18.5 C
Yerevan

Եվրաքվեն Զենք Է, Այն Չպետք Է Թողնել, Որ Ժանգոտվի

Ուզենք, թե ոչ, բայց Թուրքիան ու Իսրա­յելն այսօր ավե­լի ծանրակշիռ են դարձել։ Իրա­նի պաշտպա­նությանն ապա­վի­նելն անհույս և խիստ ռիսկա­յին գործոն է։ Ռուսնե­րի մասին խոսելն ավե­լորդ է։ Հայաստա­նը, նույնիսկ եթե շատ ցանկա­նա, ոչ մի տեղից չի կարող օգնության սպա­սել, բացի ԵՄ-ից։ Իսկ դրա համար շտա­պել է պետք։ Պետք է ԵՄ հետ հստակ աշխա­տել, նրան ոչ թե ակնարկներ տալ, այլ բաց տեքստով աշխա­տել։ Ընդ որում աշխա­տել ոչ թե պարզա­պես խոսքով, այլ՝ սննդի անվտանգությունից ու սպա­սարկման ոլորտից մինչև ռազմա­վա­րա­կան հարցեր՝ տեսա­նե­լի, չափե­լի, շոշա­փե­լի ու հաշվե­լի սկզբունքով։

Մեր Ուղին

ԿԸՀ‑ը այսօր հաստա­տեց «Եվրաքվե» նախա­ձեռնության կողմից հավաքված 52 351 քվե­նե­րի վավե­րա­կա­նությունը։ Հիշեցնենք, որ «Եվրաքվեի»շրջանակներում այդքան քաղա­քա­ցի ստո­րագրել էր՝ կողմ արտա­հայտվե­լով Հայաստա­նի՝ ԵՄ ընթացքին։ Այժմ հարկա­վոր է տեսնել, թե ի՞նչ ճակա­տա­գիր կունե­նա այդ ամե­նը ԱԺ-ում, թեև պետք է կարծել, որ իշխա­նություննե­րը դեռևս կշա­րունա­կեն իրենց զգույշ քաղա­քա­կա­նությունն ու կմերժեն օրի­նա­գի­ծը, որից հետո, ըստ տրա­մա­բա­նության, պետք է նախա­ձեռնվի նոր ստո­րագրա­հա­վաք, այս անգամ արդեն 300 հազար ստո­րագրությամբ։
«Եվրաքվեի» մասին շատ ենք խոսել ու կարծում ենք, որ ևս մեկ անգամ հիշեցնելն ավե­լորդ չի լինի, հատկա­պես, որ աշխարհում, քանի գնում ավե­լի է ահագնա­նում ռազմա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րը։ «ԵՎրաքվեն» պարզա­պես քաղա­քա­կան քմա­հա­ճույք կամ ճաշա­կի հարց չէ, դա Հայաստա­նի քաղա­քա­կիրթ ապա­գա­յի ուղղությունն է։ Իշխա­նություննե­րը, որքան էլ որ զգույշ և շրջա­հա­յաց են փորձում իրենց պահել, պիտի հասկա­նան, որ Հայաստանն այլևս ժամա­նակ չունի «բարի մարդու» կերպա­րով պտտվե­լու, բոլո­րի հետ լավ լինե­լու քաղա­քա­կա­նության համար։ Արցա­խից ողբերգությունից հետո Հայաստան իշխա­նություննե­րը պիտի որ հասկա­ցած լինեին ժամա­նակ մեռցնե­լու կործա­նա­րար հետև­անքը, երբ փոխա­նակ գործընթացնե­րին ներգրա­վե­լու՝ ժամա­նակ ես ձգձգում, այն էլ ոչ թե երկա­րա­ժամկետ կամ միջնա­ժամկետ հստակ պլան ունե­նա­լով, այլ զուտ սպա­սե­լով, որ «լավ օրեր» կսկսվեն։ Լավ օրեր, ցավոք, չեն սկսվի ու տրա­մա­բա­նա­կան չէ, որ սկսվեն։ Իշխա­նություննե­րը պետք է շտա­պեն, շտա­պեն հրի արա­գությամբ, որովհետև տարա­ծաշրջա­նում փոթո­րի­կը մոլեգնում է ողջ հզո­րությամբ։
Արև­ելյան Եվրո­պա­յի մի մեծ մասն այժմ աջ-ռուսա­մետնե­րի ձեռքում է, Վրաստա­նը ևս կուլ է գնում Ռուսաստա­նին։ Լիբա­նա­նը շարունա­կում է կես-պատե­րազմ, կես-խաղա­ղություն կյանքով ապրել, Պաղեստի­նում պատե­րազմը շարունակվում է։ Վերջին կաթի­լը եղավ Սիրիա­յի արյունոտ դրա­ման, երբ թուրքա­կան պրոքսի­նե­րը մի քանի օրում գրա­վե­ցին ողջ Սիրիան, նախա­գահ Ասա­դը փախավ երկրից ու Իսրա­յելն ու Թուրքիան զբաղված են Սիրիա­յի սահմա­նա­մերձ տարածքնե­րը ծվա­տե­լով։ Իրա­նը, որի Հեզբոլլահն ու Համա­սը էապես թուլա­ցել են, լքեց Սիրիան ու այժմ պատրաստվում է արդեն իր վրա պատրաստվող հարվածնե­րին։ Ռուսաստա­նը ևս ձեռնպահ մնաց՝ Սիրիան թողնելլով բախտի քմա­հա­ճույքին, կամ որ ավե­լի կոշտ է ասել՝ իր վաղե­մի դաշնակցին նորից հանձնեց թուրքե­րի ձեռքը։ Այնպես ինչպես Արցա­խի պարա­գա­յում եղավ։
Այս օրե­րին, երբ Ադրբե­ջա­նը կրկին սրել է իր ատամնե­րը և խոսում է «Արևմտյան Ադրբե­ջա­նի» մասին, երբ մեր սահմա­նա­կից Իրա­նը ծանր պարտվե­լով Սիրիա­յում՝ ավե­լի վատ վիճա­կում է հայտնվել, երբ ռուսնե­րին թուրքե­րը պարզա­պես վռնդում են տարածաշրջանից(իսկ գուցե և սա հերթա­կան ռուս-թուրքա­կան օպե­րա­ցիան է, այնպես ինչպես և 2015թ․) Հայաստա­նը հայտնվել է իրար հակա­ռակ փչող փոթո­րիկնե­րի արանքում։
Ուզենք, թե ոչ, բայց Թուրքիան ու Իսրա­յելն այսօր ավե­լի ծանրակշիռ են դարձել։ Իրա­նի պաշտպա­նությանն ապա­վի­նելն անհույս և խիստ ռիսկա­յին գործոն է։ Ռուսնե­րի մասին խոսելն ավե­լորդ է։ Հայաստա­նը, նույնիսկ եթե շատ ցանկա­նա, ոչ մի տեղից չի կարող օգնության սպա­սել, բացի ԵՄ-ից։ Իսկ դրա համար շտա­պել է պետք։ Պետք է ԵՄ հետ հստակ աշխա­տել, նրան ոչ թե ակնարկներ տալ, այլ բաց տեքստով աշխա­տել։ Ընդ որում աշխա­տել ոչ թե պարզա­պես խոսքով, այլ՝ սննդի անվտանգությունից ու սպա­սարկման ոլորտից մինչև ռազմա­վա­րա­կան հարցեր՝ տեսա­նե­լի, չափե­լի, շոշա­փե­լի ու հաշվե­լի սկզբունքով։
Հայաստա­նը պետք է կանխի ռուսնե­րին ու թուրքե­րին, եթե պետք է, նաև ԱՄՆ-ին ու Իրա­նին։ Հայաստա­նը պետք է ԵՄ քայլի այնպի­սի արա­գությամբ, որ այլևս կանգնեցնել չլի­նի։
Որքան էլ, որ տարօ­րի­նակ հնչի, բայց Հայաստանն ու Թուրքիան միա­ժա­մա­նակ պետք է ԵՄ անդամներ դառնան։ Այնպես ինչպես Հունաստանն ու Թուրքիան են ՆԱՏՕ անդամ, թեև ատում են իրար։ ԵՄ‑ը կպաշտպա­նի Հայաստանն այն ժամա­նակ, երբ Հայաստա­նը լինի ԵՄ‑ի մի մասը և ԵՄ‑ը կսանձի Թուրքիա­յին միայն այն ժամա­նակ, երբ Թուրքիան լինի իր մի մասը։ Այնպես, ինչպես ՆԱՏՕ‑ն սանձում է Թուրքիա­յին, որ վերջինս չհարձակվի Հունաստա­նի վրա և զինում է հույնե­րին։
Մենք սպա­սե­լու ժամա­նակ չունենք։ Հիմա շատ բարդ ու նուրբ փուլ է։ Նորից կրիա­յի դանդաղկո­տությունը պարզա­պես կսպա­նի մեզ։ Թուրքիա­յի հետ պետք է աշխա­տել ոչ թե նրան սիրե­լու, այլ դեմն առնե­լու համար։ Մենք այսօր չունենք բավա­րար չափով ռազմատնտե­սա­կան ուժ, բայց ունենք քաղա­քա­կան շանս կանխե­լու Թուրքիա­յին, Ռուսաստա­նին, Ադրբե­ջա­նին, Ռուսաստա­նին ու Իրա­նին։ Հարկա­վոր է մի կողմ դնել նեղմտությունն ու գործարկել քաղա­քա­կան նրբին ոճը։
«Եվրաքվեն» այսօր Ողջ Կովկա­սում ու Մերձա­վոր Արև­ելքում միակ եվրո­պա­մետ երև­ույթն է։ Եվրո­պան դա տեսնում է, մնում է, որ մենք էլ դա տեսնենք և հասկա­նանք։
Ուշա­նալ, նշա­նա­կում է Հայաստա­նը կրկին դնել թուրքա­կան թրե­րի տակ, այս անգամ արդեն պաշտո­նա­պես առանց Ռուսաստա­նի, որը գուցե ներգրա­վի հայ-թուրքա­կան կոնֆլիկտին միայն որպես թուրքա­մետ դաշնա­կից։

Առնչվող Հոդվածներ