12.7 C
Yerevan

ԵՄ Ճանա­պարհը Հակա­ռակ Է ՀԱՊԿ-ում Մնա­լուն

Երբ մենք ասում ենք, որ կմո­տե­նանք Եվրո­պա­յին այնքա­նով, ինչքա­նով, որ Եվրո­պան հնա­րա­վոր կհա­մա­րի, այդ դեպքում եվրո­պա­ցի­նե­րը ոչ թե իրենք պատասխա­նում են այն հարցին, թե այդ «հնա­րա­վո­րը» որն է, այլ մեզ են հարցնում, թե ձեր ուզածն ինչ է։ Ու այդ ժամա­նակ մենք ստիպված լռում ենք, որ որովհետև Հայաստա­նը, որպես պետություն մերթ խոսում է այն մասին, որ ցանկա­նում է անդա­մագրվել եվրո­պա­կան հասա­րա­կությա­նը, մերթ իր ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նությամբ եթե չի հակա­սում, ապա գոնե չի էլ նպաստում դրան։

Լուսի­նե Հակոբյան

1inTV‑ը զրուցել է փաստա­բան, ԵՄ-Հայաստան քաղհա­սա­րա­կության պլատֆորմի համա­նա­խա­գահ Լուսի­նե Հակոբյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րի զարգացման հնա­րա­վո­րությունն ու դրա խոչընդոտնե­րը։
Լուսի­նե Հակոբյա­նը նշեց, որ թեև «Եվրաքվեի» ընթացքում հավաքվել է անհրա­ժեշտ եղա­ծից ավե­լի շատ ստո­րագրություններ, բայց դա չի նշա­նա­կում, որ ամեն ինչ ավարտված է։ Ոչ, ամեն ինչ դեռևս նոր է սկսում։ Դեռ բազմա­թիվ հարցեր կան պարզե­լու, լուծե­լու կամ հասկա­նա­լու, որովհետև Հայաստա­նի՝ ԵՄ ընթացքը բազմա­թիվ անհայտնե­րով է լի, այն բարդ ճանա­պարհ է, բայց կենսա­կա­նո­րեն անհրա­ժեշտ։
Փաստա­բանն իր խոսքում անդրա­դարձավ այն երկի­մաստ իրա­վի­ճա­կին, որ կա Հայաստա­նում ԵՄ հետ հարա­բե­րություննե­րի զարգացման հանդեպ։ Մի կողմից վարչա­պետ Փաշինյա­նը Եվրո­պա­յում հայտա­րա­րում է, որ մենք պատրաստ ենք մոտե­նալ Եվրո­պա­յին այնքա­նով, որքա­նով, որ Եվրո­պան կցանկա­նա, մյուս ոկղմից բազմա­թիվ եվրասկեպտիկներ, հատկա­պես իշխա­նության ներկա­յա­ցուցիչ, հաճախ հայտնվում են եվրո­պա­կան լսա­րա­նի առջև։ Ի՞նչ իմաստ ունի այդ ամե­նը։ Մարդը չի կարող դիմա­ցի­նին համո­զել մի բանում, որին ինքը չի հավա­տում։ Մյուս կողմից էլ ԵՄ-ից կա մեր վերա­բերմունքը հստա­կեցնե­լու ու պարզո­րոշ կերպով ցույց տալու պահանջ։ Հայաստա­նը չի կարող անվերջ ձգձգել ու սպա­սել, որ մեր փոխա­րեն ուրիշնե­րը հայանպաստ որո­շումներ կայացնեն։ Երբ մենք ասում ենք, որ կմո­տե­նանք Եվրո­պա­յին այնքա­նով, ինչքա­նով, որ Եվրո­պան հնա­րա­վոր կհա­մա­րի, այդ դեպքում եվրո­պա­ցի­նե­րը ոչ թե իրենք պատասխա­նում են այն հարցին, թե այդ «հնա­րա­վո­րը» որն է, այլ մեզ են հարցնում, թե ձեր ուզածն ինչ է։ Ու այդ ժամա­նակ մենք ստիպված լռում ենք, որ որովհետև Հայաստա­նը, որպես պետություն մերթ խոսում է այն մասին, որ ցանկա­նում է անդա­մագրվել եվրո­պա­կան հասա­րա­կությա­նը, մերթ իր ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նությամբ եթե չի հակա­սում, ապա գոնե չի էլ նպաստում դրան։
Լ․ Հակոբյա­նը նշեց, որ ԵՄ ընթացքի ժամա­նակ մի քանի երև­ույթ կա, որին անպայմա­նո­րեն առնչվե­լու ենք։ Դրանցից ամե­նա­կարև­ո­րը ռուսա­կան ազդե­ցությունից ազատվե­լու գործընթացն է լինե­լու։ Ընդ որում ազատվել՝ քաղա­քա­կան, ռազմա­կան, տնտե­սա­կան և այլ առումնե­րով։ Մնում է, որ իշխա­նությունն ու հասա­րա­կությունը ևս պատրաստ լինի այդ ամե­նին։
Անրա­ժեշտ է ուշադրություն դարձնել ևս մի էական հանգա­մանքի վրա՝ մնալ ՀԱՊԿ-ում, նշա­նա­կում է ընդունել ԵՄ անդա­մակցության անհնա­րի­նությունը։ Ընդ որում ԵՄ‑ը մեզ շարունա­կում է բավա­կան մեծ օժանդա­կություն տրա­մադրել՝ ֆինանսա­վո­րե­լով ՀՀ կառա­վա­րությանն աջակցող փորձա­գի­տա­կան խմբե­րին, առանձին երկրնե­րի մակարդա­կով զենք վաճա­ռե­լով, քաղա­քա­կան առումով, անվտանգա­յին և այլն։ Սա նախա­դե­պը չունե­ցող իրա­վի­ճակ է, երբ ԵՄ‑ը օգնում է ՀԱՊԿ-ում գտնվող երկրին։ Սրա­նից ավել սպա­սելն անհնա­րին է ու դրա շարունա­կությա­նը հասնե­լու համար ՀԱՊԿ-ում մնա­լը դառնում է անի­մաստ, հատկա­պես, որ տեսել ենք ՀԱՊԿ‑ի «աջակցությունը»։
Փաստա­բա­նը ուշադրություն հրա­վի­րեց ևս մի էական հանգա­մանքի վրա՝ այն կարծիքնե­րի, երբեմն իշխա­նությունից հնչող, որ մեզ սխալ կհասկա­նան, որ Եվրո­պան գուցե այնքան էլ հնա­րա­վոր չի համա­րում ասյ պահին Հայաստա­նի անդա­մակցությունը։ Եվրո­պան ժամա­նա­կին հնա­րա­վոր չէր համա­րում նաև Ռումի­նիա­յի, Բուլղա­րիա­յի անդա­մակցությունը, բայց դրանք եղան։ Եվրո­պան արդեն երկար տարի­ներ է, ինչ մեզ երբեմն ակնարկնե­րով, երբեմն ուղիղ խոսքով կամ գործո­ղություննե­րով ցույց է տալիս, թե ինչ է ցանկա­նում։ Մնում է մենք ևս դա հասկա­նանք։
Ինչ վերա­բե­րում է Հայաստան-Ռուսաստան տնտե­սա­կան կապե­րին, պետք չէ Եվրո­պա­յին անընդհատ գանգատվել, որ մեր կախվա­ծությունը մեծ է Ռուսաստա­նից։ Դրա փոխա­րեն պետք է մեծացնել մեր արտադրանքի ու ծառա­յություննե­րի որա­կը, այնպես անել, որ մեզ համար հասա­նե­լի լինեն եվրո­պա­կան շուկա­նե­րը։ Հայ տնտեսվա­րը ոչ թե պետք է բավա­րարվի ռուսա­կան շուկա­յի ցածրա­մա­կարդակ իրա­կա­նությամբ, այլ բարձրացնի իր որա­կը։ Ամեն ինչից բացի, Ռուսաստանն անկա­յուն երկիր է ու ոչ մի երաշխիք չկա, որ մոտ ապա­գա­յում որևէ քաղա­քա­կան պատճա­ռով հայ տնտեսվա­րո­ղին չի դնի այն նույն վիճա­կում, ինչ արեց Մոլդո­վա­յի և Վրաստա­նի տնտե­սության հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ