26.5 C
Yerevan

Գերմա­նիան Զորք Կուղարկի՞ Բեռլին

Աղբյուրնե­րի համա­ձայն՝ Դոնալդ Թրամփի թիմը դիտարկում է եվրո­պա­կան կառա­վա­րություննե­րի, Ռուսաստա­նը և Ուկրաի­նան բաժա­նող դեմարկա­ցիոն գիծը պահպա­նե­լու նպա­տա­կով զինվորներ ուղարկե­լու հնա­րա­վո­րությունը՝ այս հակա­մարտությունը ուժով դադա­րեցնե­լու ծրագրի շրջա­նա­կում։

Politico. Բերբո­կը չի բացա­ռում զինվորներ ուղարկե­լու հնա­րա­վո­րությունը Ուկրաի­նա
Գերմա­նիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Անա­լե­նա Բերբո­կը չի բացա­ռել այն հնա­րա­վո­րությունը, որ Բունդեսվե­րից զինվորներ ուղարկվեն Ուկրաի­նա ապա­գա­յում հրա­դա­դա­րի համա­ձայնագրի շրջա­նա­կում։
ՆԱՏՕ‑ի երկրնե­րի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պումից առաջ Բերբո­կը հայտա­րա­րել է, որ «գերմա­նա­կան կողմը կաջակցի ամեն ինչի, ինչը ծառա­յե­լու է խաղա­ղությա­նը ապա­գա­յում», ավե­լացնե­լով, որ դա կանի «բոլոր ուժե­րով»։
Վերջին շաբաթնե­րին Հյուսի­սա­յին Կորեա­յի հազա­րա­վոր զինվորնե­րի Ուկրաի­նա ժամա­նումը քննարկումնե­րի տեղիք է տվել, թե արդյո՞ք եվրո­պա­կան զորքեր պետք է ուղարկել՝ օգնություն ցուցա­բե­րե­լու համար Կիև­ին՝ Ռուսաստա­նի և նրա դաշնա­կիցնե­րի դեմ պայքա­րում՝ համա­ձայնեցված խաղա­ղության համա­ձայնագրի շրջա­նա­կում։ Եվ դա չնա­յած այն բանին որ այս պահին որևէ համա­ձայնա­գիր չկա։
Աղբյուրնե­րի համա­ձայն՝ Դոնալդ Թրամփի թիմը դիտարկում է եվրո­պա­կան կառա­վա­րություննե­րի, Ռուսաստա­նը և Ուկրաի­նան բաժա­նող դեմարկա­ցիոն գիծը պահպա­նե­լու նպա­տա­կով զինվորներ ուղարկե­լու հնա­րա­վո­րությունը՝ այս հակա­մարտությունը ուժով դադա­րեցնե­լու ծրագրի շրջա­նա­կում։
Եվրա­միության նոր գլխա­վոր դիվա­նա­գետ Կայա Կալլա­սը շաբաթվա վերջին հայտա­րա­րել է, որ նա «ոչինչ չի բացա­ռում», երբ խոսքը վերա­բե­րում է Ուկրաի­նա­յում եվրո­պա­կան զինված ուժե­րի ներկա­յության հաստատմա­նը ցանկա­ցած հրա­դա­դա­րի համա­ձայնագրի շրջա­նա­կում, սակայն նշել է, որ որո­շումը պետք է ընդունի Կիևը։
Գերմա­նիա­յի կառա­վա­րությունը մինչ այժմ հրա­ժարվել է աջակցել ցանկա­ցած զորքե­րի տեղա­կայման ծրագրի, սակայն Գերմա­նիա­յի պաշտպա­նության նախա­րա­րության նախկին պետ Նիկո Լանգեն, որը այժմ CEPA վերլուծա­կան կենտրո­նի գիտաշխա­տող է, ասում է, որ Բերբո­կին «ոչինչ չի խանգա­րում» ցույց տալ, որ Բեռլի­նը կաջակցի միջազգա­յին խաղա­ղության ցանկա­ցած ջանքե­րի։
«Բոլո­րը քննարկում են երկրորդ քայլը նախքան առա­ջի­նը… Պուտի­նը դադա­րեցնե­լու պատճառներ չոււնի [Ռուսաստա­նի ռազմա­կան հարձա­կումը]», — ասաց Լանգեն։
Փետրվա­րի 23-ին նշա­նակված արտա­հերթ ընտրություննե­րը հավա­նա­բար կբե­րի նախա­րարնե­րի ներկա­յիս կաբի­նե­տում վերա­կազմա­վորման, քանի որ աջ կենտրո­նա­մետ և Ուկրաի­նա­մետ քրիստո­նեա­դե­մոկրատնե­րը զգա­լիո­րեն առաջ են անցնում հարցումնե­րում։
Աղբյուրը՝ Politico

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ