16.5 C
Yerevan

Սիրիա­կան Փորձը Եւս Մեկ Ահա­զանգ Է Մեզ Համար

Ի՞նչ նշա­նա­կություն ունի ռուսնե­րի ներկա­յությունը Հայաստա­նում։ Արդյո՞ք նրանք պաշտպա­նե­լու են մեզ, եթե թուրքե­րը, օրի­նակ հարձակվեն։ Արցա­խի ու Սիրիա­յի փորձե­րը ասում են, որ ոչ։ Այդ դեպքում ի՞նչ է լինե­լու ռոսւա­կան ռազմա­բա­զա­յի հետ։ Կամ ասենք հայ-իրա­նա­կան սահմա­նին հայ սահմա­նա­պահն է գրանցում մուտքն ու ելքը, բայց ո՞ւմ է պատկա­նում ամբողջ թվա­յին վերահսկո­ղա­կան մեխա­նիզմը։ Ո՞ւմ է պատկա­նում օրի­նակ Զվարթնոց օդա­նա­վա­կա­յա­նի թվա­յին տվյալնե­րը։ Հայաստանի՞ն։ Դա հայկակա՞ն է, թե ոչ։

Ստե­փան Ասդուրեան

1inAM‑ը զրուցել է Բերկլիի համալսա­րա­նի պրոֆե­սոր Ստե­փան Ասդուրեա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նա­յին նորություններն ու դրանց ազդե­ցությունը Հայաստա­նի վրա։
Ստե­փան Ասդուրեանն իր խոսքում նշեց, որ տեղի ունե­ցածն ինչ որ առումով անսպա­սե­լի էր շատ շատե­րի համար։ Նույնիսկ Իսրա­յե­լի ու շատ այլ երկրնե­րի համար դա կանխա­տե­սե­լի չէր։ Նշվում էր, որ իրադրությունը բարդ է, բայց որ մի քանի օրում Ասադնե­րի իշխա­նությունը վերջնա­կա­նա­պես կտա­պալվի, դա անսպա­սե­լի էր։ Սիրիա­յի անկումը միանշա­նակ պարտություն էր Ռուսաստա­նի ու Իրա­նի համար։ Ժամա­նա­կը ցույց կտա, թե կողմե­րից որ մեկի համար միջնա­ժամկետ կամ երկա­րա­ժամկետ կտրվածքով դա ինչ հետև­անք կթողնի։ Հիմա թուրքե­րը շտա­պում են խոշոր հաղթա­նակ արձա­նագրել, բայց արդյո՞ք դա այդպես կմնա։ Ինչ վերա­բե­րում է Մոսկվա­յին և Թեհրա­նին, ապա նրանք չօգնե­ցին Ասա­դին, որովհետև չկա­րո­ղա­ցան։ Հատկա­պես ռուսնե­րի պարա­գում դա մտա­հո­գիչ է, որովհետև Սիրիան ռուսնե­րի համար շատ ավե­լի կարև­որ էր, քան նույնիսկ Հայաստա­նը։ Տիրա­պե­տել Սիրիա­յում, նշա­նա­կում է տիրա­պե­տել կամ նման մեծ շանս ներկա­յացնել Միջերկրա­կան ծովում, ինչպես որ Ուկրաի­նա­յին տրա­պե­տե­լը նաև Սև ծովի համար է արվում։ Իսկ այն, որ ռուսնե­րըը չպաշտպա­նե­ցին Սիրիան, մտա­հո­գիչ է այն առումով, որ չի պաշտպա­նե­լու նաև Հայաստա­նը։ Գրե­թե նույն ձև իրա­դարձություննե­րը զարգա­ցան Արցա­խում։
Պրոֆե­սո­րը հարկ համա­րեց խոսել Հայաստա­նի և նրա քաղա­քա­կան կողմնո­րոշման մասին։ Ասդուրեա­նը նշեց, որ մինչև հիմա Հայաստա­նը վերջնա­կան քաղա­քա­կան կողմնո­րո­շում չունի, մինչդեռ դա հստա­կո­րեն անհրա­ժեշտ է գիտե­նալ, որովհետև ժամա­նա­կը գնա­լով սպառվում է, մարտահրա­վերներն ավե­լի են խստա­նում, իսկ մենք, խոշոր հաշվով ոչինչ չենք անում։ Ժպիտնե­րը և բարի խոսքե­րը ոչ մի նշա­նա­կություն չունեն։ Հայաստա­նը, անկախ նրա­նից, թե ինչ է հայտա­րա­րում, չունի ռազմաստրա­տե­գիա­կան այնպի­սի փոփո­խություններ, որն նրան կկա­րո­ղա­նա ռեալ անկա­խացնի Ռուսաստա­նից, մինչդեռ դա հրա­տապ է՝ հատկա­պես, որ Հայաստա­նը մեծ կախվա­ծություն ունի Ռուսաստա­նից։ Մենք դեռևս չենք կարո­ղա­նում նույնիսկ պարե­նա­յին անվտանգության հարց լուծել, ուր մնաց այնպի­սի ստրա­տե­գիա­կան հարցե­րի մասին մտա­ծե­լը, ինչպես գազ, նավթ, կամ լոգիստիկ նշա­նա­կության դեպքեր։
Ասդուրեա­նը նաև անդրա­դարձավ մի այլ կարև­որ հարցի՝ ի՞նչ նշա­նա­կություն ունի ռուսնե­րի ներկա­յությունը Հայաստա­նում։ Արդյո՞ք նրանք պաշտպա­նե­լու են մեզ, եթե թուրքե­րը, օրի­նակ հարձակվեն։ Արցա­խի ու Սիրիա­յի փորձե­րը ասում են, որ ոչ։ Այդ դեպքում ի՞նչ է լինե­լու ռոսւա­կան ռազմա­բա­զա­յի հետ։ Կամ ասենք հայ-իրա­նա­կան սահմա­նին հայ սահմա­նա­պահն է գրանցում մուտքն ու ելքը, բայց ո՞ւմ է պատկա­նում ամբողջ թվա­յին վերահսկո­ղա­կան մեխա­նիզմը։ Ո՞ւմ է պատկա­նում օրի­նակ Զվարթնոց օդա­նա­վա­կա­յա­նի թվա­յին տվյալնե­րը։ Հայաստանի՞ն։ Դա հայկակա՞ն է, թե ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ