14.6 C
Yerevan

Թրամփի Դեսպանն Ուղև­որվում Է Կիև Եւ Պատրաստ Է Այցե­լել Մոսկվա

Իր նոր դերում Քելլո­գը պետք է բացատրի Թրամփի ռազմա­վա­րությունը համաշխարհա­յին առաջնորդնե­րին, ովքեր ցանկա­նում են հասկա­նալ, թե ինչպես կարող է փոխվել ԱՄՆ‑ի մոտե­ցումը կոնֆլիկտին։

Bloomberg

ԱՄՆ ընտրված նախա­գահ Դոնալդ Թրամփի Ուկրաի­նա­յի և Ռուսաստա­նի հարցե­րով հատուկ դեսպա­նը պլա­նա­վո­րում է հաջորդ ամսին այցե­լել Կիև և պատրաստ է հանդի­պումնե­րի Մոսկվա­յում, եթե նրան հրա­վի­րեն։

Թոշա­կա­ռու գենե­րալ Քիթ Քելլո­գը նախա­տե­սում է այցե­լել նաև Լոնդոն, Փարիզ և Հռոմ, հայտնել է իրա­վի­ճա­կին ծանոթ անձը, ով խնդրել է չհրա­պա­րա­կել իր անունը, քանի որ ծրագրե­րը դեռ վերջնա­կա­նա­պես հաստատված չեն։ Քելլո­գի հնա­րա­վոր պատրաստա­կա­մությունը՝ Թրամփի հունվա­րի 20‑ի երդմնա­կա­լությունից հետո Մոսկվա մեկնե­լու, կարող է արտա­սո­վոր քայլ լինել ամե­րի­կա­ցի պաշտոնյա­յի համար՝ Ռուսաստա­նի դեմ 2022 թվա­կա­նի փետրվա­րից հետո կիրառված մի շարք պատժա­մի­ջոցնե­րի ֆոնին։

Զրուցակցի խոսքով՝ այցի նպա­տա­կը կլի­նի տեղե­կատվության հավա­քագրումը, այլ ոչ թե որևէ կոնկրետ քաղա­քա­կան նպա­տա­կի իրա­կա­նա­ցումը։

Իր նոր դերում Քելլո­գը պետք է բացատրի Թրամփի ռազմա­վա­րությունը համաշխարհա­յին առաջնորդնե­րին, ովքեր ցանկա­նում են հասկա­նալ, թե ինչպես կարող է փոխվել ԱՄՆ‑ի մոտե­ցումը կոնֆլիկտին։ Վերջին շաբաթնե­րին Թրամփը խոստա­ցել է այնքան զինել Ուկրաի­նա­յին, որ Վլա­դի­միր Պուտի­նը ստիպված լինի նստել բանակցություննե­րի սեղա­նի շուրջ, սակայն միա­ժա­մա­նակ դատա­պարտել է Ջո Բայդե­նի որո­շումը՝ թույլ տալ Կիև­ին հարվա­ծել Ռուսաստա­նին ամե­րիկյան մատա­կա­րարված հրթիռնե­րով՝ դա անվա­նե­լով վտանգա­վոր սրում։ Ապա­գա նախա­գա­հը նաև սպառնա­ցել է դադա­րեցնել օգնությունը Ուկրաի­նա­յին, եթե վերջինս չձգտի համա­ձայնության։

Երկուշաբթի Թրամփը նշել է, որ ակնկա­լում է, որ Վլա­դի­միր Զելենսկին կհա­մա­ձայնի որոշ տարածքա­յին կորուստնե­րի՝ որպես խաղա­ղության գին։

«Նա պետք է պատրաստ լինի համա­ձայնության գալ, այսքա­նը… Պետք է գործարք լինի։ Շատ մարդիկ են զոհվում», — ասել է Թրամփը Ֆլո­րի­դա­յում իր Մար-ա-Լագո ակումբում։

Աղբյուրը‘ Bloomberg

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ