14.6 C
Yerevan

Զե՞նք Թե՞ Թոշակ․ Եվրո­պան Ցանկա­նում Է Զինվել, Բայց Չգի­տի, Որտե­ղից Գումար Գտնել

ԵՄ անդամ պետություննե­րի մեծ մասը նույնպես դժվա­րություննե­րի առջև են կանգնած։ ՆԱՏՕ‑ի պահանջնե­րի համա­ձայն՝ նրանք պետք է իրենց համա­խառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը ծախսեն պաշտպա­նության վրա։ Արև­ելյան Եվրո­պա­յի որոշ երկրներ արդեն գերա­զանցել են այս շեմը, քանի որ հատկա­պես այնտեղ է մեծ վախը Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի նկատմամբ։ Օրի­նակ՝ Լեհաստա­նը այս տարի իր ՀՆԱ‑ի 4.1%-ը կուղղի ռազմա­կան կարիքնե­րին։

Neue Zürcher Zeitung

Neue Zürcher Zeitung‑ը անդրա­դարձել է ԵՄ բյուջե­տա­յին խնդիրնե­րին և զինվե­լու պահանջին՝

ԵՄ շատ երկրնե­րի ֆինանսա­կան վիճա­կը ծայրա­հեղ ծանր է։ Ինքը՝ ԵՄ‑ը, բյուջե չունի։ Այնուա­մե­նայնիվ, ցանկա­նում է մեծացնել իր պաշտպա­նա­կան բյուջեն։ Բնակչությունը ստիպված կլի­նի որոշ բանե­րից հրա­ժարվել։
Չնա­յած այն հանգա­մանքին, որ ԵՄ‑ը ներկա­յումս բաժանված է ռազմա­կան ծախսե­րի հարցում, այն դեռևս այնպի­սի ուժ չի ներկա­յացնում, որը կարող է վախեցնել հակա­ռա­կորդնե­րին։ Քաղա­քա­կան տեսանկյունից մտադրություննե­րը հստակ են։ «Հաշվի առնե­լով աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը՝ մենք պետք է ավե­լի շատ հատկա­ցումներ անենք պաշտպա­նության համար», — ասում է Բրյուսե­լում Եվրո­պա­կան ժողովրդա­կան կուսակցության (ԵԺԿ) տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության ներկա­յա­ցուցիչ Մարկուս Ֆերբե­րը։
Սակայն ԵՄ-ում խառնաշփոթ է տիրում, երբ խոսքը գնում է լրա­ցուցիչ միջոցնե­րի որոնման մասին։ «Ինչպե՞ս կարե­լի է դա ֆինանսա­վո­րել՝ սա իսկա­պես ամե­նա­կարև­որ հարցն է», — նշում է Ֆերբե­րը։
Խաղադրույքը հսկա­յա­կան գումարներ են՝ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ անդամ երկրնե­րում։ ԵՄ նոր պաշտպա­նա­կան հանձնա­կա­տար Անդրյուս Կուբիլյուսը ցանկա­նում է, որ ԵՄ‑ի հաջորդ յոթնամյա բյուջեում ռազմա­կան կարիքնե­րի համար հատկացվի 100 միլիարդ եվրո։ «Մենք պետք է պատրաստ լինենք ռուսա­կան ագրե­սիա­յի հնա­րա­վո­րությա­նը», — ասում է նա։ Մինչ այժմ պաշտպա­նության համար հատկացվել է ընդա­մե­նը 10 միլիարդ եվրո։
ԵՄ անդամ պետություննե­րի մեծ մասը նույնպես դժվա­րություննե­րի առջև են կանգնած։ ՆԱՏՕ‑ի պահանջնե­րի համա­ձայն՝ նրանք պետք է իրենց համա­խառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը ծախսեն պաշտպա­նության վրա։ Արև­ելյան Եվրո­պա­յի որոշ երկրներ արդեն գերա­զանցել են այս շեմը, քանի որ հատկա­պես այնտեղ է մեծ վախը Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի նկատմամբ։ Օրի­նակ՝ Լեհաստա­նը այս տարի իր ՀՆԱ‑ի 4.1%-ը կուղղի ռազմա­կան կարիքնե­րին։
Գերմա­նիան, մինչդեռ, կարո­ղա­ցել է հասնել 2%-ի։ Սակայն դա հնա­րա­վոր է դարձել միայն «հատուկ հիմնադրա­մի» շնորհիվ, որը 100 միլիարդ եվրո է և պետք է ծախսվի մինչև 2028 թվա­կա­նը։ Կառա­վա­րությունը նաև այդտեղ ներա­ռում է Ուկրաի­նա­յին ցուցա­բերվող օգնությունը և այլ ծախսեր, որոնք ուղղա­կիո­րեն չեն նպաստում բունդեսվե­րին։ Առանց այս հնարքնե­րի՝ որոշներն անգամ դրանք «խաբկանք» են անվա­նում, Գերմա­նիան չէր կարո­ղա­նա հաղթա­հա­րել ՆԱՏՕ‑ի կողմից 2014-ին համա­ձայնեցված շեմը։ Այն կգտնվեր ընդա­մե­նը 1.1%-ի մակարդա­կում։
Իրա­կա­նում գոյություն ունի չորս եղա­նակ՝ պաշտպա­նության համար ավե­լի շատ գումար գտնե­լու համար. վերա­կա­ռուցել գոյություն ունե­ցող պետա­կան բյուջեն սոցիա­լա­կան ծախսե­րի հաշվին՝ օրի­նակ, կրճա­տե­լով թոշակնե­րը։ Կամ վերցնել նոր պարտք, խախտել ֆինանսա­կան կանոննե­րը կամ չարա­շա­հել առկա միջոցնե­րը։
Բոլոր տարբե­րակներն ունեն իրենց թաքնված խոչընդոտնե­րը. դրանք կամ դժվար է քաղա­քա­կա­նա­պես իրա­կա­նացնել, կամ խախտում են սկզբունքնե­րը, որոնք ստեղծվել են ոչ պատա­հա­կա­նո­րեն։ Թե որքան բարդ է պետա­կան բյուջե­նե­րի վերա­կա­ռուցումը, կարե­լի է տեսնել ոչ միայն Բելգիա­յում, այլև Ֆրանսիա­յում և Գերմա­նիա­յում։
ԵՄ երկու ամե­նա­կարև­որ երկրնե­րում կառա­վա­րություննե­րը տապալվե­ցին մեկ ամսվա ընթացքում՝ հիմնա­կան տարա­ձայնություննե­րի պատճա­ռը ֆինանսներն էին։ «Ես կարող եմ միայն զգուշացնել բյուջեի զրո­յա­կան խաղից, որը քանդում է սոցիա­լա­կան ապա­հո­վությունը», — հայտա­րա­րում է ՍԴԿԳ‑ի եվրա­պատգա­մա­վորնե­րի խմբի ղեկա­վար Ռենե Ռեպա­զին։
Մաստրիխտի չափանիշները(երկրի ֆինանսատնտե­սա­կան ցուցա­նիշներ, որոնք անհրա­ժեշտ են եվրո­գո­տուն անդա­մակցե­լու համար) սահմա­նա­փա­կումներ են դնում ԵՄ անդամ պետություննե­րի վրա, երբ խոսքը գնում է պարտքի մասին։ Բյուջեի դեֆի­ցի­տը չի կարող գերա­զանցել ՀՆԱ‑ի 3%-ը, իսկ պարտքը չպետք է գերա­զանցի ՀՆԱ‑ի 60%-ը։ Ներկա­յումս Հանձնա­ժո­ղո­վը վարույթ է իրա­կա­նացնում ութ անդամ երկրնե­րի դեմ՝ չափա­նիշնե­րը խախտե­լու համար։ Խախտողնե­րի թվում է Լեհաստա­նը՝ երկիր, որը համարվում է օրի­նա­կե­լի աշա­կերտ, երբ խոսքը վերա­բե­րում է ռազմա­կան ծախսե­րին։ Հետև­ա­բար զարմա­նա­լի չէ, որ Լեհաստա­նը այն երկրնե­րից է, որոնք ցանկա­նում են պաշտպա­նա­կան ծախսե­րը բացա­ռել Մաստրիխտի չափա­նիշնե­րից։
Իրա­վի­ճա­կը, այսպի­սով, բարդ է։ Ի վերջո, Մաստրիխտի չափա­նիշնե­րը ստեղծվել էին պարտքա­յին տնտե­սությունից խուսա­փե­լու համար, բայց ԵՄ որոշ անդամներ արդեն իսկ գտնվում են դրա գագաթնա­կե­տին։ Դրա համար ԵՄ որոշ երկրներ կոչ են անում ստեղծել համա­տեղ ֆինանսա­վորման մոդելներ։ «Պաշտպա­նությունը ընդհա­նուր բարիք է, ուստի մեզ անհրա­ժեշտ է ընդհա­նուր լուծում», — ասում է Լեհաստա­նի ֆինանսնե­րի նախա­րար Անջեյ Դոմանսկին։ Որոշ երկրներ հույս ունեն, որ իրենց դժվա­րին իրա­վի­ճա­կից դուրս բերող «բանկո­մա­տը» կլի­նի հենց ԵՄ‑ը։
Պետություննե­րի միությունը որպես «կթու կով» արդեն ծառա­յել է անդամ երկրնե­րի համար։ Երբ 2020 թվա­կա­նին Եվրո­պա­յում սկսվեց կորո­նա­վի­րուսի համա­ճա­րա­կը, Բրյուսե­լում վախե­նում էին, որ հատկա­պես Հարա­վա­յին Եվրո­պա­յի երկրնե­րը այլևս չեն կարո­ղա­նա ֆինանսա­վորվել կապի­տա­լի շուկա­յում։ Հանձնա­ժո­ղո­վը կանխեց այդ ռիսկը ԵՄ Վերա­կանգնման հիմնադրա­մի միջո­ցով։ Այդ նպա­տա­կով ԵՄ‑ն առա­ջին անգամ մեծ գումարներ վերցրեց կապի­տա­լի շուկա­յից և դրանց մի մասը բաժա­նեց անդամ երկրնե­րին որպես անհա­տույց օգնություն։
Սակայն այդ երկրնե­րը իրենց դրսև­ո­րում են որպես անհուսա­լի գործա­րար գործընկերներ։ 2028 թվա­կա­նից ԵՄ‑ը պետք է սկսի վճա­րել կապի­տա­լը 30 տարվա ընթացքում, ինչպես նաև տոկոսնե­րը։ Նախա­տեսված էր, որ այդ վճարնե­րի իրա­կա­նացման համար ԵՄ‑ը նոր եկա­մուտներ կստա­նա անդամ երկրնե­րից։ Երկրնե­րը կհայտնվեն լրա­ցուցիչ ճնշման տակ, եթե ՆԱՏՕ‑ը որո­շի պաշտպա­նա­կան ծախսե­րը բարձրացնել մինչև ՀՆԱ‑ի 3%-ը։ ԱՄՆ‑ի ապա­գա նախա­գահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել դրան։
Այնուա­մե­նայնիվ, նույնիսկ ավե­լի շատ գումար ունե­նա­լու դեպքում երկրնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չեն կարո­ղա­նա ձեռք բերել նույն քանա­կի լրա­ցուցիչ ռազմա­կան տեխնի­կա։ Դրա գնե­րը կտրուկ աճել են մեծ պահանջարկի պատճա­ռով։ Պաշտպա­նա­կան ընկե­րություննե­րը արտադրում են իրենց արտադրանքը առա­վե­լա­գույն հնա­րա­վո­րություննե­րով։ ԵՄ‑ի կողմից իրա­կա­նացված պաշտպա­նության ոլորտի վերլուծության համա­ձայն՝ ոլորտում աշխա­տուժի պակաս կա, որի մի մասն էլ չունի բավա­րար որա­կա­վո­րում։
ԵՄ անդամ երկրնե­րի գնումնե­րի քաղա­քա­կա­նությունը խորացնում է այս խնդի­րը։ Գնումներ կատա­րե­լիս նրանք, որպես կանոն, նախա­պատվությունը տալիս են տեղա­կան արտադրողնե­րին։ Այդ պատճա­ռով շատ եվրո­պա­կան ընկե­րություններ արտադրում են միայն փոքր խմբա­քա­նակներ, ինչը հանգեցնում է բարձր ծախսե­րի, նշում է Բրյուսե­լի Բրեյգել ինստի­տուտի Գյունտրամ Վոլֆը։

Աղբյուր՝ Neue

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյան

Առնչվող Հոդվածներ