20 C
Yerevan

ՀՅԴ Ապա­ռաժն Ու Վիտա­լին

Այս հայտա­րա­րությունից երկու շաբաթ անց, դեկտեմբե­րի 2‑ին ադրբե­ջանցի մի խումբ քաղա­քա­ցիա­կան հագուստով անձինք արգե­լա­փա­կել են Շուշի-Քարինտակ խաչմե­րուկը, կասեցրել Գորիս-Ստե­փա­նա­կերտ երթեւե­կությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուբեն Վարդանյա­նի պետա­կան նախա­րար նշա­նակվե­լուց ոչ ավե­լի, քան երկու շաբաթ անց ՀՅԴ Արցա­խի կառույցի «Ապա­ռաժ» պաշտո­նա­թերթը գրա­վոր հարցում է ուղարկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նին՝ կապված վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րության հետ, որ քննարկվում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ ապա­ռազմա­կա­նա­ցում իրա­կա­նացնե­լու հարցը եւ այդ դեպքում Պաշտպա­նության բանա­կը կունե­նա այլ գործա­ռույթներ:

2022 թ. նոյեմբե­րի 17-ին «Ապա­ռա­ժը» հրա­պա­րա­կել է Անվտանգության խորհրդի աշխա­տա­կազմի պատասխա­նը, որտեղ ասվում էր, որ Պաշտպա­նության բանա­կի վերա­կազմա­վորման կամ լուծարման եւ ծանր սպա­ռա­զի­նություննե­րը Հայաստան տեղա­փո­խե­լու մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Ընդհա­կա­ռա­կը, ԼՂ ղեկա­վա­րությունը քննարկում է ՊԲ սպա­ռա­զինման, արդիա­կա­նացման, նոր ստո­րա­բա­ժա­նումնե­րի կազմա­վորման հարցը, որպեսզի «Պաշտպա­նության բանա­կը պատրաստ լինի լուծել ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության խնդիրներ»:

Այս հայտա­րա­րությունից երկու շաբաթ անց, դեկտեմբե­րի 2‑ին ադրբե­ջանցի մի խումբ քաղա­քա­ցիա­կան հագուստով անձինք արգե­լա­փա­կել են Շուշի-Քարինտակ խաչմե­րուկը, կասեցրել Գորիս-Ստե­փա­նա­կերտ երթեւե­կությունը: Նրանք հանդես են եկել «բնա­պահպա­նա­կան մտա­հո­գություննե­րով»: Ցուցա­րարնե­րին անձամբ այցե­լել է ԼՂ-ում ՌԴ զորախմբի հրա­մա­նա­տար գենե­րալ Վոլկո­վը եւ հավաստիացրել, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի սահմա­նին «կտե­ղադրվի մինի-մաքսա­կետ»:

Մի քանի ժամ անց «էկոակտի­վիստնե­րը» դադա­րեցրել են ավտո­մայրուղու շրջա­փա­կումը: Ըստ տեղե­կություննե­րի, նույն վայրում ադրբե­ջանցի­նե­րի եւ ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րի միջեւ ձեռք է բերվել պայմա­նա­վորվա­ծություն, որ Ադրբե­ջա­նի բնա­պահպա­նության նախա­րա­րության աշխա­տա­կիցնե­րը դեկտեմբե­րի 10-ին Դրմբո­նի եւ Կաշե­նի հանքա­վայրեր մուտք գործե­լու եւ մեկանգամյա դիտարկում անցկացնե­լու հնա­րա­վո­րություն կունե­նան:
Մինչ այդ, նոյեմբե­րի 23-ին Երեւա­նում գումարվել է ՀԱՊԿ գագա­թա­ժո­ղով, որին մասնակցել է Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը: Ըստ ոչ մեկի կողմից չհերքված տեղե­կության, նույն օրը Նիկոլ Փաշինյա­նի միջնորդությամբ Վլա­դի­միր Պուտի­նը մոտ քսան րոպե տեւո­ղությամբ առանձնազրույց է ունե­ցել ԼՂ նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի հետ: Ի՞նչ են քննարկել նրանք կամ ի՞նչ ուղերձ է փոխանցել Վլա­դի­միր Պուտի­նը՝ միայն կարե­լի է ենթադրություններ անել:

Արտա­ռոց է, որ Երեւա­նում Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ առանձնազրույցից կարճ ժամա­նակ անց Արա­յիկ Հարությունյա­նը մեկնել է Փարիզ: Ըստ տեղե­կություննե­րի, այդ ուղեւո­րությունը նախա­ձեռնել է Հայ դատի եվրո­պա­կան գրա­սենյա­կը՝ ՀՅԴ Ֆրանսիա­յի կառույցի եռանդուն աջակցությամբ:
Ադրբե­ջանցի «բնա­պահպաննե­րի» Դրմբոն եւ Կաշեն այցի պայմա­նա­վորվա­ծությունը ձեռք է բերվել Արա­յիկ Հարությունյա­նի բացա­կա­յությամբ: Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ հիմնա­կա­նում բանակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը: Նա պայմա­նա­վորված օրը եւ ժամին ներկա­յա­ցել է Դրմբոն, որտեղ ռուս զինվո­րա­կաննե­րի ուղեկցությամբ պետք է ներկա­յա­նա­յին նաեւ ադրբե­ջանցի­նե­րը, բայց հանդի­պել է ձեռնարկության աշխա­տա­կիցնե­րի եւ շրջա­կա համայնքնե­րի բնա­կիչնե­րի բողո­քին:
Հարյուրա­վոր մարդիկ արգե­լա­փա­կել են ձեռնարկության մուտքը, հայտա­րա­րել, որ ադրբե­ջանցի­նե­րը չեն կարող դիտարկում անցկացնել իրենց չպատկա­նող հանքում: Նույն պատկե­րը կրկնվել է Կաշե­նում: Ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծությունը ձախողվել է: Եւ երկու օր անց, դեկտեմբե­րի 12-ին ադրբե­ջանցի­նե­րը վերջնա­կա­նա­պես արգե­լա­փա­կել են Գորիս-Ստե­փա­նա­կերտ երթեւե­կությունը:

Ֆրանսիա­յից վերա­դառնա­լով՝ Արա­յիկ Հարությունյանն արդեն Ստե­փա­նա­կերտ է հասել անտա­ռա­յին շրջանցիկ ճանա­պարհով:
Դեկտեմբե­րի 10‑ի պայմա­նա­վորվա­ծության խախտումը ծանր է անդրա­դարձել նաեւ ռուս զինվո­րա­կա­նության եւ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հարա­բե­րություննե­րին, բայց ավե­լի էակա­նո­րեն ազդել է ԼՂ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին՝ բացա­հայտե­լով սուր հակա­սություններ պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նի միջեւ: Որոշ ժամա­նակ տեւած լարվա­ծությունը հանգուցա­լուծվել է Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նից Վիտա­լի Բալա­սանյա­նի հեռացմամբ, որից հետո նա ոչ մի պաշտո­նի չի նշա­նակվել:

Առնչվող Հոդվածներ