14.6 C
Yerevan

Թրամփի Էքսպանսիվ «Ախորժա­կը»

Կիրա­կի օրը Արի­զո­նա նահանգում միջո­ցառման ժամա­նակ Թրամփը նաև սպառնա­ցել է վերա­կանգնել վերահսկո­ղությունը Պանա­մա­յի ջրանցքի վրա։ Ջրանցքը միացնում է Ատլանտյան օվկիա­նո­սը Խաղաղ օվկիա­նո­սին և համարվում է աշխարհի ամե­նա­կարև­որ առևտրա­յին ուղի­նե­րից մեկը։

Der Spiegel

Der Spiegel.-ը գրում է, որ Թրամփը շատ է ցանկա­նում Գրենլանդիան
Դոնալդ Թրամփը իր նախա­գա­հության առա­ջին ժամկե­տի ընթացքում ցանկա­ցել է գնել Դանիա­յին պատկա­նող կղզին։ Այժմ նա Գրենլանդիա­յի տիրա­պե­տումը նկա­րագրում է որպես անհրա­ժեշտություն։ Նա նաև ապա­գա­յում ցանկա­նում է վերահսկել Պանա­մա­յի ջրանցքը։
ԱՄՆ‑ի նախկին նախա­գահ Դոնալդ Թրամփը ցանկա­նում է Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։ «Ազգա­յին անվտանգության և համաշխարհա­յին ազա­տության շահե­րից ելնե­լով՝ Միացյալ Նահանգնե­րը համա­րում է, որ Գրենլանդիա­յի տիրա­պե­տումը և վերահսկումը բացարձակ անհրա­ժեշտություն է», — գրել է Թրամփը Truth Social սոցիա­լա­կան ցանցում, որի համա­հիմնա­դիրն է նա։
Իր գրառման մեջ Թրամփը նշել է նաև Դանիա­յում իր նոր դեսպա­նին՝ Քեն Հուրիին, որը PayPal վճա­րա­յին ծառա­յություննե­րի ամե­րիկյան մատա­կա­րա­րի համա­հիմնա­դիրն է և Թրամփի նախա­գա­հության առա­ջին ժամկե­տի ընթացքում եղել է դեսպան Շվե­դիա­յում։ «Քենը հիա­նա­լի կկա­տա­րի իր աշխա­տանքը՝ ներկա­յացնե­լով Միացյալ Նահանգնե­րի շահե­րը», — ասել է Թրամփը։
Դանիա­յից, որին քաղա­քա­կա­նա­պես պատկա­նում է աշխարհի ամե­նա­մեծ կղզին, սկզբում որևէ արձա­գանք չի եղել։ Թրամփն արդեն փորձել էր գնել Գրենլանդիան իր առա­ջին նախա­գա­հա­կան ժամկե­տի ընթացքում։ Դանիա­յից պատասխանն ակնհայտ էր՝ ոչ, շնորհա­կա­լություն։
Այնուհետև Թրամփը չեղարկել էր Դանիա նախա­տեսված պետա­կան այցը։ «Դանիան յուրա­հա­տուկ երկիր է անհա­վա­տա­լի մարդկանցով, բայց, հաշվի առնե­լով վարչա­պետ Մետտե Ֆրե­դե­րիկսե­նի հայտա­րա­րություննե­րը, թե նա հետաքրքրված չէ Գրենլանդիան վաճա­ռե­լու հարցում, ես կհե­տաձգեմ նախա­տեսված հանդի­պումը», — հայտա­րա­րել էր ԱՄՆ նախա­գա­հը Twitter-ում 2019 թվա­կա­նին։
Գրենլանդիան, որն ունի մոտ 56,000 բնակչություն, մեծ մասամբ ինքնա­վար է։ Այն ռազմա­վա­րա­կան կարև­ո­րություն ունի ոչ միայն ԱՄՆ համար՝ շնորհիվ իր տեղա­կայման Արկտի­կա­յում, Ռուսաստա­նի մոտ լինե­լուն, ենթադրվող հանքա­յին ռեսուրսնե­րի առկա­յությա­նը և այնտեղ գտնվող ԱՄՆ կարև­որ ռազմա­կան բազա­յին։
Կիրա­կի օրը Արի­զո­նա նահանգում միջո­ցառման ժամա­նակ Թրամփը նաև սպառնա­ցել է վերա­կանգնել վերահսկո­ղությունը Պանա­մա­յի ջրանցքի վրա։ Ջրանցքը միացնում է Ատլանտյան օվկիա­նո­սը Խաղաղ օվկիա­նո­սին և համարվում է աշխարհի ամե­նա­կարև­որ առևտրա­յին ուղի­նե­րից մեկը։ ԱՄՆ‑ն 20-րդ դարի սկզբում իրա­կա­նացրել է այս մեծա­ծա­վալ նախագծի շինա­րա­րությունը՝ տասնամյակներ շարունակ վերահսկե­լով տարածքը։ Այնուհետև վերահսկո­ղությունը աստի­ճա­նա­բար փոխանցվել է Պանա­մա­յին։
Աղբյուրը՝
https://www.spiegel.de/ausland/us-praesident-donald-trump-nimmt-erneut-groenland-ins-visier-a-b714330a-7330–4e45-b40f-3e7b73fdae03

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ