26.5 C
Yerevan

Արդյո՞ք Սիրիա­կան Նոր Պատե­րազմը Կթեթև­ացնի Ուկրաի­նա­կան Ճակա­տը

Ռուսաստա­նը Սիրիա­յում ունի երկու ռազմա­բա­զա՝ Հմեյմի­մի ավիա­բա­զան և Տարտուսի ռազմա­ծո­վա­յին կենտրո­նը, որոնք թույլ են տալիս Ռուսաստա­նին ուժ կիրա­ռել Միջերկրա­կան ծովում։ Հայտնի է դարձել, որ Ռուսաստա­նը տարհա­նում է Տարտուսի ռազմա­ծո­վա­յին բազան, որը գտնվում է Սիրիա­յի արևմուտքում։

Newsweek

Սիրիա­յի հյուսի­սարևմտյան հատվա­ծում ապստամբնե­րի անսպա­սե­լի հարձա­կումնե­րը կարող են շեղել Ռուսաստա­նի ուշադրությունը Ուկրաի­նա­յի հակա­մարտությունից, բայց արդյո՞ք այդ շեղումը բավա­կա­նա­չափ լուրջ կլի­նի, որպեսզի դառնա փրկօ­ղակ Կիևի համար,- հայտնում է Newsweek‑ը։
Ռուսաստա­նը աջակցել է Ասա­դի ռեժի­մին 2011 թվա­կա­նի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի սկզբից և պաշտո­նա­պես ներգրավվել է հակա­մարտության մեջ 2015 թվա­կա­նին՝ աջակցե­լու համար Սիրիա­յի առաջնորդին։ Ամե­րիկյան Ռազմա­վա­րա­կան և միջազգա­յին հետա­զո­տություննե­րի կենտրո­նը նկա­րագրել է Ռուսաստա­նի մասնակցությունը որպես «որո­շիչ օդա­յին ուժի տրա­մադրում սիրիա­կան և Իրա­նի աջակցությամբ գործող ցամա­քա­յին ուժե­րին»՝ ընդլայնե­լով Ասա­դի վերահսկո­ղությունը տարածքնե­րի վրա։
2015 թվա­կա­նի աշնա­նից Ռուսաստա­նը Սիրիա­յում հիմնա­կա­նում ավիա­ցիա է կիրա­ռել, բայց նա նաև ունե­ցել է ցամա­քա­յին հատուկ ստո­րա­բա­ժա­նումներ՝ ավիա­հարվածնե­րը ղեկա­վա­րե­լու համար, ինչպես նաև ռուսա­կան հրա­մա­նա­տարներ, որոնք ղեկա­վա­րում էին սիրիա­կան զորքե­րը, ասում է Լոնդո­նի Թագա­վո­րա­կան քոլե­ջի ռազմա­կան ուսումնա­սի­րություննե­րի բաժնի գիտաշխա­տող Մարի­նա Միրո­նը։ Նա ներկա­յացրել է հակա­մարտության հիմնա­կան փոփո­խություննե­րը, որոնք կարող են ուժե­ղացնել Ուկրաի­նա­յի հույսե­րը, որ Ռուսաստա­նը կարող է ծանրա­բեռնվել Ասա­դին շարունակվող ռազմա­կան աջակցություն ցուցա­բե­րե­լու պատճա­ռով։
«Կարև­որ դերա­կա­տար» Սիրիա­յում եղել է «Վագներ» խումբը և այլ զինված խմբա­վո­րումներ ու մասնա­վոր ռազմա­կան ընկե­րություններ, ասել է Միրո­նը Newsweek‑ի հետ զրույցում։ «Վագներ»-ը մեծ դեր է խաղա­ցել Ուկրաի­նա­յում, մինչև անցած տարվա ապստամբությունը, որը Մոսկվա­յին ստի­պեց խմբի տարանջատման։ Միրո­նի խոսքով՝ «Վագներ»-ը սերտո­րեն համա­գործակցել է տեղի քրդա­կան ուժե­րի հետ, որոնք հայտնի են որպես Ժողովրդա­կան ինքնա­պաշտպա­նության ջոկատներ։ Նրանց համա­րում են Թուրքիա­յի տարածքում գործող քուրդ ապստամբնե­րի՝ Քրդստա­նի աշխա­տա­վո­րա­կան կուսակցության սիրիա­կան ճյուղը, որ Անկա­րան ահա­բե­կիչներ է համա­րում։
Երեքշաբթի Ուկրաի­նա­յի ռազմա­կան հետա­խուզությունը (ԳՈւՌ) հայտա­րա­րեց, որ Ռուսաստա­նը նոր ուժեր է ուղարկում Սիրիա մասնա­վոր ռազմա­կան ընկե­րություննե­րից։ Երբ 2016 թվա­կա­նին ռեժի­մի ուժե­րը կրկին գրա­վե­ցին Հալե­պը, Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը հայտա­րա­րեց, որ «կասկած չկա», որ Ռուսաստա­նի «ուղղա­կի մասնակցությունը» Ասա­դի արշա­վում վճռա­կան դեր է խաղա­ցել։
Վերջին օրե­րին Ռուսաստա­նը ավիա­հարվածներ է հասցնում ընդդի­մա­դիր ուժե­րին՝ փորձե­լով հավա­սա­րակշռել Ասա­դին աջակցե­լու պարտա­վո­րությունը Ուկրաի­նա­յի վրա կենտրո­նա­նա­լու անհրա­ժեշտության հետ։ «Ռուսաստա­նը չի կարող լքել Սիրիան», — ասում է Միրո­նը։
«Ռուսաստա­նի քաղա­քա­կան, տնտե­սա­կան կամ ռազմա­կան հզո­րության ցանկա­ցած մակարդա­կի շեղումը Ուկրաի­նա­յի դեմ հակա­մարտությունից ձեռնտու է Ուկրաի­նա­յին», — ասում է բրի­տա­նա­կան Council on Geostrategy վերլուծա­կան կենտրո­նի ազգա­յին անվտանգության հարցե­րի գիտաշխա­տող Ուիլյամ Ֆրի­րը:
«Այնուա­մե­նայնիվ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ազդե­ցությունը կլի­նի չափա­զանց սահմա­նա­փակ… Ուկրաի­նա­յում ռազմա­կան գործո­ղություննե­րը չափա­զանց կարև­որ են Կրեմլի համար», — նշել է Ֆրի­րը Newsweek-ին տված հարցազրույցում։ «Ռուսա­կան ռազմա­կան ռեսուրսնե­րը, որոնք ուղղված են Ասա­դին, քիչ հավա­նա­կան է, որ զգա­լիո­րեն փոխեն Ուկրաի­նա­յում արշա­վի ընթացքը», — համա­ձայնել է Ռազմա­վա­րա­կան ուսումնա­սի­րություննե­րի թագա­վո­րա­կան ինստի­տուտի (RUSI) ցամա­քա­յին պատե­րազմնե­րի գիտաշխա­տող Նիք Ռեյնոլդսը։
«Հալե­պի անկման լիարժեք հետև­անքնե­րը և դրա ազդե­ցությունը Դամասկո­սի ռեժի­մի վրա դեռևս պարզ չեն, բայց Սիրիա­յում ռազմա­կան գործո­ղություննե­րը շատ ավե­լի փոքր մասշտաբներ ունեն, քան Եվրո­պա­յում, և Ասա­դի ռեժի­մին աջակցե­լը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, մեծ նյութա­կան ծախսեր չի պահանջի», — ասել է Ռեյնոլդսը Newsweek-ին։
Ռուսա­կան ինքնա­թիռնե­րը ակտի­վո­րեն գործում են Սիրիա­յում, բայց դա «չի նշա­նա­կում, որ այնտեղ նշա­նա­կա­լի ուժեր են տեղա­կայված», ասում է ավիա­ցիա­յի փորձա­գետ և Ուկրաի­նա­յի ՀՕՊ նախկին սպա Վալե­րի Ռոմա­նենկոն։ Ռոմա­նենկո­յի խոսքով՝ քիչ հավա­նա­կան է, որ իրա­պես ազդե­ցություն կունե­նա Ուկրաի­նա­յում հակա­մարտության ընթացքի վրա։ Մերձա­վոր Արև­ելքում գտնվող ռուսա­կան ինքնա­թիռնե­րը «բավա­րար են ցամա­քա­յին զորքե­րին աջակցե­լու համար ներկա­յիս համե­մա­տա­բար սահմա­նա­փակ գործո­ղություննե­րի ընթացքում»:
Ուկրաի­նա­յի Անվտանգության խորհրդի կիբե­ռանվտանգության նախկին փոխքարտուղար, այժմ Prevail լոնդոնյան ընկե­րության տեխնո­լո­գիա­կան բաժնի ղեկա­վար Անդրեյ Զյուզը կարծում է, որ հետև­անքնե­րը, հավա­նա­բար, կլի­նեն ավե­լի շատ քաղա­քա­կան, քան ռազմա­կան։
«Ռուսաստա­նի թուլացման ցանկա­ցած նշան Սիրիա­յում մեծ դեր կխա­ղա Ուկրաի­նա­յի համար, քանի որ Պուտի­նի հեղի­նա­կության կորուստը ոգեշնչող կլի­նի ուկրաի­նա­ցի­նե­րի համար», — նշել է Զյուզը Newsweek-ին։
Ռուսաստա­նը Սիրիա­յում ունի երկու ռազմա­բա­զա՝ Հմեյմի­մի ավիա­բա­զան և Տարտուսի ռազմա­ծո­վա­յին կենտրո­նը, որոնք թույլ են տալիս Ռուսաստա­նին ուժ կիրա­ռել Միջերկրա­կան ծովում։ Հայտնի է դարձել, որ Ռուսաստա­նը տարհա­նում է Տարտուսի ռազմա­ծո­վա­յին բազան, որը գտնվում է Սիրիա­յի արևմուտքում։ Սա կարող է վկա­յել, որ Ռուսաստա­նը «չի պատրաստվում նշա­նա­կա­լի ուժե­ղա­ցումներ ուղարկել Ասա­դին մոտ ապա­գա­յում», հայտա­րա­րել է Պատե­րազմի ուսումնա­սիրման ինստի­տուտը (ISW) երեքշաբթի։ «Ուստի, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Ռուսաստա­նը վերա­տե­ղա­կա­յում է նավե­րը իր հյուսի­սարևմտյան բազա­ներ և Կալի­նինգրա­դի շրջա­նում», — կանխա­տե­սել է ISW‑ը։
Երեքշաբթի Ուկրաի­նա­յի ռազմա­կան հետա­խուզությունը (ԳՈւՌ) հայտնել է, որ ապստամբնե­րի հաջո­ղություննե­րը Հալե­պում և Համա­յում, ինչպես նաև նրանց առաջխա­ղա­ցումը դեպի հարավ՝ Հոմսի ուղղությամբ, հարված են հասցրել Սիրիա­յում ռուսա­կան զորքե­րի բարո­յա­կա­նությա­նը։ Ըստ հաղորդումնե­րի՝ ռուս-արա­բա­կան թարգմա­նիչներ «շտապ» ուղարկվում են Համա։
Աղբյուրը՝
https://www.newsweek.com/syria-crisis-russia-ukraine-vladimir-putin-bashar-al-assad-1994932

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ