14.6 C
Yerevan

Դադա­րեցրեք Զելենսկուն Խաղաղ Բանակցություննե­րի Դրդե­լը

Հանդիպման արդյունքում նրանք պետք է համա­ձայնեցնեն հայտա­րա­րություն, որով կխոստա­նան աջակցել Ուկրաի­նա­յին «այնքան ժամա­նակ, որքան անհրա­ժեշտ է, և այնքան ինտենսիվ, որքան պահանջվում է։ Ռուսաստա­նը չպետք է հաղթի»։

The Financial Times

Արևմտյան մայրա­քա­ղաքնե­րը պետք է դադա­րեն առա­ջարկել Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկուն խաղաղ բանակցություններ և դրա փոխա­րեն ապա­հո­վեն, որ Կիև­ին անվտանգության երաշխիքներ տրա­մադրե­լու իրենց խոստումնե­րը «դատարկ» չլի­նեն, զգուշացրել է ԵՄ գլխա­վոր դիվա­նա­գե­տը։
ԵՄ արտա­քին գործե­րի գերա­գույն ներկա­յա­ցուցիչ Կայա Կալլա­սը նշել է, որ անի­մաստ է ճնշում գործադրել Զելենսկու վրա՝ խաղաղ բանակցություննե­րի հնա­րա­վո­րությունը դիտարկե­լու համար, երբ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը չի ցուցա­բե­րում հակա­մարտությունը դադա­րեցնե­լու ցանկություն։
Էստո­նիա­յի նախկին վարչա­պե­տը զրուցել է Financial Times‑ի հետ ԵՄ առաջնորդնե­րի գագաթնա­ժո­ղո­վից առաջ։ Այսօր այնտեղ կքննարկվի, թե ինչպես Եվրո­պան կարող է հարմարվել Կիև­ին իր աջակցությա­նը՝ Դոնալդ Թրամփի Սպի­տակ տուն վերա­դարձից հետո։
«Իմաստ չկա Զելենսկուն դրդե­լու բանակցություննե­րի, երբ Պուտի­նը չի ցանկա­նում խոսել… Մենք չենք կարող խաղա­ղա­պահնե­րի մասին խոսել, երբ խաղա­ղություն չկա։ Իսկ ինչու՞ չկա խաղա­ղություն։ Որովհետև Ռուսաստա­նը խաղա­ղություն չի ցանկա­նում», — ասել է Կալլա­սը FT-ին տված հարցազրույցում։
Չորեքշաբթի երե­կո­յան ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղար Մարկ Ռյուտեն բանակցություններ է անցկացրել Զելենսկու և ԵՄ մի շարք բարձրա­գույն ղեկա­վարնե­րի, այդ թվում՝ Իտա­լիա­յի վարչա­պետ Ջորջա Մելո­նիի և Գերմա­նիա­յի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաի­նա­յին ապա­գա եվրո­պա­կան աջակցության հնա­րա­վոր տարբե­րակնե­րը։
Հանդի­պումից առաջ Ռյուտեն ասել է, որ խաղաղ համա­ձայնագրի մասին խոսակցություննե­րը միայն օգուտ են տալիս Պուտի­նին։ «Եթե մենք հիմա սկսենք քննարկել, թե ինչպի­սին կարող է լինել խաղաղ համա­ձայնա­գի­րը, մենք շատ կդյուրացնենք ռուսնե­րի գործը… Կարծում եմ՝ շատ խելա­միտ կլի­նի դադա­րեցնել դա և կենտրո­նա­նալ ընթա­ցիկ գործե­րի վրա… համոզվե­լու համար, որ Ուկրաի­նան ունի ամեն ինչ՝ Պուտի­նի հաղթա­նա­կը թույլ չտա­լու համար», — ասել է նա։
Հինգշաբթի[այսօր] Զելենսկին կհանդի­պի ԵՄ 27 երկրնե­րի առաջնորդնե­րի հետ։ Հանդիպման արդյունքում նրանք պետք է համա­ձայնեցնեն հայտա­րա­րություն, որով կխոստա­նան աջակցել Ուկրաի­նա­յին «այնքան ժամա­նակ, որքան անհրա­ժեշտ է, և այնքան ինտենսիվ, որքան պահանջվում է։ Ռուսաստա­նը չպետք է հաղթի», — ասվում է բանակցություննե­րի մասնա­կիցնե­րի կողմից համա­ձայնեցված նախագծում, որի բովանդա­կությա­նը ծանո­թա­ցել է FT‑ը։

Աղբյուրը՝
https://www.ft.com/content/6231f02b-9f6e-4054-a461-4c99e8e16f94

թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ