Աղբյուրների համաձայն՝ Դոնալդ Թրամփի թիմը դիտարկում է եվրոպական կառավարությունների, Ռուսաստանը և Ուկրաինան բաժանող դեմարկացիոն գիծը պահպանելու նպատակով զինվորներ ուղարկելու հնարավորությունը՝ այս հակամարտությունը ուժով դադարեցնելու ծրագրի շրջանակում։
Politico. Բերբոկը չի բացառում զինվորներ ուղարկելու հնարավորությունը Ուկրաինա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը չի բացառել այն հնարավորությունը, որ Բունդեսվերից զինվորներ ուղարկվեն Ուկրաինա ապագայում հրադադարի համաձայնագրի շրջանակում։
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ Բերբոկը հայտարարել է, որ «գերմանական կողմը կաջակցի ամեն ինչի, ինչը ծառայելու է խաղաղությանը ապագայում», ավելացնելով, որ դա կանի «բոլոր ուժերով»։
Վերջին շաբաթներին Հյուսիսային Կորեայի հազարավոր զինվորների Ուկրաինա ժամանումը քննարկումների տեղիք է տվել, թե արդյո՞ք եվրոպական զորքեր պետք է ուղարկել՝ օգնություն ցուցաբերելու համար Կիևին՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ պայքարում՝ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Եվ դա չնայած այն բանին որ այս պահին որևէ համաձայնագիր չկա։
Աղբյուրների համաձայն՝ Դոնալդ Թրամփի թիմը դիտարկում է եվրոպական կառավարությունների, Ռուսաստանը և Ուկրաինան բաժանող դեմարկացիոն գիծը պահպանելու նպատակով զինվորներ ուղարկելու հնարավորությունը՝ այս հակամարտությունը ուժով դադարեցնելու ծրագրի շրջանակում։
Եվրամիության նոր գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը շաբաթվա վերջին հայտարարել է, որ նա «ոչինչ չի բացառում», երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում եվրոպական զինված ուժերի ներկայության հաստատմանը ցանկացած հրադադարի համաձայնագրի շրջանակում, սակայն նշել է, որ որոշումը պետք է ընդունի Կիևը։
Գերմանիայի կառավարությունը մինչ այժմ հրաժարվել է աջակցել ցանկացած զորքերի տեղակայման ծրագրի, սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին պետ Նիկո Լանգեն, որը այժմ CEPA վերլուծական կենտրոնի գիտաշխատող է, ասում է, որ Բերբոկին «ոչինչ չի խանգարում» ցույց տալ, որ Բեռլինը կաջակցի միջազգային խաղաղության ցանկացած ջանքերի։
«Բոլորը քննարկում են երկրորդ քայլը նախքան առաջինը… Պուտինը դադարեցնելու պատճառներ չոււնի [Ռուսաստանի ռազմական հարձակումը]», — ասաց Լանգեն։
Փետրվարի 23-ին նշանակված արտահերթ ընտրությունները հավանաբար կբերի նախարարների ներկայիս կաբինետում վերակազմավորման, քանի որ աջ կենտրոնամետ և Ուկրաինամետ քրիստոնեադեմոկրատները զգալիորեն առաջ են անցնում հարցումներում։
Աղբյուրը՝ Politico
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը