14.8 C
Yerevan

Կիևը Մտա­դիր Է Նոր ԱԷԿ-ներ Կառուցել

Westinghouse-ը կտրա­մադրի երկու ռեակտոր։ Մյուս երկուսը, որոնք ռուսա­կան նախագծման են, կգնվեն Բուլղա­րիա­յից 600 միլիոն դոլա­րով։ Դրանք այնտեղ պահվել են 2012-ին ձախողված նախագծից հետո։ Գործարքի շուրջ բանակցություննե­րը դեռ շարունակվում են, և Գալուշենկո­յի խոսքով՝ Ռուսաստա­նի միջամտությունը Բուլղա­րիա­յում առայժմ չի խափա­նել գործարքը։  

The Economist

Ռուսա­կան հրթիռնե­րը շարքից դուրս են բերե­լՈւկրաի­նա­յի նախա­պա­տե­րազմյա­նէ­լեկտրաէ­ներգիա­յի արտադրությանմո­տա­վո­րա­պես կեսը։ Սակայն, քանի որՌուսաստա­նը խուսա­փել է միջուկա­յինռեակտորնե­րը վնա­սե­լուց, Ուկրաի­նա­յիէ­լեկտրաէ­ներգիա­յի գրե­թե 60%-ը ներկա­յումսարտադրվում է միջուկա­յին էներգիա­յով, չնա­յած այնհանգա­մանքին, որ երկրի (և Եվրո­պա­յի) ամե­նա­մեծԶա­պո­րո­ժիեի ԱԷԿ‑ը 2022-ին գրավվել է Ռուսաստա­նի կողմից և ներկա­յումս փակ է։
Ուկրաի­նա­յի էներգե­տի­կա­յի նախա­րար ՀերմանԳա­լուշենկո­յի խոսքով՝ առանց միջուկա­յինռեակտորնե­րի Ուկրաի­նա­յի էներգա­հա­մա­կարգը «չիգո­յատևի»։ Առա­ջին անգամ պատմության մեջպա­տե­րազմող երկի­րը մտա­դիր է տեղադրել ավե­լի­շատ ռեակտորներ։
Նախնա­կան շինա­րա­րությունը արդեն սկսվել է։ ԸստWestinghouse ընկե­րության ներկա­յա­ցուցիչ ԷլիասԳե­դեո­նի՝ Խմելնիցկիի ԱԷԿ-ում, որտեղ գործում եներկու ռեակտորներ, կառուցվում ենհա­ղորդակցություններ «պատրաստի» տարածքում, որտեղ նախա­տեսվում է տեղադրել ևս չորսռեակտոր։
Westinghouse‑ը կտրա­մադրի երկու ռեակտոր։ Մյուսերկուսը, որոնք ռուսա­կան նախագծման են, կգնվենԲուլղա­րիա­յից 600 միլիոն դոլա­րով։ Դրանք այնտեղպահվել են 2012-ին ձախողված նախագծից հետո։ Գործարքի շուրջ բանակցություննե­րը դեռշա­րունակվում են, և Գալուշենկո­յի խոսքով՝ Ռուսաստա­նի միջամտությունը Բուլղա­րիա­յումա­ռայժմ չի խափա­նել գործարքը։ Նախագծի­կողմնա­կիցնե­րը պնդում են, որ այն կարե­լի է արա­գի­րա­գործել։ Բուլղա­րիա­յում պահվող ռեակտորնե­րը­նույն տիպի են, ինչ արդեն աշխա­տում ենԽմելնիցկիի ԱԷԿ-ում, իսկ դրանց տեղադրմանհա­մար անհրա­ժեշտ կառույցնե­րը մասամբկա­ռուցվել են դեռ 1980-ականնե­րին։ Գալուշենկոնկարծում է, որ առա­ջին ռեակտո­րը կարող է գործարկվել երեք տարվա ընթացքում, թեև դաչա­փա­զանց լավա­տե­սա­կան է։
Ռեակտորնե­րի ավե­լա­ցումը ակնհայտո­րեն չի լուծիՈւկրաի­նա­յի էներգե­տիկ ճգնա­ժա­մը։ Գերա­գույնռա­դա­յի էներգե­տիկ կոմի­տեի նախկին անդամՎիկտո­րիա Վոյցիցկա­յան զգուշացնում է, որ առանցլրա­ցուցիչ էներգիա­յի այս ձմռա­նը ևս 1,5 միլիո­նուկրաի­նա­ցի­ներ կարող են լքել երկի­րը։ Նրա­կարծի­քով՝ գումարնե­րը ավե­լի լավ կլի­նի ծախսելփոքր գազա­յին էլեկտրա­կա­յաննե­րի և այլսարքա­վո­րումնե­րի վրա, որոնք Ռուսաստա­նի համար ավե­լի դժվար կլի­նի ոչնչացնել։
Ոմանք մտա­վա­խություն ունեն, որ միջուկա­յի­նօբյեկտի կառուցումը կարող է Ռուսաստա­նին դրդելհարձակվել դրա վրա։ Ուկրաի­նա­յի Ազգա­յի­նանվտանգության և պաշտպա­նության խորհրդի­նախկին պաշտոնյա Անդրեյ Զյուզը մտա­վա­խությունունի, որ Ռուսաստա­նը կարող է հարվածներ հասցնելշինհրա­պա­րա­կին դեռ մինչև միջուկա­յին վառե­լի­քի­բերվե­լը։ Հարցը՝ արդյոք միջուկա­յին էներգիան Ուկրաի­նա­յի էներգե­տիկ խնդիրնե­րի տրա­մա­բա­նա­կան լուծումն է, վիճե­լի է։ Սակայն ռազմա­վարնե­րը, հնա­րա­վոր է, ունեն այլ նպա­տակ։ Քարնե­գիի հիմնադրա­մի ներկա­յա­ցուցիչ Ջեյմս Ակտո­նը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Ուկրաի­նան փորձում է ներգրա­վել Westinghouse‑ի ռեակտորներն ու ամե­րի­կա­ցի ինժե­ներնե­րին՝ իր դաշնակցին ևս մեկ պատճառ տալու՝ թույլ չտա­լու, որ Ռուսաստա­նը կլա­նի երկի­րը։

Աղբյուրը՝ the Economist

Թարգմա­նեց՝

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ