14.6 C
Yerevan

Բրի­տա­նա­կան Զորքե­րը Կիևո՞ւմ

Մեծ Բրի­տա­նիա­յի գլխա­վո­րած բազմազգ ռազմա­կան գործո­ղության շրջա­նակնե­րում, որը կրում է Interflex ծածկա­գի­րը, հակա­մարտության սկզբից ի վեր տասնյակ հազա­րա­վոր ուկրաի­նա­ցի զինվորներ ուսուցում են անցել Մեծ Բրի­տա­նիա­յում։

The Times-ը գրում է‘

Պաշտպա­նության նախա­րար Ջոն Հիլին ասել է, որ Մեծ Բրի­տա­նիան պետք է «ուսուցումը ավե­լի համա­պա­տասխան դարձնի այն կարիքնե­րին, որոնք ունեն ուկրաի­նա­ցի­նե­րը»։ Նա չի բացա­ռել, որ ուսուցումը կարող է անցկացվել հակա­մարտությունից ավերված երկրում, այլ ոչ թե Մեծ Բրի­տա­նիա­յում. «Մենք կփնտրենք ամեն տեղ, որպեսզի պատասխա­նենք ուկրաի­նա­ցի­նե­րի ցանկություննե­րին։ Չէ՞ որ հենց նրանք են կռվում»։

«Մեզ [անհրա­ժեշտ է] հեշտացնել ուկրաի­նա­ցի­նե­րի հասա­նե­լիությունը և [պետք է] աշխա­տենք ուկրաի­նա­ցի­նե­րի հետ՝ նրանց օգնե­լու մոտի­վացնել և մոբի­լի­զացնել ավե­լի շատ նորա­կո­չիկնե­րի», — ասել է նա The Times-ին Ուկրաի­նա կատա­րած այցի ժամա­նակ։

Հիլին հայտա­րա­րել է, որ իր ուկրաի­նա­ցի գործընկեր Ռուստեմ Ումե­րո­վին կներկա­յացնի 5 կետից բաղկա­ցած պլան, որը պարունա­կում է մանրա­մասներ այն մասին, թե ինչպես Մեծ Բրի­տա­նիան կուժե­ղացնի Ուկրաի­նա­յի աջակցությունը առա­ջի­կա տարում։ Դրանց թվում են՝ բրի­տա­նա­կան զորքե­րում ուսուցում անցնող ուկրաի­նա­ցի­նե­րի թվի ավե­լա­ցումը, նոր զենքի, լրա­ցուցիչ միջոցնե­րի տրա­մադրումը և պաշտպա­նա­կան արդյունա­բե­րության աջակցությունը։

Կիև գնա­լիս նա ասել է, որ այժմ «պատե­րազմի ամե­նաօրհա­սա­կան ժամա­նա­կա­հատվածնե­րից մեկն է»՝ հավե­լե­լով. «Տարին կարող է ավարտվել, բայց պատե­րազմը՝ ոչ։ Հիմա ճիշտ ժամա­նակն է Ուկրաի­նա­յի ուղղությամբ բոլոր ուղղություննե­րով ակտի­վացնե­լու գործո­ղություննե­րը»։

Հիլին նշել է, որ չափա­զանց կարև­որ է, որպեսզի ցանկա­ցած բանակցություն վարվի «ուժի, այլ ոչ թե թուլության դիրքե­րից»։ Սա վկա­յում է, որ Բրի­տա­նիան համա­ձայն չէ ընտրված նախա­գահ Դոնալդ Թրամփի կարծի­քի հետ, որ այժմ ամե­նա­հարմար ժամա­նակն է համա­ձայնության գալու նախա­գահ Պուտի­նի հետ։

Ներկա­յումս Մեծ Բրի­տա­նիան ուսուցումը հիմնա­կա­նում անցկացնում է Միացյալ Թագա­վո­րությունում, սակայն դա դժվար է լոգիստի­կա­յի տեսանկյունից և շատ ժամա­նակ է խլում։

Մեծ Բրի­տա­նիա­յի գլխա­վո­րած բազմազգ ռազմա­կան գործո­ղության շրջա­նակնե­րում, որը կրում է Interflex ծածկա­գի­րը, հակա­մարտության սկզբից ի վեր տասնյակ հազա­րա­վոր ուկրաի­նա­ցի զինվորներ ուսուցում են անցել Մեծ Բրի­տա­նիա­յում։ Այն կազմա­կերպվել է 2022 թվա­կա­նին Orbital գործո­ղության՝ Ուկրաի­նա­յի տարածքում երկա­րա­ժամկետ ուսուցման ծրագրի դադա­րե­ցումից հետո։

Այդ ժամա­նա­կից ի վեր, բրի­տա­նա­կան զինծա­ռա­յողնե­րի փոքրա­թիվ խումբ ուղարկվել է Ուկրաի­նա՝ բժշկա­կան պատրաստվա­ծության աջակցություն ցուցա­բե­րե­լու համար, թեև այս առա­քե­լության մանրա­մասնե­րը խստա­գույն գաղտնիության են պահվում։ Ուկրաի­նա­ցի­նե­րի ուսուցման մեծ մասը տեղի է ունե­նում հենց Մեծ Բրի­տա­նիա­յում։

Ուսուցում անցկացնե­լով Ուկրաի­նա­յի տարածքում՝ երկրի արևմուտքում հարա­բե­րա­կա­նո­րեն անվտանգ վայրե­րում, բրի­տա­նա­կան զինվորնե­րը կարող էին նաև սովո­րել մարտա­կան հմտություններ ուկրաի­նա­կան զորքե­րից և հնա­րա­վո­րություն ստա­նալ փորձարկել նորա­գույն զենքեր։

Սակայն մտա­հո­գություններ կան, որ բրի­տա­նա­կան ներկա­յության ընդլայնումը կարող է զինծա­ռա­յողնե­րին վտանգի ենթարկել։ Եթե Ռուսաստա­նը հարձակվի այդ զորքե­րի վրա, Մեծ Բրի­տա­նիան կարող է արա­գո­րեն ներքաշվել Ռուսաստա­նի հետ պատե­րազմում։

Ուկրաի­նա­ցի ռազմա­կան աղբյուրն ավե­լի վաղ հայտա­րա­րել էր, որ ուսուցման տեղա­փո­խումը Ուկրաի­նա «ուժեղ ռազմա­կան-քաղա­քա­կան ազդակ» կուղարկի մյուսնե­րին և հենց Ռուսաստա­նին։

Նրա խոսքով՝ դա նաև կնշա­նա­կեր ՆԱՏՕ‑ի ռազմա­կան ենթա­կա­ռուցվածքի «դե ֆակտո» տեղա­կայման սկիզբ Ուկրաի­նա­յի տարածքում և կդառնար «հզոր զսպող գործոն»։

Աղբյուրը‘

https://www.thetimes.com/uk/defence/article/british-troops-training-in-ukraine-would-be-targets-j757kws55

Թարգմա­նեց‘
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ