14.8 C
Yerevan

Ուկրաի­նա­յում Սուրբ Ծննդյան Զինա­դա­դար Չի Լինի

Մինչև այդ պայմաննե­րը չկա­տարվեն կամ մինչև Թրամփը չգտնի Պուտի­նին բանակցություննե­րի դրդե­լու ձև, խրա­մա­տա­յին մարտե­րը և ռուսա­կան հրթի­ռա­յին հարվածնե­րը կշա­րունակվեն, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կերգի Սուրբ Ծննդյան երգեր։

Spectator


1914 թվա­կա­նի Սուրբ Ծննդյան նախօ­րեին բրի­տա­նա­ցի և գերմա­նա­ցի զինվորնե­րը վայր դրե­ցին զենքե­րը և անցան խրա­մատնե­րը՝ նվերներ փոխա­նա­կե­լու, զոհվածնե­րին հուղարկա­վո­րե­լու և նույնիսկ ֆուտբոլ խաղա­լու համար։ Դա մի կարճատև և հուզիչ զինա­դա­դար էր Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի սարսափնե­րի ֆոնին։

Այս շաբաթ Հունգա­րիա­յի վարչա­պետ Վիկտոր Օրբա­նը փորձեց կրկնել բարի կամքի այդ ոգին՝ առա­ջարկե­լով խորհրդանշա­կան Սուրբ Ծննդյան զինա­դա­դար և գերի­նե­րի փոխա­նա­կում Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի միջև։ Նա զանգա­հա­րեց Վլա­դի­միր Պուտի­նին, մեկ ժամ զրուցեց նրա հետ, ապա միա­վորվեց Կրեմլի հետ՝ Սուրբ Ծննդյան զինա­դա­դա­րի մերժման համար մեղադրե­լով Վլա­դի­միր Զելենսկուն։ Ի՞նչ տեղի ունե­ցավ իրա­կա­նում։

Բուռն խոսակցություն սկսվեց այն բանից հետո, երբ Զելենսկին քննա­դա­տեց Օրբա­նին՝ Պուտի­նի հետ Ուկրաի­նա­յի թիկունքում կոնֆլիկտը քննարկե­լու համար։ Նա X հարթա­կում անդրա­դարձավ Հունգա­րիա­յի վարչա­պե­տին՝ ասե­լով. «Բոլորս հույս ունենք, որ [Օրբա­նը] գոնե չի զանգա­հա­րի Ասա­դին Մոսկվա­յում՝ լսե­լու նրա ժամա­նոց դասա­խո­սություննե­րը»։

Հունգա­րիա­յի վարչա­պե­տը վիրա­վորվեց՝ հայտա­րա­րե­լով, որ Զելենսկին «ակնհայտո­րեն մերժել է» Սուրբ Ծննդյան զինա­դա­դա­րը՝ չնշե­լով Պուտի­նի արձա­գանքը։ Կրեմլը արագ հայտա­րա­րություն տարա­ծեց՝ ևս Ուկրաի­նա­յին մեղադրե­լով։

Սակայն Զելենսկին չէր կարող մերժել այն, ինչի մասին չէր տեղե­կացված։ Նրա խորհրդա­կան Դմիտրի Լիտվի­նը հայտնել է, որ հունգա­րա­կան կողմը ոչինչ չի քննարկել Կիևի հետ։ «Ինչպես միշտ, Ուկրաի­նան չի լիա­զո­րել Հունգա­րիա­յին իրեն որևէ կերպ ներկա­յացնե­լու», — ասել է Լիտվի­նը։ «Մեզ անհրա­ժեշտ է իրա­կան խաղա­ղություն, այլ ոչ թե փիառ-ակցիա­ներ, և ամուր անվտանգության երաշխիքներ, այլ ոչ թե դատարկ խոսակցություններ»։ Նա հավե­լել է, որ Ուկրաի­նան բանակցում է տարվա վերջում գերի­նե­րի մեծ փոխա­նակման շուրջ, և Օրբա­նը դրանցում չի մասնակցել։

Հրա­դա­դա­րը վերջին բանն է, որ Պուտի­նը ցանկա­նում է հիմա։ Ամեն օր մինչև 2000 ռուս զինվոր վիրա­վորվում կամ զոհվում է՝ փորձե­լով Ուկրաի­նա­յի ուժե­րին դուրս մղել Կուրսկի մարզից և հնա­րա­վո­րինս շատ տարածք գրա­վել՝ մինչև Դոնալդ Թրամփի պաշտո­նա­վա­րումը։

Զոհե­րը արդա­րացվում են. անցած ամիս ռուսա­կան ուժե­րը հինգ անգամ ավե­լի շատ տարածք են գրա­վել, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում, ուստի ինչո՞ւ Պուտի­նը պետք է դադա­րեցնի դրանք։

Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղա­քի ճակա­տա­գի­րը, որն աշխարհին նվի­րեց «Կոլյա­դի» մեղե­դին, կախված է թելից։ Պոկրովսկում գազա­մա­տա­կա­րա­րումը դադա­րեցվել է, իսկ Ուկրաի­նա­յի խոշո­րա­գույն պողպա­տի արտադրո­ղը դադա­րեցրել է գործա­րա­նի աշխա­տանքը՝ ռուսա­կան զորքե­րի մոտե­նա­լու պատճա­ռով։

Տասը տարի առաջ Ուկրաի­նան կորցրեց իր ածխա­հանքե­րի 80%-ը, երբ Մոսկվան վերահսկո­ղություն սահմա­նեց Դոնեցկի և Լուգանսկի մարզե­րի մի մասի վրա՝ դարձնե­լով Պոկրովսկը կոքսա­յին ածխի հիմնա­կան աղբյուրը։ Երբ քաղա­քը ընկնի, Ուկրաի­նա­յի պողպա­տի արտադրությունը կկրճատվի կիսով չափ, ինչը լրջո­րեն կազդի զենքի արտադրության վրա։

Ռուսաստա­նը կդա­դա­րեցնի ռազմա­կան գործո­ղություննե­րը և կսկսի բանակցություննե­րը միայն այն դեպքում, եթե Կիևը ընդունի «տեղում իրա­վի­ճա­կը» և Պուտի­նի՝ հունի­սին ներկա­յացրած պայմաննե­րը, ըստ Ռուսաստա­նի ԱԳՆ‑ի։ Զելենսկուն առա­ջարկվում է զորքե­րը դուրս բերել Ուկրաի­նա­յի չորս շրջաննե­րից և հրա­ժարվել ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու պլաննե­րից։ Բոլոր արևմտյան պատժա­մի­ջոցնե­րը պետք է հանվեն։

Մինչև այդ պայմաննե­րը չկա­տարվեն կամ մինչև Թրամփը չգտնի Պուտի­նին բանակցություննե­րի դրդե­լու ձև, խրա­մա­տա­յին մարտե­րը և ռուսա­կան հրթի­ռա­յին հարվածնե­րը կշա­րունակվեն, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կերգի Սուրբ Ծննդյան երգեր։ Օրբա­նը միայն մեկ բանում է ճիշտ. սա, անկասկած, կոնֆլիկտի ամե­նավտանգա­վոր շաբաթներն են։

Աղբյուրը‘ Spectator

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ