14.8 C
Yerevan

Ասա­դը Քաղա­քա­կան Ապաստան Է Ստա­ցել, Իսկ Սիրիա՞ն

Ոչ ոք Սիրիա­յի նախկին բռնա­պե­տի դեմ քրեա­կան հետապնդում չի սկսի: Նրա­նից կմնա հիշո­ղություն, որ քսանչորս տարի երկիր է կառա­վա­րել, բայց այդպես էլ չի կարո­ղա­ցել ոչ նրա միասնա­կա­նությունը պահել, ոչ տնտե­սությունը զարգացնել, ոչ անգամ ստեղծել մարտունակ կանո­նա­վոր բանակ:

Վահրամ Աթա­նեսյան

Վլա­դի­միր Պուտի­նը Մոսկվա­յում մարդա­սի­րա­կան նկա­տա­ռումնե­րից ելնե­լով քաղա­քա­կան ապաստան ստա­ցած Բաշար ալ-Ասա­դի հետ «հանդիպման ծրա­գիր չունի»: Այդ մասին մամուլին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկո­վը: Նա հրա­ժարվել է Ասա­դի Մոսկվա տեղա­փոխվե­լու վերա­բերյալ որեւէ մանրա­մասնություններ ներկա­յացնել: Միջազգա­յին մամուլը, սակայն, տեղե­կություն է տարա­ծել, որ Ասա­դի անձնա­կան ինքնա­թի­ռը նախ Դամասկո­սից թռել է Լաթա­քիա, ապա՝ ուղղություն վերցրել դեպի Մոսկվա: Թռիչքից մի քանի րոպե անց ինքնա­թիռն անջա­տել է տեղո­րո­շիչ սարքե­րը, որ կրկին միա­ցել են արդեն Մոսկվա­յի օդա­նա­վա­կա­յաննե­րից մեկում վայրէջքից մի քանի րոպե առաջ: Ասա­դի ինքնա­թի­ռի համար, ենթադրա­բար, օդա­յին միջանցք ապա­հո­վել է Թուրքիան:

Ասա­դի հետա­գա ճակա­տա­գի­րը, կարծես, կանխո­րոշված է, նա կապրի Մոսկվա­յում, որտեղ մոտ երկու տասնյակ բնա­կա­րան եւ առանձնատներ ունի: Նրա ավագ որդին Մոսկվա­յի համալսա­րա­նի շրջա­նա­վարտ է, վերջերս թեկնա­ծուա­կան ատե­նա­խո­սություն է պաշտպա­նել: Ոչ ոք Սիրիա­յի նախկին բռնա­պե­տի դեմ քրեա­կան հետապնդում չի սկսի: Նրա­նից կմնա հիշո­ղություն, որ քսանչորս տարի երկիր է կառա­վա­րել, բայց այդպես էլ չի կարո­ղա­ցել ոչ նրա միասնա­կա­նությունը պահել, ոչ տնտե­սությունը զարգացնել, ոչ անգամ ստեղծել մարտունակ կանո­նա­վոր բանակ:

Հալե­պը, Հոմսը, Համան, Դամասկո­սը ոչ թե գրավվել են «ապստամբա­կան ուժե­րի» կողմից, ինչպես փորձում են ներկա­յացնել, այլ սիրիա­կան բանա­կի կողմից հանձնվել են: Դիմադրություն ցույց չի տվել նույնիսկ Մահեր Ասա­դի՝ Բաշա­րի հարա­զատ եղբոր, հրա­մա­նա­տա­րության ենթա­կա դիվի­զիան, որ էլի­տար զորա­միա­վորման համա­րում ուներ:

Ըստ տեղե­կություննե­րի՝ վերջին չորս ամիսնե­րին պաշտպա­նության նախա­րա­րության եւ բանա­կի սպա­նե­րը, պայմա­նագրա­յին զինծա­ռա­յողնե­րը ռոճիկ չեն ստա­ցել:
Քաղա­քա­կան առումով Բաշար Ասա­դի մեծա­գույն սխալ է համարվում այն, որ ապա­վի­նել է Ռուսաստա­նի, Իրա­նի եւ «Հեզբոլլա­յի» ու Իրա­քի շիա­դա­վան զինված խմբա­վո­րումնե­րի աջակցությա­նը: Տեսա­կետ կա, որ եթե նա անցյալ տարի ընդա­ռա­ջեր Թուրքիա­յի նախա­գա­հին եւ բանակցություններ սկսեր, ապա իրա­վի­ճա­կը բոլո­րո­վին այլ կլի­ներ:

Իսկ ո՞վ է երաշխա­վո­րում, որ ոչ թե Ասադն է հրա­ժարվել Էրդո­ղա­նի հետ բանակցություննե­րից, այլ ոչ թե Թուրքիա­յի նախա­գահն է հրա­պա­րա­կա­յին գաղա­փար հնչեցրել, իսկ փաստա­ցի ամեն ինչ արել, որ Անկա­րա-Դամասկոս համա­ձայնության հիմքեր չստեղծվել: Շատ հավա­նա­կան է, որ Ասա­դին խանգա­րել են, խոչընդո­տել նրա եւ Թուրքիա­յի նախա­գա­հի հարա­բե­րություննե­րին:
Թուրքա­կան մամուլի որոշ հրա­պա­րա­կումնե­րից դատե­լով՝ Անկա­րա­յի պատկե­րացրա­ծը պետք է այլ սցե­նար ունե­նար: Թուրքա­կան հետա­խուզությունը, կարծես, համոզված է եղել, որ Ռուսաստա­նը եւ Իրա­նը Սիրիա­յին ռազմա­կան օգնություն կցուցա­բե­րեն, «ապստամբա­կան ուժե­րը», հայտնվե­լով ծանր կացության մեջ, կդի­մեն Էրդո­ղա­նին, եւ Անկա­րան Սիրիա­յի տարածք մեծա­քա­նակ զորք մտցնե­լու առիթ եւ հնա­րա­վո­րություն կունե­նա:

Ամեն ինչ տեղի է ունե­ցել շատ արագ եւ գրե­թե անարյուն: Ըստ տեղե­կություննե­րի՝ մարտա­կան բախումնե­րի հետեւանքով երկու կողմե­րից զոհե­րի թիվը երկու-երեք հարյուրից չի անցնում: Թուրքիան զրկվել է Սիրիա­յի տարածք օրի­նա­կան ճանա­պարհով զորքեր մտցնե­լու, երկրի ամբողջ հյուսի­սը եւ հյուս-արեւելքն օկուպացնե­լու հնա­րա­վո­րությունից: Փոխա­րե­նը Սիրիա­յի տարածքում ամրապնդվում է Իսրա­յե­լը:

Ի՞նչ որո­շում կընդունի Էրդո­ղա­նը: Վերջին մի քանի օրե­րին հայաստանյան շատ փորձա­գետներ եւ քաղա­քա­կան շրջա­նակներ գերագնա­հա­տում են Թուրքիա­յի հնա­րա­վո­րություննե­րը: Ոմանք նույնիսկ կանխա­տե­սում են, որ «հաջորդը մենք ենք զոհ գնա­լու»: Զուգա­հեռներ են տարվում ԼՂՀ լուծարման եւ Բաշար ալ-Ասա­դի բռնա­պե­տության անկման միջեւ: Թուրքիա­յի համար չափա­զանց անսպա­սե­լի է Սիրիա­յից հեռա­նա­լու Իրա­նի որո­շումը: Սիրիա­յում լայնա­ծա­վալ ռազմա­կան բախումնե­րի մեկ հավա­նա­կա­նություն կա՝ եթե «ապստամբա­կան ուժե­րը» փորձեն գրա­վել քրդա­կան փաստա­ցի ինքնա­վա­րության տարածքը, որտեղ ներկա­յումս գերա­կա է ԱՄՆ ռազմա­կան ներկա­յության գործո­նը: Այդ պատճա­ռով է Էրդո­ղանն ասում, որ Թուրքիա­յի համար առա­ջի­կա երկու-երեք ամիսնե­րը վճռո­րոշ են լինե­լու:

Առնչվող Հոդվածներ