14.6 C
Yerevan

Հաքան Ֆիդա­նը Ծաղրել Է Վլա­դի­միր Պուտի­նին

Հաքան Ֆիդա­նը «գովել է» Ռուսաստա­նի նախա­գա­հին, որ պաշտո­նա­վարման տասնամյակնե­րի ընթացքում «մարտա­վա­րա­կան մտա­ծո­ղությունից հասել է ռազմա­վա­րա­կա­նի, ճիշտ է գնա­հա­տել նոր իրա­վի­ճա­կը եւ չի ներքաշվել ռազմա­կան գործո­ղություննե­րի մեջ»:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­խա­րար Հաքան Ֆիդա­նը France24-ին հարցազրույցում բացա­հայտել է, որ «Հայաթ թահրիր ալ-Շամ» խմբա­վորման հետ Անկա­րան պաշտո­նա­կան համա­գործակցություն ունի դեռեւս այն ժամա­նակնե­րից, երբ ինքը MIT‑ի տնօ­րենն էր:

Ըստ Ֆիդա­նի՝ ՀԹՇ‑ն «հետա­խուզա­կան տեղե­կություններ է տրա­մադրել, որ Թուրքիան օգտա­գործել է ԴԱԵՇ‑ի դեմ պայքա­րում»: Ֆիդա­նի հարցազրույցի էական հատվածնե­րը թարգմա­նա­բար փոխանցել է turkgazetesi‑ն:

Ֆրանսիա­ցի լրագրո­ղը հետաքրքրվել է, թե Ֆիդանն ինչպես է գնա­հա­տում Ռուսաստա­նի կողմից «Ասա­դի հանձնումը»: Ըստ էության, Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րի հարցազրույցի բուն նշա­նա­կությունը հարցադրման եւ «շատ դիվա­նա­գի­տա­կան» պատասխա­նի մեջ է:
Հաքան Ֆիդա­նը «գովել է» Ռուսաստա­նի նախա­գա­հին, որ պաշտո­նա­վարման տասնամյակնե­րի ընթացքում «մարտա­վա­րա­կան մտա­ծո­ղությունից հասել է ռազմա­վա­րա­կա­նի, ճիշտ է գնա­հա­տել նոր իրա­վի­ճա­կը եւ չի ներքաշվել ռազմա­կան գործո­ղություննե­րի մեջ»: Եթե այդ գնա­հա­տա­կա­նը համադրենք Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նի հայտա­րա­րությա­նը, որ աշխարհում մնա­ցել է երկու առաջնորդ՝ ինքը եւ Վլա­դի­միր Պուտի­նը, ապա կստացվի, որ Հաքան Ֆիդա­նը Ռուսաստա­նի նախա­գա­հին պարզա­պես ծաղրել է:

Նրա գնա­հա­տա­կա­նի ենթա­տեքստն այն է, որ Պուտի­նը գայթակղություն է ունե­ցել գերագնա­հա­տե­լու իր հնա­րա­վո­րություննե­րը, փորձել է «եղա­նակ ստեղծել» մի տարա­ծաշրջա­նում, որ պատմա­կա­նո­րեն Օսմանյան կայսրության ազդե­ցության գոտի է, իսկ երբ Թուրքիան «ժանիքներ է ցուցադրել»՝ իրա­վի­ճա­կը գնա­հա­տել է »ռազմա­վա­րա­կան մտա­ծո­ղությամբ» եւ բավա­րարվել նրա­նով, որ «Ասադն, ի վերջո, Մոսկվա­յում է»:

Ֆիդա­նը գրե­թե նույն տոնայնությամբ է խոսել նաեւ Իրա­նի մասին, որ նույնպես ձեռնպահ է մնա­ցել Ասա­դի կողմից ռազմա­կան գործո­ղություննե­րի մեջ ներքաշվե­լու գայթակղությունից եւ կայացրել է «իրա­տե­սա­կան որո­շում»: Այս դիտարկումնե­րը Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րարն արել է Սիրիա­յում օտա­րերկրյա ռազմա­բա­զա­նե­րին վերա­բե­րող հարցին պատասխա­նե­լիս:

Նա ձեւա­կերպել է, որ Թուրքիան դեմ է Սիրիա­յում օտա­րերկրյա ռազմա­կան ներկա­յությա­նը՝ լինի դա ռուսա­կան, ամե­րիկյան, թե որեւէ այլ երկրի: Նա արձա­նագրել է, որ Ռուսաստանն իր զինվո­րա­կաննե­րին Սիրիա­յի տարբեր ռեգիոննե­րից տեղա­փո­խում է Միջերկրա­կա­նի առափնյա տարածքներ, իսկ ամե­րի­կա­ցի­ներն, ընդհա­կա­ռա­կը, անդրեփրատյան շրջաննե­րում կրկնա­պատկել են զինվո­րա­կաննե­րի թվա­քա­նա­կը:

Միջերկրա­կան ծովի առափնյա տարածքնե­րը հիմնա­կա­նում ալա­վիաբնակ են: Այնտեղ ռուսա­կան «կուտա­կումնե­րի» մասին Ֆիդա­նի ասա­ծից կարե­լի է ենթադրել, որ Անկա­րան Մոսկվա­յին կասկա­ծում է Տարտուսում Սիրիա­յի «այլընտրանքա­յին իշխա­նություն ձեւա­վո­րե­լու» մտադրության մեջ եւ զգուշացնում, որ դա «ռազմա­վա­րա­կան մտա­ծո­ղության դրսեւո­րում չի լինի»:
Թուրքիան նաեւ Միացյալ Նահանգնե­րի վերջին ձեռնարկումնե­րից է դժգոհ: Ըստ տեղե­կություննե­րի, ամե­րիկյան օդուժը Սիրիա­յի հյուսի­սում եւ հյուսիս-արեւելքում պարբե­րա­բար ռմբա­կո­ծում է «ԴԱԵՇ‑ի դիրքե­րը»: Անկա­րան համա­րում է, որ «ահա­բեկչա­կան մի խմբա­վորման դեմ մյուսի օգնությամբ պայքարն արդյունա­վետ չէ»՝ նկա­տի ունե­նա­լով, որ ԱՄՆ‑ը որո­շա­կիո­րեն հովա­նա­վո­րում է անդրեփրատյան տարածքնե­րում գործող քրդա­կան ինքնա­վա­րությա­նը: Ֆիդանն ասել է, որ մոտա­կա օրե­րին կայցե­լի Դամասկոս: Ավե­լի վաղ Սիրիա­յի մայրա­քա­ղաք է այցե­լել MIT‑ի տնօ­րեն Քալը­նը:

Նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րը վկա­յում են, որ կազմա­կերպվում է Թուրքիա­յի նախա­գա­հի Դամասկոս այցը: Մինչ այդ, սակայն, «Հայաթ թահրիր ալ-Շամի» հետ բանակցություններ է վարել ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտի բարձրաստի­ճան պատվի­րա­կությունը: Թուրքիան փորձե­լու է Սիրիա­յի «անցումա­յին կառա­վա­րությունից» ռազմա­կան ներկա­յության «խնդրանք» ապա­հո­վել: Եթե ալ-Ջուլա­նին ընդա­ռա­ջի Էրդո­ղա­նի «ռազմա­վա­րա­կան մտա­ծո­ղությա­նը», Սիրիան վերածվե­լու է քաղա­քա­ցիա­կան նոր պատե­րազմի թատե­րա­բե­մի:

Առնչվող Հոդվածներ