­դա­վան կազմա­վո­րումնե­րի մուտքը ռազմա­կա­նից բացի ունի քաղա­քա­կան կարեւո­րություն: Ակնկա­լիքնե­րը, որ արա­բա­կան երկրնե­րը կմիա­վորվեն Ասա­դի դեմ, չեն արդա­րա­նում: Արա­բա­կան երկրնե­րի լիգան Ասա­դին ճանա­չում է Սիրիա­յի օրի­նա­կան նախա­գահ եւ սատա­րում նրա կառա­վա­րությա­նը:

Թուրք-իրաքյան սիներգիան, ինչին տեւա­կան ժամա­նակ ձգտում է Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը, փաստա­ցի չի ստացվում: Իրա­քի աջակցությունը Սիրիա­յի նախա­գա­հի համար շատ էական է: Նախա­դե­պը կարող է կիրա­ռե­լի լինել նաեւ արա­բա­կան այլ երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րում:
Թուրքիան, այսպի­սով, նախա­ձեռնել է չափա­զանց բարդ գործընթաց, որ շոշա­փում է նաեւ Ռուսաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րը: Ռուսաստանյան մամուլն, իհարկե, Սիրիա­յում ռուս-թուրքա­կան դիմա­կա­յության խնդի­րը նրբո­րեն շրջանցում է, բայց փաստա­ցի Թուրքիան չեղարկել է Աստա­նա­յի պայմա­նա­վորվա­ծություննե­րը:

Դեկտեմբե­րի 2‑ին Թուրքիա­յի հովա­նա­վո­րությունը վայե­լող զինյալնե­րը Իդլի­բի շրջա­նում ընդհուպ մոտե­ցել են ռուսա­կան ռազմա­հե­նա­կա­յա­նին: Բացառված չէ, որ իրա­վի­ճա­կի սրացման դեպքում նրանց միջեւ բախումներ սկսվեն: Սիրիա­յի հյուսիս մտած իրաքյան խմբա­վո­րումնե­րը նույնպես կրա­կա­յին շփման մեջ են մտնե­լու թուրքա­մետ խմբա­վո­րումնե­րի հետ: Թուրքիան եւ Իրա­քը կարող են արդեն պաշտո­նա­պես հայտնվել տարբեր ճամբարնե­րում:

Առնչվող Հոդվածներ