16.9 C
Yerevan

Խուլի Եւ Համրի Զրույցը


Մաս Ա

Ակնհայտ էր, որ քաղա­քա­կան ուժե­րը նախա­պատրաստում են Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի «իրա­վա­կան հիմքե­րը»: Այդ օրե­րին էպա­տա­ժա­յին հայտա­րա­րություն տարա­ծեց Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը: Այն ուղղված էր պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նին: Թովմասյանն առա­ջարկում էր միասնա­բար հանդես գալ հրա­ժա­րա­կա­նի մասին հայտա­րա­րությամբ:

Վահրամ Աթա­նեսյան

2022թ. դեկտեմբե­րի 28-ին տողե­րիս հեղի­նա­կը մոտ մեկշա­բաթյա հետեւո­ղա­կան պնդումնե­րից հետո վերջա­պես արժա­նա­նում է արդեն մոտ երկու ամիս պետա­կան նախա­րա­րի պաշտոն զբա­ղեցնող Ռուբեն Վարդանյա­նին՝ փորձե­լով հասկա­նալ, թե շրջա­փա­կումը հաղթա­հա­րե­լու, Ադրբե­ջա­նի հետ օրախնդիր հարցե­րը կարգա­վո­րե­լու ի՞նչ մոտե­ցումներ կամ ծրագրեր ունի նա:
Բայց ստացվում է «խուլի եւ համրի խոսակցություն». նա պնդում է, որ պետք է բոլոր ռեսուրսնե­րը կենտրո­նացնել եւ նախա­պատրաստվել «լուրջ եւ վճռա­կան դիմադրության»: Նրա հետ շատ ծանր խոսակցությունից հետո պարտքս եմ համա­րում տարա­կուսանքս եւ կասկածներս կիսել նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի հետ, հիմնա­վո­րել, որ խուլ շրջա­փակման պայմաննե­րում, երբ Հայաստանն էլ սեպտեմբերյան եռօրյա մարտե­րից հետո տարածքա­յին եւ ռազմա­վա­րա­կան դիրքե­րի կորուստներ է ունե­ցել, բանա­կը դեռեւս պարտությունից ուշքի չի եկել, իսկ Ադրբե­ջա­նը եւ Ռուսաստա­նը ռազմա­վա­րա­կան-դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին հռչա­կա­գիր են ստո­րագրել, Ադրբե­ջա­նին զինված դիմադրություն ցույց տալու միջո­ցով շրջա­փա­կումը ճեղքե­լու «ծրա­գիր» ոչ միայն ցնո­րամտություն, այլեւ խաղաղ բնակչության դեմ բացա­հայտ սադրանք է:
Նույն բովանդա­կությամբ եւ տոնայնությամբ հանդի­պումներ եմ ունե­նում նաեւ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի հետ: Նրանք փորձում են համո­զել, որ իրա­վի­ճա­կի մասին իմ տեղե­կացվա­ծությունը «բավա­րար չէ», վկա­յա­կո­չում են Մոսկվա­յում մի քանի հայտնի անձանց, որ Ռուբեն Վարդանյա­նի բիզնես-գործընկերներ են, անձամբ «մուտք ունեն» Վլա­դի­միր Պուտի­նի մոտ: «Միայն պետք է մի քանի ամիս դիմա­նալ, ուկրաի­նա­կան ռազմա­ճա­կա­տում բեկում մտցնե­լուց հետո Պուտի­նը կզբաղվի Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցով, եւ ամեն ինչ կկարգա­վորվի»: Նրանք հայտա­րա­րում են, որ «Արցա­խի վերածնունդ լինե­լու է»:
Նոր տարին Ստե­փա­նա­կերտը դիմա­վո­րեց քաղա­քա­կան լուրջ տարա­ձայնություննե­րով: Տարածվե­ցին համառ խոսակցություններ, որ Իլհամ Ալիեւը «պահանջել է պաշտո­նից ազա­տել Ռուբեն Վարդանյա­նին, եւ Արա­յիկ Հարությունյա­նը Նիկոլ Փաշինյա­նի թելադրանքով պատրաստվում է կատա­րել թուրքե­րի կամքը»: Իրա­վի­ճակն ավե­լի լարվեց, երբ Ռուբեն Վարդանյա­նը հայտա­րա­րեց, որ հրա­ժա­րա­կան չի տա: Այդ ընթացքում Ազգա­յին ժողո­վը սահմա­նադրա­կան փոփո­խություններ կատա­րեց: Իմաստն այն էր, որ եթե ռազմա­կան դրության պայմաննե­րում նախա­գա­հը հրա­ժա­րա­կան տա, ապա նոր նախա­գա­հը կընտրվի ոչ թե համա­ժո­ղովրդա­կան քվեարկությամբ, այլ՝ խորհրդա­րա­նի կողմից: Ընդ որում, նրան կտրվեն ժամա­նա­կա­վոր լիա­զո­րություններ՝ մինչեւ ռազմա­կան դրության ռեժի­մի չեղարկումը:
Ակնհայտ էր, որ քաղա­քա­կան ուժե­րը նախա­պատրաստում են Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի «իրա­վա­կան հիմքե­րը»: Այդ օրե­րին էպա­տա­ժա­յին հայտա­րա­րություն տարա­ծեց Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը: Այն ուղղված էր պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նին: Թովմասյանն առա­ջարկում էր միասնա­բար հանդես գալ հրա­ժա­րա­կա­նի մասին հայտա­րա­րությամբ: Պետա­կան նախա­րարն ԱԺ նախա­գա­հի կոչին չարձա­գանքեց: Իշխա­նությա­նը մոտ կանգնած շրջա­նակնե­րից տեղե­կատվա­կան արտա­հոսք եղավ, որ քննարկվում է Երեւա­նում գտնվող Սամվել Բաբա­յա­նին հրա­վի­րե­լու, նրան պետա­կան նախա­րար նշա­նա­կե­լու տարբե­րա­կը: Ընդ որում, խոսակցություններ եղան, որ Բաբա­յա­նը «կնշա­նակվի լայն լիա­զո­րություննե­րով պետա­կան նախա­րար, նրան կենթարկվի Պաշտպա­նության բանա­կը եւ ողջ ուժա­յին համա­կարգը»:
Բաբա­յանն, իրոք, կարճ ժամա­նակ անց վերա­դարձավ Ստե­փա­նա­կերտ, կուսակցա­կան գրա­սենյակ բացեց եւ հանդի­պումնե­րի շարք սկսեց, բայց Ռուբեն Վարդանյա­նի պաշտո­նանկությունից հետո պետա­կան նախա­րար նշա­նակվեց նախկին գլխա­վոր դատա­խազ Գուրգեն Ներսիսյա­նը: Բաբա­յա­նին պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում նշա­նա­կե­լու դեմ, ինչպես իրա­զեկ աղբյուրներն էին ասում, հանդես էին եկել ԱԺ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րը եւ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքի մի քանի պատգա­մա­վորներ: Բաբա­յա­նի քաղա­քա­կան վերա­դարձին կտրուկ դեմ էին նաեւ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ