14.8 C
Yerevan

Վրաստա­նում Դեռ Ոչինչ Որոշված Չէ

Հիշեցնեմ, որ վերջերս ռուսա­մետ էր հռչակվել Ռումի­նիա­յի ընտրություննե­րում առա­ջին տեղը զբա­ղեցրած թեկնա­ծուն, ու քանի որ սոցհարցումնե­րը ցույց էին տալիս, որ երկրորդ փուլում նրա հաղթե­լու հավա­նա­կա­նությունը շատ մեծ էր, նա հռչակվել էր ռուսա­մետ, և ընտրություններն ընդհանրա­պես չեղարկվե­ցին: Երկրորդ օրի­նակն այն է, որ Դոնալդ Թրամփը ժամա­նա­կին, չնա­յած հիմա էլ, ոմանց կողմից համարվում է ռուսա­մետ։

Հրանտ Միքա­յելյան

Քաղա­քա­կան խաղի այս պարտիան չի ավարտվել ու համա­րել, որ Վրաստա­նի իշխա­նություննե­րը հաղթել են, շատ վաղ է. Հրանտ Միքա­յելյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­գետ, Կովկա­սի ինստի­տուտի ավագ գիտաշխա­տող Հրանտ Միքա­յելյա­նը

– Վրաստա­նում տեղի ունե­ցած նախա­գա­հի ընտրություննե­րի արդյունքում՝ հաղթել է իշխող «Վրա­ցա­կան երա­զանք» կուսակցության թեկնա­ծու, նախկին ֆուտբո­լիստ Միխեիլ Ղավե­լաշվի­լին: Նա նախա­գա­հի միակ թեկնա­ծուն էր: Այս տարի առա­ջին անգամ նախա­գա­հին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյա­յից բաղկա­ցած ընտրա­կան կոլե­գիան։ Ղավե­լաշվի­լին ստա­ցել է 224 ձայն: Վրաստա­նի վեցե­րորդ նախա­գա­հի երդմնա­կա­լության արա­րո­ղությունը տեղի կունե­նա դեկտեմբե­րի 29-ին: Դեռ գործող նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լին ասել է, որ «Վրաստա­նում անսո­վոր ռուսա­կան ձմեռ ենք անցկացնում, բայց մեզ վրա­ցա­կան գարուն է սպա­սում»։ Պարո՛ն Միքա­յելյան, նոր նախա­գա­հին կհա­ջողվի՞ կայունություն հաստա­տել ներքա­ղա­քա­կան կյանքում, ի՞նչ է ակնարկում Զուրա­բիշվի­լին։

– Չեմ կարծում, թե այս պահին նոր նախա­գա­հը կարող է էակա­նո­րեն իրա­վի­ճա­կը փոխել, որովհետև նոր նախա­գա­հը քաղա­քա­կան ֆիգուր չէ ու չի կարող այս իշխա­նությա­նը ուժե­ղացնել:

Նոր նախա­գա­հի ֆունկցիան ուրիշ է լինե­լու՝ այս իշխա­նությա­նը որևէ մարտահրա­վեր չնե­տել, այսինքն՝ լինել պասիվ, չեզոք կամ աջակցել իշխա­նությա­նը, բայց ոչ իշխա­նությա­նը ընդդի­մա­նալ, որովհետև նախորդ երկու նախա­գահնե­րը վերջում ավե­լի հստակ արևմտա­մետ դիրքո­րո­շում են հայտնել։ Իսկ նոր եկած նախա­գա­հը նման բան չի անե­լու, բայց նրա ներդրումը ներքա­ղա­քա­կան կայունության մեջ սահմա­նա­փակվե­լու է, եթե բացա­ռենք նաև այն հանգա­մանքը, որ ներկա նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լիի ժամկե­տը լրա­նում է մի քանի օրից, և ներքա­ղա­քա­կան դաշտում մի բան անե­լու նրա լեգի­տի­մությունը այլևս դժվար է լինե­լու։

Ինչ վերա­բե­րում է Զուրա­բիշվի­լիի ասա­ծին, ապա ասեմ, որ հիմա ցանկա­ցած երկրում համաշխարհա­յին դասա­վորվա­ծությունն այնպի­սին է, որ որտեղ հստակ արևմտա­մետ թեկնա­ծուն չի ընտրվում, նա միանգա­մից հռչակվում է ռուսա­մետ։

Հիշեցնեմ, որ վերջերս ռուսա­մետ էր հռչակվել Ռումի­նիա­յի ընտրություննե­րում առա­ջին տեղը զբա­ղեցրած թեկնա­ծուն, ու քանի որ սոցհարցումնե­րը ցույց էին տալիս, որ երկրորդ փուլում նրա հաղթե­լու հավա­նա­կա­նությունը շատ մեծ էր, նա հռչակվել էր ռուսա­մետ, և ընտրություններն ընդհանրա­պես չեղարկվե­ցին: Երկրորդ օրի­նակն այն է, որ Դոնալդ Թրամփը ժամա­նա­կին, չնա­յած հիմա էլ, ոմանց կողմից համարվում է ռուսա­մետ։

Ես չեմ կարծում, թե կարե­լի է Վրաստա­նի այս իշխա­նությա­նը ռուսա­մետ համա­րել, բայց ասեմ, որ այս իշխա­նություննե­րը առա­ջի­կա ամիսնե­րի ընթացքում, հավա­նա­բար, Ռուսաստա­նի հետ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ կհաստա­տեն, ու դա էլ կդառնա նրանց ռուսա­մե­տության համար մեղադրե­լու նոր «հիմք»։

Այնպես որ, կարծում եմ՝ այս իշխա­նությունը միշտ եղել է չափա­վոր արևմտա­մետ, իսկ հիմա անցնում է ավե­լի շուտ, այսպես ասած, ուղղա­կի պահպա­նո­ղա­կան բլոկ, որը ենթադրում է եվրո­պա­կան սկեպտի­ցիզմը, բայց չի ենթադրում, որ ինքը լինե­լու է հենց Բրյուսե­լի դեմ։

– «Վրա­ցա­կան գարնան» սպասե՞նք։

– Կանխա­տե­սել, թե ինչպես կավարտվի այս քաղա­քա­կան գործընթա­ցը Վրաստա­նում, ես չեմ կարող, որովհետև ապա­գան կանխա­տե­սե­լը մի քիչ բարդ գործ է, բայց ասեմ, որ այս պահի դրությամբ իշխա­նությա­նը շատ դժվա­րությամբ է հաջողվում կայունություն պահպա­նել: Իրա­կա­նում պարզ է, որ մեծ ցույցեր են տեղի ունե­նում, բավա­կա­նին արմա­տա­կան, որը նաև դրսից աջակցություն ունի, ու սա ցանկա­ցած երկրի համար դժվա­րություն է ստեղծում:

Բայց մի էական փոփո­խություն կա. ցանկա­ցած երկրում հեղա­փո­խության համար գլխա­վոր պայմաննե­րից մեկը էլի­տա­յի մեջ բախում առա­ջացնելն է, ու դե ֆակտո, երբ նախա­գա­հը եղել է ընդդի­մա­դիր կեցվածք ունե­ցող անձ, այդ հանգա­մանքն ապա­հովվել է, իսկ մնա­ցած առումով ՝ գործա­դիր թե օրենսդիր, իշխա­նության մեջ ճեղքում չկար։

Հիմա արդեն այդ ճեղքն այլևս չի լինե­լու, ու ընդդի­մության համար շատ դժվար կլի­նի այս իշխա­նությա­նը գցել։ Ենթադրում եմ, որ Զուրա­բիշվի­լին հենց պաշտո­նա­վարման ավարտից հետո կմեկնի Ֆրանսիա, չեմ կարծում, թե կմնա Վրաստա­նում։ Այսպի­սով՝ հավա­նա­կա­նությունը, որ Վրաստա­նի իշխա­նությունը փոխվի, նվա­զել է, բայց չի զրո­յա­ցել, որովհետև քաղա­քա­կան խաղի այս պարտիան չի ավարտվել, ու համա­րել, որ Վրաստա­նի իշխա­նություննե­րը հաղթել են, շատ վաղ է։

– Վրա­ցա­կան քաղա­քա­կան զարգա­ցումնե­րի ո՞ր սցե­նարն է ձեռնտու Հայաստա­նի համար, պարո՛ն Միքա­յելյան։

– Համա­տեքստից պետք է դատել, որովհետև Հայաստա­նում կան շատ հակա­սող նարա­տիվներ՝ իշխա­նա­մետ ու ընդդի­մա­դիր, ես ավե­լի շատ կասեի՝ իշխա­նա­մետ ու հակաիշխա­նա­կան նարա­տիվ։ Իշխա­նա­մետ տեսանկյունից, իհարկե, ցանկա­լի կլի­ներ ընդդի­մության հաղթա­նա­կը, իսկ եթե հաղթել է իշխա­նությունը, ցանկա­լի է, որ այս հակա­մարտությունը հնա­րա­վո­րինս արագ ավարտվի՝ առանց հետա­գա բախումնե­րի։

Իշխա­նության համար ամե­նաոչձեռնտու տարբե­րա­կը կլի­նի այն, եթե այս պայքա­րը շարունակվի, ու վերջում իշխա­նությունը շատ հստակ ամրապնդի իր դիրքե­րը, որովհետև ամեն դեպքում Հայաստա­նի գործող իշխա­նություննե­րը հռչա­կել են բոլո­րո­վին հակա­ռակ կուրս, ուզում են ԵՄ-ին անդա­մակցե­լու հանրաքվե անցկացնել:

Այսօրվա դրությամբ Վրաստա­նի իշխա­նություննե­րը մինչև 2028 թվա­կան կանգնեցրել են բանակցություննե­րը, թեև իրա­կա­նում դրանք հունի­սի 13-ից կասեցրել են ԵՄ երկրնե­րը։ Եթե այս պայքա­րում ընդդի­մությունը պարտվի, ու իշխա­նությունը ամրապնդվի, ինչն ավե­լի հավա­նա­կան է, դա Հայաստա­նի իշխա­նություննե­րի համար ձեռնտու չէ, ավե­լին՝ այս քաղա­քա­կան գիծը, որ տանում են իրենք, անհնար է լինե­լու շտկել, որովհետև մի կարև­որ հանգա­մանք կա։

Հայաստա­նի արևմտյան ինտեգրման մասին խոսակցությունը հիմնվում է նաև անվտանգության ոլորտում փոփո­խություննե­րի վրա, օրի­նակ՝ Հայաստա­նը հիմա զենք է գնում Ֆրանսիա­յից, Հնդկաստա­նից, որոնք արևմտյան ստանդարտնե­րով են աշխա­տում, իսկ այդ զենքե­րի մեծ մասը դեռ չի էլ մատա­կա­րարվել, ու Վրաստա­նը նոր պայմաննե­րում կարող է և չմա­տա­կա­րա­րել, որովհետև այս իշխա­նությունը հայտա­րա­րում է, որ իրենց համար գլխա­վո­րը վրա­ցա­կան շահն է։

Եթե Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև պատե­րազմ լինի, Վրաստա­նի իշխա­նություննե­րը թույլ չեն տա, որ Հայաստան զենք մատա­կա­րարվի, որովհետև նրանք հայտա­րա­րել են, որ ոչ միայն չեն ուզում Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություններ փչացնել, այլ նաև՝ Թուրքիա­յի, իսկ Թուրքիան պահանջե­լու է, որ Վրաստա­նը զենք չմա­տա­կա­րա­րի, ու Վրաստա­նը ակնհայտո­րեն դա անե­լու է։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ