24.5 C
Yerevan

Երբ Մարդ Ունի Իր Գաղա­փարնե­րը Ազա­տո­րեն Քարո­զե­լու Իրա­վունք, Նա Քաղբանտարկյալ Եվ  Նույնիսկ Քաղհա­լածյալ Չէ

Երբ զուտ իրա­վա­կան խնդիրնե­րը ներկա­յացվում են որպես «քաղա­քա­կան հալա­ծանք» եւ, մանա­վանդ, դիմում Երեւա­նում հավա­տարմագրված դեսպաննե­րին, դա այլեւս մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նություն չէ, այլ՝ ուղղորդված քաղա­քա­կա­նություն։

Վահրամ Աթա­նեսյան

Ավագ սերնդի ներկա­յա­ցուցիչնե­րը կհի­շեն․ 1980թ․ հունվար-փետրվար ամիսնե­րին «Ամե­րի­կա­յի ձայն» եւ «Ազա­տություն» ռադիո­կա­յաննե­րի բոլոր հաղորդումնե­րը սկսվում էին ակա­դե­մի­կոս Անդրեյ Սախա­րո­վին բոլոր կոչումնե­րից զրկե­լու եւ Գորկի աքսո­րե­լու մասին լուրով։ 

Աշխարհահռչակ գիտնա­կա­նը բաց նամա­կով դիմել էր ԽՍՀՄ առաջնորդ Բրեժնեւին եւ դատա­պարտել Աֆղանստան խորհրդա­յին զորքե­րի ներխուժումը։ Սախա­րո­վը Գորկիում մնա­ցել է ավե­լի քան ութ տարի՝ մարդկանց հետ շփվե­լու իրա­վունքից զրկված, նրա բնա­կա­րա­նում նույնիսկ հեռա­խոս չկար։ 

Կապ հաստատվել է մեկ օրում, որպեսզի Միխա­յիլ Գորբա­չո­վը անձամբ զանգի եւ հայտնի Մոսկվա վերա­դառնա­լու թույլտվության մասին։ Շատե­րը կհի­շեն ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վորնե­րի համա­գումա­րոում Սախա­րո­վի ելույթնե­րը, եւ թե «հնա­զանդ-ագրե­սիվ» մեծա­մասնությունը ինչպես էր խոչընդո­տում նրան։ Բայց դա աքսո­րի եւ լիա­կա­տար մեկուսացման համե­մատ մեծ ազա­տություն էր։

Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության տասնյակ ներկա­յա­ցուցիչներ Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա ֆոն դեր Լայե­նին բաց նամակ են հղել եւ տեղե­կացրել, որ նրա Բաքու այցից հետո ազա­տազրկման եւ նախնա­կան կալանքի վայրե­րում գտնվող քաղբանտարկյալնե­րի նկատմամբ ճնշումնե­րը մեծա­ցել են։ Ֆոն դեր Լայե­նը, իհարկե, այդ ուղերձին հրա­պա­րա­կա­յին չի պատասխա­նի։ 

Շուրջ մեկ տարի է, Ադրբե­ջա­նի արմա­տա­կան ընդդի­մա­դիր Ժողճա­կա­տի առաջնորդ Ալի Քերիմլին կալա­նա­վորված է։ Մինչ այդ նա զրկվել է անձնագրից, նրա բնա­կա­րա­նում եւ կուսակցության գրա­սենյա­կում հեռա­խոսնե­րը անջատված էին, չէր գործում համա­ցանցը։ Արտա­սահմա­նում ապրող զավակնե­րի հետ Քերիմլին կարող էր կապ հաստա­տել միայն հատուկ ծառա­յություննե­րի թույլտվությամբ, նրանց սահմա­նած կարգով։

Հայաստա­նում որոշ շրջա­նակներ Եվրա­միությա­նը եւ եվրո­պա­կան կառույցնե­րին մեղադրում են «Փաշինյա­նի բռնա­տի­րա­կան ռեժի­մին աջակցե­լու, քաղբանտարկյալնե­րի խնդիրնե­րը չտեսնե­լու» մեջ։ Վերջերս մշա­կույթի եւ հանրա­յին գործիչնե­րի մի խումբ ի պաշտպա­նություն Գագիկ Ծառուկյա­նի հայտա­րա­րություն է տարա­ծել։ Գագիկ Ծառուկյա­նը ԲՀԿ առաջնորդն է, մասնակցել է խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին։ Մեկ ամիս նա քննա­դա­տել է իշխա­նությա­նը, անձամբ Նիկոլ Փաշինյա­նին, բայց ընտրողնե­րի հետ նրա եւ թիմի հանդի­պումնե­րը, կազմա­կերպած զանգվա­ծա­յին միջո­ցա­ռումնե­րը ոչ ոք չի խոչընդո­տել, նրան աջակցող լրատվա­մի­ջոցնե­րի գործունեությա­նը միջամտություն չի եղել։

Երբ մարդը, քաղա­քա­ցին, կուսակցա­կան գործի­չը իր գաղա­փարնե­րը հանրայնացնե­լու եւ այդ ձեւով ընտրա­զանգված համախմբե­լու գործունեության ազա­տություն ունի, նա ոչ միայն «քաղբանտարկյալ», այլեւ «քաղհա­լածյալ» չէ։ Եւ դա վերա­բե­րում է բոլո­րին։

Անշուշտ, մարդու անմե­ղության կանխա­վարկա­ծը պետք է հարգել։ Այս առումով Գագիկ Ծառուկյա­նի կամ Սամվել Կարա­պետյա­նի, մյուսնե­րի հասցեին մամուլի եւ սոցիա­լա­կան ցանցե­րի որոշ հրա­պա­րա­կումներ անցանկա­լի է։ Բայց երբ զուտ իրա­վա­կան խնդիրնե­րը ներկա­յացվում են որպես «քաղա­քա­կան հալա­ծանք» եւ, մանա­վանդ, դիմում Երեւա­նում հավա­տարմագրված դեսպաննե­րին, դա այլեւս մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նություն չէ, այլ՝ ուղղորդված քաղա­քա­կա­նություն։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ