14.6 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Հրա­ժարվե­լու Է Մոսկվա­յից․ Ժամա­նա­կի Հարց Է

Ռուսաստա­նի ազդե­ցությունը Սիրիա­յում թուլա­ցավ ու դա ոչ մի կերպ չի կարող կապված լինել Ուկրաի­նա­յում զբաղվա­ծության հետ։ Եթե Պուտինն ուզում է հաղթել Ուկրաի­նա­յում, նա պետք է պահեր Սիրիան, իսկ չկա­րո­ղա­ցավ պահել, որովհետև թուլա­ցել է։ Ռուսաստա­նի ազդե­ցությունը թուլա­ցել է Ջիբրալթա­րից մինչև Չինա­կան Մեծ Պատ։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ը զրուցել է Արցա­խի ԱԺ նախկին պատգա­մա­վոր, վերլուծա­բան Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սիրիա­կան հեղաշրջումը և ռուսա­կան արտա­քին քաղա­քա­կա­նության առջև ծառա­ցած մարտահրա­վերնե­րը։

Վահրամ Աթա­նեսյանն իր խոսքում նշեց, որ առանձնա­պես նմա­նություններ չկան Սիրիա­յի և Ադրբե­ջա­նի միջև։ Ասա­դը և Ալիևը քաղա­քա­կան առումով տարբեր կերպարներ են, տարբեր իրա­կա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչներ։ Նրանց նմա­նությունը թերևս միայն մի բանում է՝ երկուսն էլ բռնա­պե­տա­կան ռեժի­մի ներկա­յա­ցուցիչներ են, իշխա­նության ժառանգորդներ։ Բայց այսքա­նով ավարտվում է նրանց նմա­նությունը։ Ասա­դը, ի տարբե­րություն Ալիևի, ով հող է գրա­վել, ասյպես ասած «վերա­կանգնել  է պատմա­կան արդա­րությունը», հող է կորցրել․ Սիրիա­յի բավա­կան նշա­նա­կա­լի տարածքնե­րում նա իշխա­նություն չուներ, բացի դրա­նից նաև լրջո­րեն թուլա­ցել էր հենց իր իշխա­նությունը, իսկ Ալիևը շատ լավ վերահսկում է Ադրբե­ջա­նում ամբողջ իրադրությունը, տիրա­պե­տում է ներքին զորքե­րին, հատուկ ծառա­յություննե­րին ու նաև Ադրբե­ջա­նում բնակչության մեծ մասն աջակցում է Ալիևի արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը, որը կառուցվում է ի հաշիվ հակա­հայկա­կա­նության։

Ռուսաստա­նի ազդե­ցությունը Սիրիա­յում թուլա­ցավ ու դա ոչ մի կերպ չի կարող կապված լինել Ուկրաի­նա­յում զբաղվա­ծության հետ։ Եթե Պուտինն ուզում է հաղթել Ուկրաի­նա­յում, նա պետք է պահեր Սիրիան, իսկ չկա­րո­ղա­ցավ պահել, որովհետև թուլա­ցել է։ Ռուսաստա­նի ազդե­ցությունը թուլա­ցել է Ջիբրալթա­րից մինչև Չինա­կան Մեծ Պատ։ Ինչքան էլ, որ ռուսա­կան քարոզչությունը ձգտում է ցույց տալ, որ ոչինչ էլ չի բացա­հայտել ու ամեն ինչ կարգին է, Ռուսաստա­նը մեծ խնդիրներ ունի, որոնք ի վերջո կարող են պայթեցնել Ռուսաստա­նը ներսից։ Ռուսաստա­նի խնդիրնե­րը չեն սահմա­նա­փակվում միայն արտա­քին ճակա­տով, ռուսնե­րը խնդիրներ ունեն նաև Թաթարստա­նում ու Հյուսի­սա­յին Կովկա­սում։ Հյուսի­սա­յին Կովկա­սը ռուսնե­րը կարո­ղա­ցել են պահել միայն ճնշումնե­րի շնորհիվ թե՛ ցարա­կան, թե՛ խորհրդա­յին ժամա­նակնե­րում։ Թուրքիան ինքը հայտա­րա­րել է, որ ամեն վայրկյան կարող է պայթեցնել տարա­ծաշրջա­նը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև անդրա­դարձավ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին՝ նշե­լով, որ ի վերջո Ադրբե­ջա­նը հրա­ժարվե­լու է Ռուսաստա­նից ու ընդհանրա­պես կապ չունի, թե ինչ են ստո­րագրել 2022թ․ փետրվա­րի 22-ին։ Ռուսաստա­նը փորձում էր Ադրբե­ջա­նին ծառա­յություն մատուցե­լով շահել Թուրքիա­յին, բայց Թուրքիան ևս կայսրության ժառանգորդ է ու ունի իր կայսե­րա­կան նկրտումներն ու երա­զանքնե­րը։ Ինչքան էլ Ռուսաստա­նը փորձի, միևնույն է՝ Ադրբե­ջա­նի գլխա­վոր դաշնա­կի­ցը Թուրքիան է։

Պատգա­մա­վո­րի խոսքով ճիշտ չէ համե­մա­տել Արցախն ու Սիրիան։ Արցա­խի պաշտպա­նա­կան բանա­կը, ի տարբե­րություն սիրիա­կան բանա­կի՝ 36 ժամ դիմադրել է, իսկ սիրիա­կան բանա­կը, որ շատ ավե­լի մեծ հնա­րա­վո­րություններ ուներ, բայց ոչինչ չարեց։ Այո՛, Ռուսաստա­նը կարող էր Արցա­խում էթնիկ զտում թույլ չտալ, բայց չարեց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ