26.5 C
Yerevan

Սիրիա­յում Իրա­վի­ճա­կը Ճգնա­ժա­մա­յին Է

Ներկա­յումս Իրա­նը վճռա­կա­նություն է ցուցա­բե­րում ամեն ինչ անել Ասա­դին աջակցե­լու համար։ Սոցցանցե­րում տարածվում են հաղորդագրություններ, որ Թեհրա­նի աջակցությամբ գործող իրաքյան աշխարհա­զո­րա­յիննե­րը շարժվում են դեպի Սիրիա։

Bloomberg. Սիրիա­յի նախա­գահ Ասադն ու Իրա­նը կանգնած են բարդ ընտրության առաջ ապստամբնե­րի առաջխա­ղացման պայմաննե­րում։

Սիրիա­կան ապստամբ ուժե­րը ձգտում են ամրապնդել իրենց վերջին հաջո­ղություննե­րը և գրա­վել նոր տարածքներ, որոնք վերահսկվում են կառա­վա­րա­կան ուժե­րի կողմից։ Սա առաջ է քաշում հարցը՝ արդյո՞ք նախա­գահ Բաշար Ասա­դը կկա­րո­ղա­նա պահպա­նել իշխա­նությունը։
15 տարի տևող Սիրիա­յի հակա­մարտության վերջին շրջա­դարձն ուր կտա­նի՝ դեռևս շատ բան անո­րոշ է, և մեծա­պես կախված է արտա­քին ազդե­ցիկ խաղա­ցողնե­րի ծրագրե­րից, ինչպես նաև ներքին հակա­մարտություննե­րից, որոնք ազդել են իրա­դարձություննե­րի վրա։ 59-ամյա Ասա­դի համար սա նշա­նա­կում է Իրան, որը Սիրիան համա­րում է Իսրա­յե­լին և Արևմուտքին դիմա­կա­յության այսպես կոչված իր առանցքի մաս, և որը տարի­ներ շարունակ ապա­հո­վել է հիմնա­կան ցամա­քա­յին ուժե­րը։ Նաև Ռուսաստա­նը՝ Սառը պատե­րազմի ժամա­նակնե­րից հին դաշնա­կի­ցը, որը 2015 թվա­կա­նին միջամտեց Ասա­դին փրկե­լու համար։

Իրադրությունը կարող է փոխվել, եթե Ռուսաստա­նը, որն ունի ավիա­բա­զա երկրում, սկսի լայնա­մասշտաբ օդա­յին հարվածներ հասցնել ապստամբնե­րին, ինչպես դա եղավ 9 տարի առաջ։ Տարբե­րությունն այն է, որ այս անգամ Մոսկվան զբաղված է իր հակա­մարտությամբ Ուկրաի­նա­յում։

Ասադն իր երկի­րը հասցրել է անկման։ Նրա բնակչությունը պայքա­րում է աղքա­տության, պակա­սուրդնե­րի և էլեկտրաէ­ներգիա­յի պարբե­րա­կան անջա­տումնե­րի դեմ։ ՄԱԿ‑ի գործա­կա­լություննե­րի և սիրիա­կան ՀԿ-ների տվյալնե­րով՝ հակա­մարտության հետև­անքով զոհվել է 300,000-ից 500,000 մարդ, ավե­լի քան 7 միլիո­նը դարձել են ներքին տեղա­հանվածներ, առնվազն 6.4 միլիո­նը՝ փախստա­կաններ, իսկ վնա­սը կազմել է մոտ կես տրի­լիոն դոլար։

Ահա առանցքա­յին հարցե­րից մի քանի­սը․

Սա Ասա­դի վերջն է՞։

Չկան նշաններ, որ Ասա­դը պատրաստ է զիջումնե­րի։ Նրա ընտա­նի­քը Սիրիան վերահսկում է արդեն 50 տարի, և նա պահել է իշխա­նությունը քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի ժամա­նակ։ Ըստ տեղե­կություննե­րի՝ Ասա­դը մեկնել է Մոսկվա այն բանից հետո, երբ իր բանա­կի պաշտպա­նությունը արագ փլուզվել է ապստամբնե­րի առաջխա­ղացման դեմ, սակայն կիրա­կի օրը նա կրկին հայտնվել է Դամասկո­սում, որտեղ հանդի­պել է Իրա­նի արտգործնա­խա­րար Աբբաս Արաղչիի հետ։ «Սիրիան շարունա­կում է պայքա­րը ահա­բեկչության դեմ՝ ուժով և վճռա­կա­նությամբ՝ իր ամբողջ տարածքում», — ասված է Ասա­դի հայտա­րա­րության մեջ։

Կարո՞ղ է նա զիջումնե­րի գնալ։

Մինչ ապստամբնե­րի հարձակման սկսվե­լը, Ասա­դի վրա ճնշում էին գործադրում արա­բա­կան պետություննե­րը, Թուրքիան, արևմտյան տերություննե­րը և նույնիսկ Մոսկվան՝ պահանջե­լով քաղա­քա­կան բարե­փո­խումներ, որոնք կարտո­նեին ընդդի­մությա­նը բանակցա­յին սեղա­նի շուրջ տեղ զբա­ղեցնել, կնպաստեին փախստա­կաննե­րի վերա­դարձին և կդա­դա­րեցնեին թմրա­մի­ջոցնե­րի հոսքը հարև­ան երկրներ։

Մինչ այժմ նախա­գա­հը հենվել է Իրա­նի անսա­սան աջակցության վրա՝ դիմա­կա­յե­լու այս պահանջնե­րին, որոնք ներա­ռում են իր երկրի օգտա­գործման դադա­րե­ցումը՝ որպես զենքի մատա­կա­րարման ուղի Թեհրա­նի աջակցությունը վայե­լող պրոքսի­նե­րի, այդ թվում՝ «Հեզբոլլա­հի» համար։

Նույնիսկ եթե նա զիջի այս կետե­րից որոշնե­րում, անհասկա­նա­լի է, արդյո՞ք ապստամբնե­րը կմասնակցեն բանակցություննե­րին, հաշվի առնե­լով, թե որքան թույլ են եղել սիրիա­կան բանա­կը և կառա­վա­րա­մետ ուժե­րը։

Եթե Ասա­դը տապալվի, ո՞վ կարող է դառնալ նրա իրա­վա­հա­ջորդը։

Սա թերևս ամե­նա­բարդ հարցն է։ Եթե ապստամբնե­րը հասնեն Դամասկոս և կարո­ղա­նան տապա­լել Ասա­դին, հնա­րա­վոր հետև­անքնե­րից մեկը կարող է լինել քաո­սը և երկրի հետա­գա մասնա­տումը։ Ռեժի­մի կողմնա­կիցնե­րը՝ ալա­վի­նե­րի գլխա­վո­րությամբ (հոգև­որ ուղղություն, որին պատկա­նում է Ասա­դը), ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կփախչեն Լաթա­քիա և Տարտուս ափա­մերձ քաղաքներ՝ ստեղծե­լով ղեկա­վա­րության վակուում։

Ապստամբնե­րը, որոնք աջակցություն են ստա­նում դավա­ճան զինվո­րա­կաննե­րից և արտա­գաղթած քաղա­քա­կան ընդդի­մությունից, կարող են ստեղծել իշխա­նության այլընտրանքա­յին կառուցվածք՝ պատե­րազմից ավերված երկի­րը կառա­վա­րե­լու համար։ Ասա­դից հետո հնա­րա­վոր սցե­նարնե­րից մեկը ժամա­նա­կա­վոր ռազմա­կան խորհրդի ձևա­վո­րումն է, որը կաջակցի քաղա­քա­ցիա­կան կառա­վարման մարմնին։ Այդ կառույցի ղեկին կարող են լինել անձինք, որոնք ընդունե­լի կլի­նեն ինչպես ռեժի­մի կողմնա­կիցնե­րի, այնպես էլ հակա­ռա­կորդնե­րի համար։

Ովքե՞ր են ապստամբնե­րը։

Ապստամբնե­րի հիմնա­կան առաջխա­ղա­ցումը, որը հայտնի է որպես «Ագրե­սիա­յի զսպում» գործո­ղություն, գլխա­վո­րում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը՝ նախկի­նում «Ալ-Քաի­դա­յի» մասնաճյուղ, որը դասվում է ահա­բեկչա­կան կազմա­կերպություննե­րի շարքին ԱՄՆ‑ի և այլ երկրնե­րի կողմից։ Համարվում է, որ այս կազմա­կերպությունն ունի 15,000 մարտիկ և տեղա­կան կառա­վարման փորձ Սիրիա­յի հյուսիս-արևմուտքում գտնվող այն տարածքնե­րում, որոնք Ասա­դի վերահսկո­ղության տակ չեն։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին միա­նում են հազա­րա­վոր մարտիկներ, որոնք կազմում են Թուրքիա­յի կողմից աջակցվող և ֆինանսա­վորվող ապստամբա­կան խմբա­վո­րումը՝ հայտնի որպես Սիրիա­յի Ազա­տագրա­կան ճակատ։ Սիրիա­կան ազգա­յին բանա­կը՝ ևս մեկ խումբ, որը նույնպես աջակցվում է Թուրքիա­յից, սկսել է իր սեփա­կան գործո­ղությունը՝ հիմնա­կա­նում երկրի հյուսի­սում, ընդդեմ ԱՄՆ‑ի կողմից աջակցվող քրդա­կան աշխարհա­զո­րա­յիննե­րի։

Ասա­դի համար ամե­նա­մեծ մտա­հո­գությունը այն է, որ հազա­րա­վոր նախկին ապստամբներ, որոնք նախկի­նում տեղա­հանվել էին դեպի հյուսիս, կրկին վերցնում են զենքն ու միա­նում հարձակմա­նը։

Հարա­վա­յին Սիրիա­յի ապստամբնե­րը, հատկա­պես Դարա քաղա­քում և նրա շրջա­կայքում, նույնպես ակտի­վա­նում են։ Ըստ երև­ույթին, «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը հրա­ժարվել է անցյա­լի տարա­ձայնություննե­րից մրցակցող ապստամբա­կան խմբա­վո­րումնե­րի հետ և մեղմացնում է իր իսլա­միստա­կան նախա­սի­րություննե­րը։

Իսկ Ռուսաստա՞նը

Եթե Ասա­դը մնա իշխա­նության, ամե­նա­կարև­որ գործո­նը կլի­նի այն, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստա­նը։ Մոսկվան դարձել է գլխա­վոր ուժա­յին միջնորդը Սիրիա­յում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ‑ի և նրա դաշնա­կիցնե­րի դերը երկրում թուլա­ցավ։

Ռուսաստա­նը, Իրա­նի և Թուրքիա­յի հետ համա­ձայնության գալով, 2016 թվա­կա­նից սկսած աջակցել է Ասա­դին Հալե­պը և այլ տարածքներ վերա­դարձնե­լու գործում։ Սակայն հաշվի առնե­լով նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի սահմա­նա­փակ ռեսուրսնե­րը՝ Մոսկվան կարող է ստի­պել Ասա­դին գնալ լուրջ զիջումնե­րի կամ անգամ «զոհա­բե­րել» նրան՝ ավե­լի լայն պայմա­նա­վորվա­ծություննե­րի հասնե­լու համար՝ կապված Ուկրաի­նա­յի հարցե­րի հետ։

Այդուհանդերձ, Ասա­դը մնում է կարև­որ դաշնա­կից, իսկ Սիրիա­յում տեղա­կայված են ռուսա­կան նավա­հանգիստներ և ռազմա­կան բազա­ներ։ Հետև­ա­բար, դժվար է պատկե­րացնել, որ Պուտի­նը լիո­վին հրա­ժարվի Սիրիա­յում իր ազդե­ցությունից։

Ինչպե՞ս կարող են արձա­գանքել այլ միջազգա­յին ուժեր։

Ներկա­յումս Իրա­նը վճռա­կա­նություն է ցուցա­բե­րում ամեն ինչ անել Ասա­դին աջակցե­լու համար։ Սոցցանցե­րում տարածվում են հաղորդագրություններ, որ Թեհրա­նի աջակցությամբ գործող իրաքյան աշխարհա­զո­րա­յիննե­րը շարժվում են դեպի Սիրիա։ Սիրիան առանցքա­յին դեր ունի Իրա­նի այսպես կոչված «առաջնա­յին պաշտպա­նության դոկտրի­նում», որը հիմնված է տարա­ծաշրջա­նա­յին միջնորդնե­րի վրա՝ դիմա­կա­յե­լու Իսրա­յե­լին և ԱՄՆ-ին։ Իրա­նի դաշնա­կից աշխարհա­զո­րա­յիննե­րը, որոնք գործում են Իրա­քում, Լիբա­նա­նում և այլ երկրնե­րում, օգնել են Ասա­դին վերա­կանգնել վերահսկո­ղությունը այն բանից հետո, երբ նրա բանա­կը պարտություն կրեց 2011 թվա­կա­նի մարտին սկսված ապստամբության սկզբնա­կան փուլե­րում։ Սակայն լիբա­նանյան «Հեզբոլլահ»-ը, որը մեծ ներկա­յություն ունի Սիրիա­յում, զգա­լիո­րեն թուլա­ցել է Իսրա­յե­լի հետ գրե­թե 14-ամսյա հակա­մարտությունից։

Թուրքիան, լինե­լով գերակշռող ուժ Սիրիա­յի հյուսի­սում, սկզբում դեմ էր «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխա­վո­րած հարձակմա­նը։ Սակայն Անկա­րան վերա­նա­յեց իր մոտե­ցումնե­րը՝ կապված Ասա­դի՝ նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի հետ հանդի­պումից հրա­ժարվե­լու հետ։ Հանդիպման նպա­տակն էր քննարկել քաղա­քա­կան բարե­փո­խումնե­րը և ավե­լի քան 3 միլիոն սիրիա­ցի փախստա­կաննե­րի վերա­դարձը։ Ապստամբնե­րի հաջո­ղություննե­րը նույնպես ազդե­ցություն ունե­ցան այս փոփո­խության վրա։

Թուրքիան գոհ է նաև այն հանգա­մանքից, որ ապստամբնե­րը կարո­ղա­ցել են առանց լուրջ արյունա­հե­ղության դուրս մղել ԱՄՆ‑ի աջակցությամբ գործող քրդա­կան խմբե­րին Հալե­պի­ցից և Թել Ռիֆաթ քաղա­քից։

Ի՞նչ դեր են խաղում ԱՄՆ‑ն և Իսրա­յե­լը։

ԱՄՆ‑ը արդեն մոտ 10 տարի համա­գործակցում է սիրիա­ցի քրդե­րի հետ՝ պայքա­րե­լով ԻԳԻԼ‑ի դեմ։ Ներկա­յումս Սիրիա­յում գտնվում են 900 ամե­րի­կա­ցի զինծա­ռա­յողներ։ Արա­բա­կան երկրնե­րը, որոնք վերջերս փորձել են Ասա­դի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել՝ հույս ունե­նա­լով, որ նա կկա­րո­ղա­նա նվա­զեցնել Իրա­նից կախվա­ծությունը, այս պահին պահպա­նում են սպա­սո­ղա­կան դիրք։

Նույնը կարե­լի է ասել նաև Իսրա­յե­լի մասին, որը 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 7‑ին ՀԱՄԱՍ‑ի հարձա­կումից հետո ակտի­վացրել է իր հարվածնե­րը Իրա­նի և «Հեզբոլլահ»-ի դիրքե­րին Սիրիա­յում։

Աղբյուրը‘ Bloomberg

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ