14.6 C
Yerevan

Ռուսնե­րը Զորքե­րը Դուրս Են Բերո՞ւմ Սիրիա­յից

Բազա­նե­րը պահպա­նե­լու դիմաց Ռուսաստա­նը կարող է նոր սիրիա­կան կառա­վա­րությա­նը առա­ջարկել ֆինանսա­կան միջոցներ, էներգա­կիրներ կամ օգտա­կար հանա­ծո­ներ, ինչպես նաև քաղա­քա­կան աջակցություն։

The Financial Times

Վերջին օրե­րին Ռուսաստա­նը Դամասկո­սի շրջա­նից տարհա­նել է առնվազն 400 զինծա­ռա­յո­ղի՝ համա­ձայնեցնե­լով դա գլխա­վոր ապստամբա­կան խմբա­վորման հետ, հայտնել է խմբա­վորման ներկա­յա­ցուցի­չը։

Զինվորնե­րը տեղա­կայված էին Սիրիա­յի բանա­կի 4‑րդ դիվի­զիա­յի շտա­բում՝ Կուդսա­յեում, որը գտնվում է մայրա­քա­ղա­քի արվարձաննե­րում, հայտնել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի քաղա­քա­կան բյուրո­յի անդամ Քամալ Լաբա­բի­դին Financial Times‑ի հետ զրույցում։

Վերջին շաբաթվա ընթացքում Դամասկո­սում Ռուսաստա­նի դեսպա­նա­տա­նը տեղա­կայված ռուսա­կան զորքերն ևս լքել են քաղա­քը, և այժմ բանակցություններ են ընթա­նում երկրի այլ հատվածնե­րից զինծա­ռա­յողնե­րի տարհանման շուրջ, նշել է Լաբա­բի­դին։

Ռուսաստա­նի ներկա­յության ապա­գան Սիրիա­յում, որը գտնվում է ապստամբնե­րի վերահսկո­ղության տակ, մնում է անո­րոշ։ Մոսկվան զորքեր էր ուղարկել Ասա­դին աջակցե­լու համար քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի ընթացքում, սակայն Դամասկո­սից տարհա­նումը վերջին նշանն է, որ Ռուսաստա­նը նվա­զեցնում է իր ներկա­յությունը։ Տարհա­նումը նաև մատնանշում է Մոսկվա­յի և «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի միջև համա­գործակցության առա­ջին նշաննե­րը՝ երկար տարի­նե­րի հակա­մարտությունից հետո, երբ նրանք գտնվել են հակա­ռակ կողմե­րում։

Անցած շաբաթ ռուսա­կան ռազմա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը հանդի­պել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ ապստամբնե­րի փաստա­ցի շտա­բում՝ Դամասկո­սի Four Seasons հյուրա­նո­ցում, որպեսզի համա­ձայնեցնեն շարասյան անվտանգ անցումը, նշել է Լաբա­բի­դին, որը մասնակցել է տարհանման շուրջ բանակցություննե­րին սիրիա­կան կողմից։

«Ռուսնե­րը գալիս էին միայն բազա­նե­րի նահանջի գործո­ղություննե­րը համա­կարգե­լու համար», — ասել է Լաբա­բի­դին։

Նրա խոսքով, ռուսնե­րը լքել են Դամասկո­սը և ցամա­քով ուղև­որվել դեպի Հմեյմի­մի ռուսա­կան ավիա­բա­զա։ Այնտե­ղից ինքնա­թիռնե­րը զինծա­ռա­յողնե­րին վերա­դարձրել են Ռուսաստան։

FT-ին տրա­մադրված տեսանյութում երև­ում է, թե ինչպես է մոտ 100 ռազմա­կան մեքե­նա­նե­րից կազմված շարասյունը լքում Դամասկո­սի շրջա­նը՝ ներառյալ զրա­հա­փո­խադրիչներ, տրակտորներ, վառե­լի­քա­տարներ և շարժա­կան բժշկա­կան ստո­րա­բա­ժա­նումներ։

Թեև դեսպա­նա­տան փակումը չի նախա­տեսվում, Լաբա­բի­դին հայտնել է, որ ռուս պաշտոնյան իրեն ասել է դիվա­նա­գի­տա­կան գործունեության կրճատման մասին։

Կիրա­կի օրը Ռուսաստա­նի ԱԳՆ‑ն հայտա­րա­րեց, որ տարհա­նել է Դամասկո­սում գտնվող իր որոշ աշխա­տա­կիցնե­րին, ինչպես նաև Հյուսի­սա­յին Կորեա­յի, Բելա­ռուսի և Աբխա­զիա­յի ներկա­յա­ցուցչություննե­րի աշխա­տա­կիցնե­րին։ Ռուսաստա­նը նշել է, որ իր ներկա­յության ապա­գան Սիրիա­յում կախված կլի­նի Դամասկո­սում նոր կառա­վա­րության հետ բանակցություննե­րից։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի հարձակման ժամա­նակ խմբա­վո­րումը հայտնել է, որ պատրաստ է համա­գործակցել Մոսկվա­յի հետ՝ նշե­լով, որ կարող են ընդհա­նուր լեզու գտնել երկրի վերա­կանգնման հարցե­րում։

Ռուսաստա­նի փոխարտգործնա­խա­րար Միխա­յիլ Բոգդա­նո­վը անցած շաբաթ հայտա­րա­րել է, որ Ռուսաստա­նը «կառուցո­ղա­կան» բանակցություններ է վարում «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի հետ և հույս ունի պահպա­նել բազան «ահա­բեկչության դեմ պայքա­րի» համար։

Հմեյմի­մի ավիա­բա­զա­յի և Տարտուսում գտնվող ռազմա­ծո­վա­յին բազա­յի կորուստը կդառնա ռազմա­վա­րա­կան խնդիր, քանի որ այդ երկու օբյեկտնե­րը օգտա­գործվում են որպես Միջերկրա­կան ծովում և Աֆրի­կա­յում Ռուսաստա­նի գործո­ղություննե­րի լոգիստիկ կենտրոններ։ Վերլուծա­բաննե­րը ենթադրում են, որ բազա­նե­րը պահպա­նե­լու դիմաց Ռուսաստա­նը կարող է նոր սիրիա­կան կառա­վա­րությա­նը առա­ջարկել ֆինանսա­կան միջոցներ, էներգա­կիրներ կամ օգտա­կար հանա­ծո­ներ, ինչպես նաև քաղա­քա­կան աջակցություն։

Հմեյմի­մի բազա­յի արբանյա­կա­յին նկա­րա­հա­նումնե­րը ցույց են տվել վերջերս ցամա­քա­յին տեխնի­կա­յի ավե­լա­ցում, մեծ տրանսպորտա­յին ինքնա­թիռնե­րի ժամա­նում և ռուսա­կան ուղղա­թիռնե­րի ու հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րի ապա­մոնտա­ժում, ինչը վկա­յում է ներկա­յության կրճատման մասին։

Բազա­նե­րի ապա­գա­յի մասին հարցին Լաբա­բի­դին պատասխա­նել է, որ այս պահին Ռուսաստա­նը չի տարհա­նում Հմեյմի­մը, այլ այնտեղ տեղա­փո­խում է անձնա­կազմ՝ այլ բազա­նե­րից։ Ասա­դի ռեժի­մին մոտ մի քանի նշա­նա­վոր սիրիա­կան ընտա­նիքներ թաքնվում են Դամասկո­սում գտնվող ռուսա­կան դեսպա­նա­տա­նը՝ Մոսկվա­յի պաշտպա­նության ներքո, հայտնել են իրա­վի­ճա­կին ծանոթ երեք աղբյուրներ Financial Times-ին։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի մի քանի զինյալներ, որոնք կիրա­կի օրը պահպա­նում էին դեսպա­նա­տան շրջա­կայքը, նշել են, որ այնտեղ են մարդկանց պաշտպա­նե­լու համար և չեն սահմա­նա­փա­կում նրանց տեղա­շարժը։ Զինյալնե­րի խոսքով՝ ռուս դեսպա­նա­տան աշխա­տա­կիցնե­րը երբեմն խնդրում են իրենց ուղեկցել և հանդես գալ որպես պահակ, երբ դուրս են գալիս հանձնա­րա­րություննե­րով։ Դեսպա­նա­տան մեքե­նա­նե­րը հեռա­նում են տարածքից՝ սնունդ գնե­լու կամ բժշկի այցե­լե­լու համար։ Սակայն Լաբա­բի­դին հայտա­րա­րել է, որ նոր սիրիա­կան կառա­վա­րությունը հրա­հանգել է Մոսկվա­յին չաջակցել սիրիա­ցի­նե­րի երկրից դուրս գալուն։

Աղբյուրը‘

https://www.ft.com/content/6782dbd1-39cb-48b4-8b94-92925dbd60d5

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ