21.4 C
Yerevan

Թբի­լի­սիի Ցույցե­րը Հնարավորությո՞ւն Են Թե Ռիսկ

Վրաստա­նի այս քայլը նշա­նա­կում է գիտակցված հեռա­ցում Արևմուտքից, ասում է Վրաստա­նի Քաղա­քա­կա­նության ինստի­տուտի ղեկա­վար Կոռնել Կակա­չիան. «[Վրա­ցա­կան երա­զանքն] այլևս չի ցանկա­նում ենթարկվել ԵՄ պայմաննե­րին։ Փոխա­րե­նը, նրանք ձգտում են կենտրո­նացնել իշխա­նությունը և համա­գործակցել ոչ լիբե­րալ պետություննե­րի հետ, ինչպի­սիք են Ռուսաստա­նը, Չինաստա­նը կամ Իրա­նը»։

The Economist. Թբի­լի­սիում հակա­ռուսա­կան մասշտա­բա­յին ցույցե­րը հիշեցնում են ուկրաի­նա­կան Մայդա­նը
Արձա­գանքն ակնհայտ է թվում։ Կրեմլի կողմից աջակցվող օլի­գարխը գրա­վում է իշխա­նությունը և խզում երկրի հարա­բե­րություննե­րը Եվրա­միության հետ՝ առա­ջացնե­լով մասշտա­բա­յին բողոքներ։ Դիմա­կա­վորված ոստի­կաննե­րը ծեծում են խաղաղ ցուցա­րարնե­րին, ինչը ավե­լի շատ մարդկանց է բերում փողոցներ։ Նմա­նա­տիպ տեսա­րաններ էին տեղի ունե­նում Կիևի Մայդա­նի հեղա­փո­խության ժամա­նակ 2013–14 թվա­կաննե­րին, որն ի վերջո 2022թ․ փետրվա­րին հանգեցրեց երկրի նախա­գա­հի տապալմա­նը։
Վերջին մի քանի օրե­րին նմա­նա­տիպ իրա­դարձություններ են տեղի ունե­նում Թբի­լի­սիում։ Տասնյակ հազա­րա­վոր ցուցա­րարներ ամեն գիշեր դուրս են գալիս փողոց։ Ոստի­կա­նությունը ծեծել և արցունքա­բեր գազով խեղդել է ցուցա­րարնե­րին, որոնք շրջա­պա­տել էին խորհրդա­րա­նի շենքը և «կրա­կել» դրա ուղղությամբ հրա­վա­ռություննե­րով։ «Մեր ապա­գան գողա­նում են… Մենք բոլորս մեկ բան ենք ուզում՝ Եվրո­պա, ոչ թե Ռուսաստան», — ասում է 29-ամյա Միխեիլ Մեսխին՝ ցույց տալով ամբո­խին, որի շատ անդամներ հակա­գազնե­րով էին։
Իշխա­նություննե­րը դեռ վստահ են երև­ում, և դիտորդնե­րը կարծում են, որ Մայդա­նի ոճով փլուզման հավա­նա­կա­նությունը փոքր է։ Կառա­վա­րությունը փաստա­ցի գտնվում է Ռուսաստա­նում հարստա­ցած միլիարդա­տեր Բիձի­նա Իվա­նիշվի­լիի ձեռքե­րում։ Վերջին 12 տարի­նե­րին երկի­րը ղեկա­վա­րում է նրա կողմից հիմնադրված և մինչ օրս վերահսկվող «Վրա­ցա­կան երա­զանք» կուսակցությունը։
Հոկտեմբե­րի 26-ին «Վրա­ցա­կան երա­զանքը» հայտա­րա­րեց հերթա­կան ընտրություննե­րի հաղթա­նա­կի մասին։ Ընդդի­մությունը անմի­ջա­պես մերժեց արդյունքնե­րը, բայց բողոքնե­րը նշա­նա­կա­լի չէին, իսկ կոպիտ կեղծիքնե­րի ապա­ցույցներ չկա­յին։ Սա մեղմեց միջազգա­յին արձա­գանքը։ Շատե­րը կարծում էին, որ վրա­ցի­նե­րը դժկա­մությամբ հաշտվել են «Վրա­ցա­կան երա­զանքի» հաղթա­նա­կի հետ։ Պարզվեց, որ արձա­գանքը պարզա­պես ուշա­ցած էր՝ բողոքնե­րը տարածվե­ցին Թբի­լի­սիից դեպի Բաթումի, Փոթի և Քութա­յի­սի քաղաքներ, և 3.7 միլիոն բնակչություն ունե­ցող երկրի մեծ մասը գտնվում է ցույցե­րի մեջ։
Բողոքնե­րի շարժա­ռի­թը դարձավ կառա­վա­րության՝ Արևմուտքից հեռա­նա­լու ակնհայտ որո­շումը։ Նոյեմբե­րի 28-ին Եվրա­խորհրդա­րա­նը ընդունեց բանաձև, որտեղ հայտա­րա­րեց, որ ընտրություննե­րը «ոչ ազատ էին, ոչ էլ արդար», և կոչ արեց նոր ընտրություննե­րի անցկացմա­նը։ Վրաստա­նի վարչա­պետ Իրակլի Քոբա­խի­ձեն դատա­պարտեց այս քայլը՝ այն համա­րե­լով միջամտություն երկրի ներքին գործե­րին։ Նա առնվազն մինչև 2028 թվա­կա­նը սառեցրեց ԵՄ անդա­մակցության բանակցություննե­րը և հայտա­րա­րեց, որ երկի­րը հրա­ժարվե­լու է ԵՄ բյուջե­տա­յին դրա­մաշնորհնե­րից։ Վլա­դի­միր Պուտի­նը ողջունեց այս սառե­ցումը՝ գովե­լով «Վրա­ցա­կան երա­զանքի» «քաջությունը»։ Միացյալ Նահանգնե­րը, իր հերթին, սառեցրեց Վրաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունը։

Վրաստա­նի այս քայլը նշա­նա­կում է գիտակցված հեռա­ցում Արևմուտքից, ասում է Վրաստա­նի Քաղա­քա­կա­նության ինստի­տուտի ղեկա­վար Կոռնել Կակա­չիան. «[Վրա­ցա­կան երա­զանքն] այլևս չի ցանկա­նում ենթարկվել ԵՄ պայմաննե­րին։ Փոխա­րե­նը, նրանք ձգտում են կենտրո­նացնել իշխա­նությունը և համա­գործակցել ոչ լիբե­րալ պետություննե­րի հետ, ինչպի­սիք են Ռուսաստա­նը, Չինաստա­նը կամ Իրա­նը»։
Իվա­նիշվի­լին փորձել է վախեցնել վրա­ցի­նե­րին՝ հիշեցնե­լով Ուկրաի­նա­յի օրի­նա­կը և զգուշացնե­լով, որ Արևմուտքի կողմն անցնե­լը կարող է Ռուսաստա­նին կրկին հարձակման մղել երկրի վրա, ինչպես 2008 թվա­կա­նին։ Այդ վախեցնող քարոզչությունը վրա­ցի­նե­րին բողո­քի ցույցե­րից հետ չկանգնեցրեց։ ՆԳՆ տվյալնե­րով՝ տուժել են 113 ոստի­կաններ և այլ աշխա­տա­կիցներ։ Ոստի­կա­նությունը կոշտ արձա­գանքեց՝ օգտա­գործե­լով արցունքա­բեր գազ, ջրա­յին թնդա­նոթներ և ռետի­նե փամփուշտներ։ Հարյուրա­վոր ցուցա­րարներ և լրագրողներ ձերբա­կալվել են, ինչպես նաև ընդդի­մա­դիր քաղա­քա­կան գործիչներ։
Ցույցե­րը դժվար թե պարզա­պես ցրվեն, սակայն նրանց ակնհայտ առաջնորդ չկա։ Միակ միա­վո­րող կերպա­րը նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լին է, որի լիա­զո­րություններն ավե­լի շատ արա­րո­ղա­կարգա­յին են։ Նա հանդես է եկել ցուցա­րարնե­րի կողքին։ Բիձի­նա Իվա­նիշվի­լին ցանկա­նում է փոխա­րի­նել նրան ֆուտբո­լիստ Միխեիլ Կավե­լաշվի­լու հետ, երբ Զուրա­բիշվի­լիի լիա­զո­րություննե­րը լրան այս ամսվա վերջին։ Սակայն նոյեմբե­րի 30-ին նախա­գա­հը հայտա­րա­րել է, որ չի հեռա­նա մինչև նոր խորհրդա­րա­նա­կան ընտրություններ չանցկացվեն։ Հաջորդ նախա­գա­հը պետք է ընտրվի խորհրդա­րա­նի կողմից, սակայն Զուրա­բիշվի­լին պնդում է, որ նոր ընտրված խորհրդա­րա­նը ոչ լեգի­տիմ է։
Չնա­յած Վրաստա­նը լիա­կա­տար ճգնա­ժա­մի մեջ է, երկրի ներսում խոշոր անկարգություններ դեռ չկան։ Միայն մի քանի դեսպաններ և միջին աստի­ճա­նի պաշտոնյա­ներ են հրա­ժա­րա­կան տվել։ Ոստի­կա­նության մեջ դավա­ճա­նության նշաններ չկան, իսկ ՆԱՏՕ‑ի կողմից պատրաստված բանա­կը մնում է իր զորա­նոցնե­րում։ «Վրա­ցա­կան երա­զանքը» ամուր վերահսկում է պետա­կան ռադիո­հե­ռուստա­տե­սությունը և այն օգտա­գործում է գյուղա­կան բնա­կա­վայրե­րում ընտրողնե­րի վրա ազդե­լու համար։
«Մեզ համար գաղտնիք է մնում, թե ինչու կառա­վա­րությունը ձեռնարկեց նման բացա­հայտ հակաեվրո­պա­կան քայլ… Բայց ես չեմ կարծում, որ դա սխալ հաշվարկ է։ Նրանք գործում են չափա­զանց հաշվենկատ և լավ են հասկա­նում իրա­վի­ճա­կը», — ասում է մեկ արևմտյան դիվա­նա­գետ։
▪️Ցույցե­րը, սակայն, կարծես թե անհանգստացրել են վարչա­պետ Իրակլի Քոբա­խի­ձեին։ Խառնաշփոթ մամուլի ասուլի­սի ժամա­նակ նա պնդել է, որ ԵՄ‑ի հետ բանակցություննե­րը «չեն սառեցվել» (թվում է, որ նա նախընտրում է «հետաձգվել» տերմի­նը) և հայտա­րա­րել է, որ կառա­վա­րությունը «անե­լու է ամեն հնա­րա­վո­րը», որպեսզի մինչև 2030 թվա­կա­նը Վրաստա­նը հասնի ԵՄ անդա­մակցության։ Սակայն սա քիչ հավա­նա­կան է, որ կհանգստացնի ամբո­խին։ Չնա­յած Մայդա­նի բողո­քի ցույցե­րի արձա­գանքնե­րին, վրա­ցա­կան կառա­վա­րությունը շատ ավե­լի պաշտպանված տեսք ունի։ «Ոստի­կա­նությունը կարծես ուրախ է ամեն գիշեր նույն խաղը խաղալ՝ անկա­րո­ղության զգա­ցումով ծեծե­լով մարդկանց», — նշում է Թբի­լի­սիում գտնվող արևմտյան մի դիտորդ։ Չկան «որևէ նշաններ, որ [Վրաստա­նի առաջնորդնե­րը] մտա­դիր են փոխել ուղղությունը»։ Իսկ շատ վրա­ցի­նե­րի համար Ուկրաի­նա­յի հետ նմա­նություններն ավե­լի շատ մտա­հո­գության, քան հույսի աղբյուր են։
Աղբյուրը՝ the Economist

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ