14.8 C
Yerevan

Իսրա­յե­լա­կան Կարգ Մերձա­վոր Արև­ելքում

Այս զարգա­ցումնե­րը նշա­նա­վո­րում են կտրուկ փոփո­խություն. Հոկտեմբե­րի 7‑ի հարձակման գրե­թե մեկ տարի անց Իսրա­յե­լի տեսլա­կա­նը տարա­ծաշրջա­նի ապա­գա­յի համար դեռևս անո­րոշ էր։ Այն պաշտպա­նում էր ինքն իրեն և, դրա­նով իսկ, պայքա­րում էր այն ստա­տուս քվոն պահպա­նե­լու համար, որը երբեք այլևս չէր վերա­կանգնվի։

Foreign Affairs


Այսօր Մերձա­վոր Արև­ելքում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րը լավա­գույնս կարե­լի է հասկա­նալ որպես պայքար՝ նոր տարա­ծաշրջա­նա­յին կարգի շուրջ։ 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 7‑ին ՀԱՄԱՍ‑ի հարձակման պահից ի վեր այդ կարգի երեք մրցակցա­յին տեսլա­կան է ի հայտ եկել, որոնք հետա­գա­յում ձախողվել են. ՀԱՄԱՍ‑ի տեսլա­կա­նը, Հեզբոլլահ-իրա­նա­կան տեսլա­կա­նը և ամե­րիկյան տեսլա­կա­նը։ ՀԱՄԱՍ‑ը նպա­տակ ուներ հրահրել բազմա­ճա­կատ պատե­րազմ՝ Իսրա­յե­լը ոչնչացնե­լու համար։ Իրա­նը և նրա դաշնա­կից Հեզբոլլա­հը ձգտում էին հյուծիչ պատե­րազմի, որը կթուլացներ Իսրա­յե­լին և կվտա­րեր ԱՄՆ-ին տարա­ծաշրջա­նից։ Միացյալ Նահանգնե­րը, որը կանգնել էր Իսրա­յե­լի կողքին, հույս ուներ տարա­ծաշրջա­նա­յին կայունության վրա՝ հիմնված նոր քաղա­քա­կան հնա­րա­վո­րություննե­րի վրա իսրա­յելցի­նե­րի և պաղեստինցի­նե­րի համար, Իսրա­յե­լի և Սաուդյան Արա­բիա­յի միջև նորմա­լացման, ինչպես նաև Վաշինգտո­նի և Էր Ռիա­դի միջև պաշտպա­նա­կան համա­ձայնագրի վրա։
Սակայն այս երեք տեսլա­կաննե­րից ոչ մեկը կենսունակ չեղավ. ՀԱՄԱՍ‑ը, Հեզբոլլա­հը և Իրա­նը սխալ էին գնա­հա­տել Իսրա­յե­լի պաշտպա­նության բանա­կի (IDF) ուժը, իսրա­յե­լա­կան հասա­րա­կության դիմադրո­ղա­կա­նությունը և ԱՄՆ-Իսրա­յել դաշինքը։ Միացյալ Նահանգնե­րը գերագնա­հա­տել էր իր կարո­ղությունը՝ ազդե­լու Իսրա­յե­լի մոտեցման վրա Գազա­յի պատե­րազմում և անտե­սել էր Իրա­նի կողմից ներկա­յացվող տարա­ծաշրջա­նա­յին սպառնա­լի­քը։
Այս երեք տեսլա­կաննե­րի ձախո­ղումը հնա­րա­վո­րություն է ստեղծում ավե­լի իրա­տե­սա­կան չորրորդ տեսլա­կա­նի համար՝ իսրա­յե­լա­կան տեսլա­կա­նի։ Վերջին երեք ամիսնե­րի ընթացքում Իսրա­յե­լը սկսել է օգտա­գործել իր ուժը՝ Մերձա­վոր Արև­ելքը վերաձև­ա­վո­րե­լու համար։ Այն վերացրել է ՀԱՄԱՍ‑ի ռազմա­կան կարո­ղություննե­րը և՝ խախտե­լով զսպման իր երկա­րամյա մոտե­ցումը, ոչնչացրել Հեզբոլլա­հի ղեկա­վա­րությունը և ստի­պել Լիբա­նա­նում տեղա­կայված խմբին ընդունել հրա­դա­դա­րի պայմաններ, որոնցից այն երկար ժամա­նակ հրա­ժարվում էր՝ ՀԱՄԱՍ-ին թողնե­լով մեկուսա­ցած, իսկ Իրա­նին՝ առանց իր ամե­նաուժեղ դաշնակցի։ Իսրա­յե­լը նաև բարդ հարվածներ է հասցրել Իրա­նի ներսում։ Սիրիա­յում Ասա­դի ռեժի­մի տապալման փորձե­րը, որոնք իրա­կա­նացվում էին ապստամբ ուժե­րի ձեռքով, մասամբ կարե­լի է հասկա­նալ որպես Իսրա­յե­լի կողմից իրա­նա­կան տարա­ծաշրջա­նա­յին ուժի թուլացման օգտա­գործման փորձ։ Արդյունքում, Իրա­նը կորցրել է իր սահմաննե­րից մինչև Իսրա­յել ձգվող ցամա­քա­յին միջանցքը, որի վրա այն վերջին չորս տասնամյակնե­րի ընթացքում զգա­լի ռեսուրսներ էր ներդրել։
Այս զարգա­ցումնե­րը նշա­նա­վո­րում են կտրուկ փոփո­խություն. Հոկտեմբե­րի 7‑ի հարձակման գրե­թե մեկ տարի անց Իսրա­յե­լի տեսլա­կա­նը տարա­ծաշրջա­նի ապա­գա­յի համար դեռևս անո­րոշ էր։ Այն պաշտպա­նում էր ինքն իրեն և, դրա­նով իսկ, պայքա­րում էր այն ստա­տուս քվոն պահպա­նե­լու համար, որը երբեք այլևս չէր վերա­կանգնվի։ Չնա­յած իր գործո­ղություննե­րի ագրե­սի­վությա­նը՝ Իսրա­յե­լը զերծ էր մնում Հեզբոլլա­հի և Իրա­նի հետ զսպման դինա­մի­կան խաթա­րե­լուց։ Բացի այդ, այն տատանվում էր նոր կարգ հաստա­տե­լու հարցում՝ միջազգա­յին հանրության կողմից որպես սադրիչ ընկալվե­լու և ներքին պառակտումնե­րով թուլա­ցած հասա­րա­կության պայմաննե­րում։
Իսրա­յե­լը ներկա­յումս վերաձև­ա­վո­րում է Մերձա­վոր Արև­ելքը ռազմա­կան գործո­ղություննե­րի միջո­ցով, սակայն այն պետք է նաև քաղա­քա­կան առումով իր դիրքե­րը հաստա­տի։ Այն ունի թե՛ հնա­րա­վո­րություն, թե՛ պատասխա­նատվություն՝ տարա­ծաշրջա­նի ընթացքը նոր, ավե­լի խաղաղ և կայուն իրա­կա­նության ուղղությամբ տանե­լու համար։ Ներկա­յումս Իսրա­յե­լի ռազմա­կան գործո­ղություննե­րի միջո­ցով տարա­ծաշրջա­նա­յին փոփո­խություններ պարտադրե­լու կարո­ղությունը գերա­զանցում է դրա ռազմա­վա­րա­կան տեսլա­կա­նը ձևա­կերպե­լու և իրա­կա­նացնե­լու պատրաստա­կա­մությա­նը. դրա գործառնա­կան հաջո­ղություննե­րը դեռևս չունեն դրանց համա­պա­տասխա­նող հստակ ռազմա­վա­րա­կան գաղա­փարներ։ Իսրա­յե­լը պետք է ձգտի քաղա­քա­կան շրջա­նա­կի, որը կհա­մա­պա­տասխա­նի իր մարտա­դաշտա­յին հաջո­ղություննե­րին։ Արա­բա-իսրա­յե­լա­կան կոա­լի­ցիան՝ ԱՄՆ‑ի աջակցությամբ, կարող է հետ մղել շիի­թա­կան և սուննի ծայրա­հե­ղա­կաննե­րի սպառնա­լիքնե­րը, պաղեստինցի­նե­րին ապա­հո­վել իրա­կան քաղա­քա­կան ապա­գա­յով, պաշտպա­նել Իսրա­յե­լի անվտանգությունը, ապա­հո­վել Գազա­յում դեռևս պահվող իսրա­յելցի պատանդնե­րի վերա­դարձը և կանխել Իսրա­յե­լի հողի վրա նոր հարձա­կում։
Իսրա­յե­լը չպետք է փորձի միայնակ պարտադրել տարա­ծաշրջա­նա­յին նոր կարգի իր տեսլա­կա­նը։ Այն կարիք ունի Միացյալ Նահանգնե­րի, Սաուդյան Արա­բիա­յի, Հորդա­նա­նի, Եգիպտո­սի և Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի, ինչպես նաև Գերմա­նիա­յի և Մեծ Բրի­տա­նիա­յի ներգրավվա­ծության, նույնիսկ եթե ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նությունը վերա­կողմնո­րոշման փուլում է՝ նախա­գահ ընտրված Դոնալդ Թրամփի օրոք։ Իրա­վի­ճա­կը բարդ է։ Սակայն հոկտեմբե­րի 7‑ի հարձա­կումից ի վեր առա­ջին անգամ Իսրա­յե­լը հնա­րա­վո­րություն ունի օգտվե­լու պահից։
ԼԱՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ, ԲԱՅՑ…
Երբ ՀԱՄԱՍ‑ի արդեն հանգուցյալ առաջնորդ Յահյա Սինվա­րը 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 7‑ին հրա­մա­յեց ներխուժել Իսրա­յել, նա դա արեց Մերձա­վոր Արև­ելքի համար հաշվարկված տեսլա­կա­նով. ՀԱՄԱՍ‑ի հարձակմա­նը հաջորդող պահին նա կանխա­տե­սում էր Իրա­նի աջակցությամբ գործող բոլոր զինյալ խմբե­րի համադրված հարձա­կում, ինչը, իր հերթին, կխթա­ներ իսրա­յելցի արաբնե­րի և Արևմտյան ափի պաղեստինցի­նե­րի նոր ինտիֆադան(պաղեստինյան աջակցություն)։ Սինվա­րի պլա­նը հիմնված էր Հեզբոլլա­հի և Իրա­նի աջակցած «դիմադրության առանցքի» այլ անդամնե­րի, նույնիսկ հենց Իրա­նի մասնակցության վրա, որը, ի վերջո, կհանգեցներ Իսրա­յե­լի ամբողջա­կան ռազմա­կան պարտության։
Սակայն Սինվա­րը խիստ սխալ էր գնա­հա­տել տարա­ծաշրջա­նա­յին դինա­մի­կան։ Հոկտեմբե­րի 8‑ին, թեև Հեզբոլլա­հը հայտա­րա­րեց ՀԱՄԱՍ‑ի նկատմամբ իր աջակցությունը և սկսեց ռմբա­կո­ծել իսրա­յե­լա­կան քաղաքնե­րը, նրա գործո­ղություննե­րը սահմա­նա­փակված էին։ Իրա­քի և Սիրիա­յի շիի­թա­կան խմբա­վո­րումնե­րը հրթիռներ և դրոններ արձա­կե­ցին՝ Իսրա­յե­լի առա­ջա­դեմ հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րը խափա­նե­լու համար, սակայն այդ ջանքե­րը լուրջ վտանգ չներկա­յացրին։ Եմե­նի հութի­նե­րը միա­ցան հարձակմա­նը՝ թիրա­խա­վո­րե­լով Կարմիր ծովում գտնվող նավե­րը և հրթիռներ արձա­կե­լով իսրա­յե­լա­կան քաղաքնե­րի ուղղությամբ։ Սիրիա­յի բռնա­պետ Բաշար ալ-Ասա­դը նպաստեց իրա­նա­կան զենքի փոխադրմա­նը դեպի Լիբա­նան, սակայն, ուշագրավ կերպով, կանգնեցրեց իրա­նա­կան զինյալնե­րին՝ Իսրա­յե­լին Սիրիա­յի տարածքից հարձակվե­լուց, և չներքա­շեց Սիրիա­յի բանա­կը հակա­մարտության մեջ՝ չնա­յած Իրա­նի ճնշումնե­րին։ Հեզբոլլա­հը չներխուժեց Իսրա­յե­լի տարածք՝ փոխա­րե­նը կենտրո­նա­նա­լով հյուսի­սում Իսրա­յե­լի պաշտպա­նության բանա­կին շեղե­լու վրա՝ դրա ուշադրությունը Գազա­յից հեռացնե­լու նպա­տա­կով։ Բացի այդ, Սինվա­րի ակնկա­լած պաղեստինյան ապստամբությունը տեղի չունե­ցավ, մասնա­վո­րա­պես այն պատճա­ռով, որ Իսրա­յե­լի պաշտպա­նության բանա­կը արագ և արդյունա­վետ կերպով տեղա­կայվեց Արևմտյան ափի այն տարածքնե­րում, որտեղ ներկա­յություն ունեին ՀԱՄԱՍ‑ը և Պաղեստինյան իսլա­մա­կան ջիհա­դը։ Միևնույն ժամա­նակ, Իսրա­յե­լը կիրա­ռեց ինտենսիվ ուժ Գազա­յում՝ ոչնչացնե­լով հազա­րա­վոր ՀԱՄԱՍ‑ի մարտիկնե­րի և, ի վերջո, հենց Սինվա­րին։
[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝ foreign affairs

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ