16.5 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Կվե­րա­դարձնի՞ Սիրիա­յում Հաստատված Իր Քաղա­քա­ցի­նե­րին

Ներքին կյանքում ինչու՞ են «Իսլա­մա­կան համե­րաշխություն» կազմա­կերպության անդամնե­րը հետապնդվում: Սիրիա­յում այսօր փաստա­ցի իշխա­նություն է Թուրքիան: Ալիեւը սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի կվե­րա­դարձնի՞ Ադրբե­ջան:

Վահրամ Աթա­նեսյան

Ավարտվող տարվա փետրվա­րի 20-ին Սիրիա­յից Ադրբե­ջան է հայրե­նա­դարձվել յոթ քաղա­քա­ցի: Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության՝ երկու կին եւ հինգ երե­խա, որ պահվում էին Սիրիա­յի տարածքի ճամբարնե­րից մեկում: Նրանք նախ տեղա­փոխվել են Թուրքիա, ապա՝ Ադրբե­ջան: Ադրբե­ջա­նում երբեմն-երբեմն տեղե­կություններ են տարածվում նախկի­նում Իսլա­մա­կան պետության գրո­հա­յիննե­րի շարքե­րում կռված անձանց դատա­վա­րության մասին: Հայտնի է, որ Իրա­քի իշխա­նություննե­րը վաղուց են բարձրացրել իրենց երկրի տարածքում պահվող ադրբե­ջանցի­նե­րի խնդի­րը:

Բաքվում, երեւում է, ընտրել են թեման չհրա­պա­րա­կայնացնե­լու տարբե­րա­կը եւ զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն չեն կազմա­կերպում՝ զգուշա­նա­լով միջազգա­յին ոչ բարենպաստ արձա­գանքնե­րից: Բայց իրո­ղությունը դժվար է քողարկել. Իրա­քում եւ Սիրիա­յում մի քանի հազար ադրբե­ջանցի գրո­հա­յիններ են կռվել: Նրանցից շատերն այդ երկրներ են անցել ընտա­նիքնե­րով: Երկու կանայք եւ հինգ երե­խա­նե­րը, որ փետրվա­րի 20-ին Թուրքիա­յի տարածքով հայրե­նա­դարձվել էին, անշուշտ սպանված ադրբե­ջանցի գրո­հա­յիննե­րի հարա­զատներ են:

Այդ կարգի քանի՞ անձ է պահվում Իրա­քի եւ Սիրիա­յի տարածքի ճամբարնե­րում՝ հայտնի չէ, քանի՞սն են հրա­ժարվում վերա­դառնալ կամ նախընտրում են մնալ Թուրքիա­յում՝ նույնպես: Իսկ ինչպե՞ս է դասա­վորվում հայրե­նա­դարձվածնե­րի ճակա­տա­գիրն Ադրբե­ջա­նում՝ Բաքվի աղբյուրնե­րը դարձյալ ոչինչ չեն ասում: Կարե­լի է, իհարկե, ընդունել, որ դա Ադրբե­ջա­նի ներքին գործն է: Բայց հայրե­նա­դարձության մասին տեղե­կատվությունը ժամա­նա­կա­յին առումով համընկել էր Մյունխե­նում Իլհամ Ալիեւի եւ Իրաքյան Քրդստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի բանակցություննե­րին եւ նրա Անկա­րա այցին:
Ըստ երեւույթին, խոսքը հազա­րա­վոր մարդկանց Ադրբե­ջան տեղա­փո­խե­լու մասին է, որ կարող է լուրջ հետեւանքներ ունե­նալ: Ադրբե­ջա­նա­կան սոցիա­լա­կան մեդիան հաղորդում է փետրվա­րի 19-ից Բաքվում, մի քանի այլ քաղաքնե­րում եւ գյուղա­կան շրջաննե­րում «հավա­տացյալնե­րի զանգվա­ծա­յին ձերբա­կա­լություննե­րի» մասին: Հատկա­պես ընդգծվում է „Իսլա­մա­կան համե­րաշխություն„ կոչվող կառույցի անդամնե­րի նկատմամբ գործադրված բռնությունը:

Կա՞, արդյոք, Ադրբե­ջա­նում „իսլա­մա­կան ընդհա­տակ„: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Իրա­քից եւ Սիրիա­յից հայրե­նա­դարձություն կազմա­կերպե­լու եւ „Իսլա­մա­կան համե­րաշխություն„ կազմա­կերպության դեմ իրա­վա­պահնե­րի քայլե­րի մասին տեղե­կատվությունը հենց իշխա­նությունն է կազմա­կերպում: Իլհամ Ալիեւն Ադրբե­ջա­նում „կրո­նա­պե­տություն հաստա­տե­լու վտանգը„ մշտա­պես օգտա­գործել է սեփա­կան բռնա­պե­տությունը որպես „միակ ընդունե­լի տարբե­րակ„ ներկա­յացնե­լու համար:

Երդմնա­կա­լության ելույթում Իլհամ Ալիեւը պաշտո­նա­պես հռչա­կել էր «իսլա­մաֆո­բիա­յի դեմ պայքա­րի առա­ջին շարքե­րում կանգնե­լու» արտա­քին քաղա­քա­կան ուղե­գիծ: Բայց ներքին կյանքում ինչու՞ են «Իսլա­մա­կան համե­րաշխություն» կազմա­կերպության անդամնե­րը հետապնդվում: Սիրիա­յում այսօր փաստա­ցի իշխա­նություն է Թուրքիան: Ալիեւը սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի կվե­րա­դարձնի՞ Ադրբե­ջան:

Առնչվող Հոդվածներ