Հայաստան

ԵՄ Ճանապարհը Հակառակ Է ՀԱՊԿ-ում Մնալուն

Երբ մենք ասում ենք, որ կմոտենանք Եվրոպային այնքանով, ինչքանով, որ Եվրոպան հնարավոր կհամարի, այդ դեպքում եվրոպացիները ոչ թե իրենք պատասխանում են այն հարցին, թե այդ «հնարավորը» որն է, այլ մեզ են հարցնում, թե ձեր ուզածն ինչ է։ Ու այդ ժամանակ մենք ստիպված լռում ենք, որ որովհետև Հայաստանը, որպես պետություն մերթ խոսում է այն մասին, որ ցանկանում է անդամագրվել եվրոպական հասարակությանը, մերթ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ եթե չի հակասում, ապա գոնե չի էլ նպաստում դրան։

Լուսինե Հակոբյան

1inTV-ը զրուցել է փաստաբան, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավորությունն ու դրա խոչընդոտները։
Լուսինե Հակոբյանը նշեց, որ թեև «Եվրաքվեի» ընթացքում հավաքվել է անհրաժեշտ եղածից ավելի շատ ստորագրություններ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ Ոչ, ամեն ինչ դեռևս նոր է սկսում։ Դեռ բազմաթիվ հարցեր կան պարզելու, լուծելու կամ հասկանալու, որովհետև Հայաստանի՝ ԵՄ ընթացքը բազմաթիվ անհայտներով է լի, այն բարդ ճանապարհ է, բայց կենսականորեն անհրաժեշտ։
Փաստաբանն իր խոսքում անդրադարձավ այն երկիմաստ իրավիճակին, որ կա Հայաստանում ԵՄ հետ հարաբերությունների զարգացման հանդեպ։ Մի կողմից վարչապետ Փաշինյանը Եվրոպայում հայտարարում է, որ մենք պատրաստ ենք մոտենալ Եվրոպային այնքանով, որքանով, որ Եվրոպան կցանկանա, մյուս ոկղմից բազմաթիվ եվրասկեպտիկներ, հատկապես իշխանության ներկայացուցիչ, հաճախ հայտնվում են եվրոպական լսարանի առջև։ Ի՞նչ իմաստ ունի այդ ամենը։ Մարդը չի կարող դիմացինին համոզել մի բանում, որին ինքը չի հավատում։ Մյուս կողմից էլ ԵՄ-ից կա մեր վերաբերմունքը հստակեցնելու ու պարզորոշ կերպով ցույց տալու պահանջ։ Հայաստանը չի կարող անվերջ ձգձգել ու սպասել, որ մեր փոխարեն ուրիշները հայանպաստ որոշումներ կայացնեն։ Երբ մենք ասում ենք, որ կմոտենանք Եվրոպային այնքանով, ինչքանով, որ Եվրոպան հնարավոր կհամարի, այդ դեպքում եվրոպացիները ոչ թե իրենք պատասխանում են այն հարցին, թե այդ «հնարավորը» որն է, այլ մեզ են հարցնում, թե ձեր ուզածն ինչ է։ Ու այդ ժամանակ մենք ստիպված լռում ենք, որ որովհետև Հայաստանը, որպես պետություն մերթ խոսում է այն մասին, որ ցանկանում է անդամագրվել եվրոպական հասարակությանը, մերթ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ եթե չի հակասում, ապա գոնե չի էլ նպաստում դրան։
Լ․ Հակոբյանը նշեց, որ ԵՄ ընթացքի ժամանակ մի քանի երևույթ կա, որին անպայմանորեն առնչվելու ենք։ Դրանցից ամենակարևորը ռուսական ազդեցությունից ազատվելու գործընթացն է լինելու։ Ընդ որում ազատվել՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ առումներով։ Մնում է, որ իշխանությունն ու հասարակությունը ևս պատրաստ լինի այդ ամենին։
Անրաժեշտ է ուշադրություն դարձնել ևս մի էական հանգամանքի վրա՝ մնալ ՀԱՊԿ-ում, նշանակում է ընդունել ԵՄ անդամակցության անհնարինությունը։ Ընդ որում ԵՄ-ը մեզ շարունակում է բավական մեծ օժանդակություն տրամադրել՝ ֆինանսավորելով ՀՀ կառավարությանն աջակցող փորձագիտական խմբերին, առանձին երկրների մակարդակով զենք վաճառելով, քաղաքական առումով, անվտանգային և այլն։ Սա նախադեպը չունեցող իրավիճակ է, երբ ԵՄ-ը օգնում է ՀԱՊԿ-ում գտնվող երկրին։ Սրանից ավել սպասելն անհնարին է ու դրա շարունակությանը հասնելու համար ՀԱՊԿ-ում մնալը դառնում է անիմաստ, հատկապես, որ տեսել ենք ՀԱՊԿ-ի «աջակցությունը»։
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց ևս մի էական հանգամանքի վրա՝ այն կարծիքների, երբեմն իշխանությունից հնչող, որ մեզ սխալ կհասկանան, որ Եվրոպան գուցե այնքան էլ հնարավոր չի համարում ասյ պահին Հայաստանի անդամակցությունը։ Եվրոպան ժամանակին հնարավոր չէր համարում նաև Ռումինիայի, Բուլղարիայի անդամակցությունը, բայց դրանք եղան։ Եվրոպան արդեն երկար տարիներ է, ինչ մեզ երբեմն ակնարկներով, երբեմն ուղիղ խոսքով կամ գործողություններով ցույց է տալիս, թե ինչ է ցանկանում։ Մնում է մենք ևս դա հասկանանք։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան տնտեսական կապերին, պետք չէ Եվրոպային անընդհատ գանգատվել, որ մեր կախվածությունը մեծ է Ռուսաստանից։ Դրա փոխարեն պետք է մեծացնել մեր արտադրանքի ու ծառայությունների որակը, այնպես անել, որ մեզ համար հասանելի լինեն եվրոպական շուկաները։ Հայ տնտեսվարը ոչ թե պետք է բավարարվի ռուսական շուկայի ցածրամակարդակ իրականությամբ, այլ բարձրացնի իր որակը։ Ամեն ինչից բացի, Ռուսաստանն անկայուն երկիր է ու ոչ մի երաշխիք չկա, որ մոտ ապագայում որևէ քաղաքական պատճառով հայ տնտեսվարողին չի դնի այն նույն վիճակում, ինչ արեց Մոլդովայի և Վրաստանի տնտեսության հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *